ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵԱՀԿ ԽՎ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ՍՈՒԼՈՑՆԵՐՈՎ. ՀՀԿ-Ն ԱԿՑԻԱ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2023-11-19 13:01

Հայաստանի հանրապետական կուսակցությունը և մի շարք ընդդիմադիրներ բողոքի ակցիա են կազմակերպել Հանրապետության հրապարակում՝ ԵԱՀԿ պատվիրակության երևանյան այցի առիթով։  

  • ՀԱՆՃԱՐԵՂԸ

    2023-11-18 10:01

    Այնուամենայնիվ պետք չէ ամաչել խոստովանել, թե որքա՜ն է մեր բախտը բերել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առումով։ Չէ, հասկանալի է. Սի,Պուտին, Բայդեն…Նրանց երակներում նույնպես կրակ կա։ Մանավանդ վերջինի։ Բայց խելամիտ ֆորտունան, իհարկե, նրանց հետ գլուխ չի դնում, քանի դեռ Հայաստանում վարչապետ է Նիկոլ Վովայի Փաշինյանը։

  • ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ, կամ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԲՌՆԱՃՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

    2023-11-18 09:57

    Թվում էր, թե 16-ամյա Սամվել Միրզոյանի կալանավորումից ավելի զազրելի արարք իշխող վարչախումբն այլևս չի կարող հորինել, բայց այս անգամ էլ արդեն իսկ հատակի տակ հայտնաբերվեց ևս մեկը: Հիշեցնեմ, որ Արցախի Մարտակերտի շրջանի նախկին բնակչին՝ բազմազավակ և 2 հաշմանդամ ունեցող ընտանիքի միակ կերակրողին միանգամից չեն ձերբակալել կառավարության շենքի մոտ սեպտեմբերի 19-ի դեպքերին մասնակցելու համար: Սկզբում նրան փնտրում էին, ավելի ճիշտ՝ ձևացնում, թե փնտրում են, քանի որ Միրզոյանը բնակության վայրում էր և ոչ մեկից չէր թաքնվում։ Նրան ձերբակալեցին սեպտեմբերի 27-ին, իսկ հետո կալանավորեցին՝ առանց հաշվի առնելու, որ 7 երեխա ունեցող ընտանիքում չկա հայր։ 12-րդ դասարանի աշակերտ Միրզոյանն աշխատում էր օրավճարով, որպեսզի կերակրի ընտանիքին։ Նման «կողմնակի» հանգամանքները ռեժիմին ծառայող արդարադատությանը չեն հետաքրքրում…

  • Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՀՀ-Ի ՀԱՄԱՐ ԿԱ 3 ՃԱՆԱՊԱՐՀ, ՄԵԿԸ` ՑԱՆԿԱԼԻ, ԵՐԿՈՒՍԸ` ՈՂԲԵՐԳԱԿԱՆ

    2023-11-17 19:08

    Եթե Հայաստանը շարժվի Արևմուտքի գծած պլանով և դուրս գա Ռուսաստանի դեմ, հետևանքներ չլինել չեն կարող։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս հայտարարությունն արեց ՀՀԿ գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

  • ՏԵՌՈՐԸ՝ ՈՐՊԵՍ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՆՈՐ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԲԱՆ

    2023-11-17 12:50

    Հոկտեմբերի 27-29-ին փողոցային անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվել են 16-ամյա արցախցիներ Սամվել Միրզոյանը, Մխիթար Օհանջանյանը, Մանվել Պողոսյանը, Գոռ Հակոբյանը։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը քրեական հետապնդման ենթարկվեց Քր.օր.-ի 330 հոդվածով, սեպտեմբերի 19-ին արված «Մա՛հ դավաճաններին» գրառման համար։ Ֆեյսբուքյան գրառման համար ձերբակալված է նաև նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։ Խորհրդարանի փոխխոսնակ Ալբերտ Բազեյանը ձերբակալված է պետության ղեկավարի վրա մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով։ Որպես «ապացույց» ներկայացված է մեկ մարդու զրպարտչագիր։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը մեղադրվում է բռնության կոչի համար…

  • ՓԱՇԻՆՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԳՆԱԼ ՎԱՇԻՆԳՏՈՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-11-16 19:51

    Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։  

  • Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՔԱՅԼԵՐ

    2023-11-16 13:50

    Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումն ավելի ու ավելի վտանգավոր է դառնում։ Ցավն այն է, որ իրավիճակը սկսում է ընկալվել որպես նորմալ։

  • «ԲԱՍՏԻՈՆՆԵՐԸ» ԱՐԴԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԵՆ

    2023-11-16 09:17

    Վերջին օրերին Եվրոպայից ստացանք ռևերանսների հերթական չափաբաժինը։ Հավերժական սիրո խոստովանությունները: Թեպետ, ավելի ազնիվ կլինի ասել, որ ստացավ ոչ այնքան Հայաստանը, որքան Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։

  • ԱԼՄԱ-ԱԹԱՅԻ ՀՌՉԱԿԱԳՐԻ «ՎԿԱՆԵՐԸ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-11-15 16:43

    Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։ (Հռչակագիրը չի կարող փրկել Հայաստանը Բաքվի նոր պահանջներից)  

  • Եվգենի ՍԱՏԱՆՈՎՍԿԻ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԻԼԱՅԵԹԻ ՎԵՐԱԾՎԵԼ

    2023-11-15 10:20

    Իմ կարծիքով՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալն անխուսափելի է, բայց ես դա ոչ մի կերպ չեմ գնահատում, քանի որ դա այլևս որևէ դեր չի խաղում։ Նշանակում է, որ Հայաստանը Ռուսաստանից առանձին է ապրելու, իսկ Ռուսաստանը՝ Հայաստանից առանձին։ Այս մասին նոյեմբերի 14-ին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։