ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԼԻԵՎՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ Է ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ։ 2018թ. «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼՈՒՄ ԵՆ…

2023-02-24 09:07

«Ո՞ր ինկուբատորից» «Հիվանդ հասարակության մեջ իշխանությունը ծնվում է ամենավարակված հատվածից։ 20 տարի առաջ ես ասել եմ, որ զգուշանում եմ այն իշխանությունից, որը կձևավորվի ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով... Ժողովրդավարությունը ռումբ է, որը դրել են մեր պետականության տակ։ Նորմալ հասարակության մեջ գոնե 10%-ն ունի պետական (համայնքային, քաղաքային) մտածողություն, այդպիսի հասարակության մեջ մարդիկ անձնական բարեկեցությունը կապում են իրենց գյուղի, քաղաքի, պետության զարգացման հետ: Մեր դժբախտությունն այն է, որ նույնիսկ այդ 10%-ն է վերացել։ Մնացել է 1% կամ 0,5%: Սա արդեն հիվանդ հասարակություն է, որն անկարող է ապահովել իր զարգացումը»,- հայտարարեց քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը։