ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ադրբեջանական կողմը կրակել է Խնածախի ուղղությամբ. վնասվել է գյուղի մշակույթի տունը

2025-04-14 13:55

Ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը: Հայտնում են ՀՀ ՊՆ–ից։