ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Բագրատ Սրբազան․ Արցախի կորուստը մեզ պետք է պայքարի մղի

2024-09-02 14:16

Մենք որևէ վայրկյան չենք կարող հաշտ լինել Արցախի կորստի հետ, որովհետև սա մեր գողացված կենսագրությունն է. անկեղծ ասած, ամոթով եմ ես գալիս Եռաբլուր: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը: