Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԻՇՏ, ՔԱՆԻ ԿԱՆՔ ՈՒ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ
Ադրբեջանը հարյուր օր առաջ Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միջանցքը փակելով նպատակ ուներ մեկուսացնել մեզ` այստեղ ապրող հայերիս: Դա ճնշման գործիք էր մեզ խեղճացնելու, մեր կամքը կոտրելու ու Արցախից մեզ դուրս հանելու համար: Բայց Ադրբեջանը ոչ միայն չհասավ իր նպատակին, այլև այդ քայլն ունեցավ հակառակ արդյունք: Դա սթափեցրեց մեզ բոլորիս, եկավ հիշեցնելու, որ մենք, մեր բոլոր տարբերություններով հանդերձ, նույն նպատակն ունենք՝ արժանապատիվ ու խաղաղ ապրել մեր հայրենիքում: Այս մասին գրում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: