ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԽՆԴՐԱՆՔՈՎ». ԲԱՑԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՑ՝ ՈՒՐԻՇ ՔԱՆԻ՞ ԽԱՆՈՒՄ Է ԱՇԽԱՏՈՒՄ ԿԳՄՍՆ-ՈՒՄ

2023-11-07 09:17

Հոկտեմբերի 30-ին ադրբեջանական CBC հեռուստաալիքը ցուցադրել է «Իրևանի թաքցված ժառանգությունը» «սենսացիոն» ֆիլմը: Արդեն անունից հեշտ է կռահել, որ սույն արտադրանքը Հայաստանի ողջ տարածքի, այդ թվում՝ մայրաքաղաքի նկատմամբ Ադրբեջանի նկրտումների հերթական քարոզչական նմուշն է։ Սակայն մի առումով այն իսկապես սենսացիոն էր. դատելով ամենից, նկարահանումները հեռուստաալիքի նկարահանող խմբի կողմից արվել են Երևանում, ընդ որում դա տեղի է ունեցել շատ հանգիստ, Կոնդում, դրա բնակիչների մասնակցությամբ: