ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

«Գեղարդ». Ադրբեջանը ոչնչացնում է Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը

2024-08-29 12:07

Ադրբեջանը թիրախավորվել է հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու վրա՝ վանդալիզմի ակտեր կատարելով։ Այս մասին «Պատմամշակութային ժառանգության խնդիրները հետխորհրդային շրջանում» թեմայով միջազգային համաժողովում, որն անցկացվում է օգոստոսի 29-ին Հայաստանի Գիտությունների ակադեմիայում, հայտնել է «Գեղարդ» գիտավերլուծաբանական ֆոնդի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը։