ՌԴ ԱԳՆ․ Մոսկվային հայտնի Է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի մտահոգությունը
Մոսկվայում տեղյակ են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կառուցման հետ կապված իրանցի պաշտոնյաների մտահոգություններին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական հատվածից դեպի Նախիջևան արտատարածքային միջանցքի անընդունելիության մասին Թեհրանից բազմիցս արտահայտված դիրքորոշումները։