ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՐԲ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ԻԶՄ-ԵՐԻ Է, ԾՆՎՈՒՄ Է ԳՈՒՐԳԵՆԱՐՍԵՆՅԱՆԻԶՄ

2023-01-18 16:33

«Արցախի հարց կոչվածը լուծվել է ինքը: Էն մնացածը, ինչի մասին մենք խոսում ենք, դա տեխնիկական պրոցես է, որը որ կընթանա: Էդ տեխնիկական պրոցեսի ընթացքում քննարկումներ կլինեն՝ Արցախի հայկական բնակչության ներկայացուցիչների և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև»: «Թուրքիան մեզ չի սպառնացել երբեք: Մենք չունենք այդպիսի որևէ փաստ՝ Հայաստանի պետական անկախությունը ճանաչելուց հետո, որ Թուրքիան մեզ որևէ անգամ սպառնացել է, որևէ սպառնալիք մեզ ներկայացրել է: Չի եղել ըտենց բան»։

  • «ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԵՆՑ ԲԱԺԻՆԸ». ԺԱՄԱՆԱԿՆ Է ՍՏԵՂԾԵԼ ԶՈՒԳԱՀԵՌ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    2023-01-18 13:39

    Օրերս ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը ուղարկել էր Հայաստանի փրկության ծրագրի իր գրած տեքստը, խնդրելով կարծիք հայտնել։ Մարդն անկեղծորեն անհանգստանում է Հայրենիքի համար, խորապես մտահոգված է ընդդիմության և հասարակության պասիվությամբ և որոշել է առաջարկել իր տեսլականը, թե ինչ է պետք անել 5-ամյա սրընթաց գահավիժման վիճակից դուրս գալու համար։ Տեքստը լավն էր, գրագետ, դրա բազմաթիվ դրույթների տակ կարելի էր ստորագրել, մի խոսքով՝ այնտեղ գրեթե ամեն ինչ լավ էր, լիովին համապատասխան այն ամենին, ինչ ամեն օր ասում են փորձագետներն ու վերլուծաբանները։

  • Կարեն ՃՇՄԱՐԻՏՅԱՆ․ ԱՅՍՔԱՆ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՐԲԵՔ ՉԻ ԵՂԵԼ

    2023-01-18 10:18

    Թուրքիան պաշտոնապես, հետևողականորեն և ազնվորեն իրականացնում է հայկական պետությունների և հայ ազգի տարածաշրջանից վերացնելու քաղաքականությունը։ Այդ թվում չի խորշում հայտարարել, որ պետք է շարունակեն 20-րդ դարի սկզբի թուրքական փաշաների գործը, ասել է թե՝ կրկին իրականացնեն ցեղասպանություն։

  • ԱՐԱ ԱՅՆ, ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՍ

    2023-01-17 16:56

    «Կմեռնենք, բայց մեր Հայրենիքում կմնանք»,- ասում է Լեռնային Ղարաբաղի պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Մեռնել բնավ պարտադիր չէ, բայց իրավիճակն իսկապես ծայրահեղ է։ «Հայաստանն ու հայ ժողովուրդը այլ ընտրություն չունեն, քան պատրաստվել նոր ագրեսիայի և դիմակայության»: Այս արտահայտությունը մենք վերցրել ենք իշխանամետ քարոզչական մի պարբերականից։ Այսինքն նույնիսկ այնտեղ արդեն գիտակցում են, թե ինչ փոսի մեջ է գցել մեզ Նիկոլ Փաշինյանի «խաղաղ օրակարգը»՝ այդ ուտոպիայի հեղինակի գլխավորությամբ։

  • Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻՆ ԽԵԼԱՄՏՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ

    2023-01-17 16:45

    Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.

  • ՍԱՏԱՆՈՎՍԿԻՆ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ-Ի ՎՐԱ ԴՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    2023-01-14 11:42

    Թուրքիայում 2023թ. հունիսի 18-ին կայանալու են նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որոնք կարող են ավելի շուտ նշանակվել։ Կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և «Ազգայնական շարժում» կուսակցությունն արդեն ձևավորել են «Ժողովրդի դաշինք» և պատրաստվում են առաջադրել գործող նախագահ Էրդողանին։ Թուրքական ընդդիմությունը փետրվարին կարող է հայտարարել միասնական թեկնածուի մասին։ Ընդդիմությունում կոնկրետ թեկնածուներ, որոնք կարող են մրցակցել գործող իշխանությունների հետ, ռուսական Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին չի տեսնում։ Ըստ նրա, այդպիսիները պարզապես չկան։

  • Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔ ՀԱՅԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՆ ԱՆՀՆԱՐ Է

    2023-01-14 11:32

    Ադրբեջանում հայերի թողած միայն տների ու բնակարանների քանակը մոտ 1000–ով ավելի է ամբողջ Հայաստանը, Արցախն ու ազատագրած տարածքները լքած ադրբեջանցիների քանակից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին մարդու իրավունքների պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը` մեկնաբանելով բռնի տեղահանված հայերի վերադարձի հավանականությունը Ադրբեջան։

  • ԻՆՉ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ԱԼԻԵՎԸ ԵՎ ԻՆՉ ԱՍԱՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ

    2023-01-13 10:00

    Ի՞նչ ունենք Իլհամ Ալիևի մամուլի ասուլիսի պարագայում։ Հայաստանի և Արցախի վրա ճնշումը շարունակվելու է բոլոր ուղղություններով, քանի դեռ իշխանության ղեկին են մնում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը։ Հուսալ, թե Ալիևը կանգ կառնի, ոչ մի հիմք չկա, նա կպահանջի առավելագույնը, նոր պահանջներ կներկայացնի, և ավելին. կթելադրի Հայաստանի իշխանություններին, թե ինչպես պահեն իրենց։

  • ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ «ՏԵՎԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ»…

    2023-01-12 18:43

    Ավելի քան 7 ամիս շարունակ հիմնանորոգվում է ճանապարհը (8,5 կմ) Հայաստանի և Թուրքիայի միջև։ Բավական է 40 կմ-ից էլ պակաս ճանապարհ անցնել Երևանից՝ համոզվելու համար, որ անցած ամիսների ընթացքում շինարարությունն առանձնապես առաջ չի շարժվել։

  • «ՆԱԽԿԻՆՆԵՐԸ» ԿՐԿԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԻՐԱԽՆ ԵՆ

    2023-01-11 09:52

    Ագրեսորի դեմ 44-օրյա պատերազմում կրած պարտություն, 2020 թվականի նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագիր, ադրբեջանական զինված ուժերի ներխուժում Հայաստանի տարածք, մինչ օրս տուն չվերադարձած հայ ռազմագերիներ, Արցախի շրջափակում, աճող աղքատություն՝ գների տիեզերական թռիչքի խորապատկերին, և բազմաթիվ այլ բաներ, որ դեռևս 4 տարի առաջ մեր համաքաղաքացիները մղձավանջային երազում անգամ չէին տեսնի. Փաշինյանն ու իր թիմը իրենց իշխանավարման բոլոր աղետալի արդյունքներն առ այսօր բարդել են «նախկինների» վրա։ Բոլոր այն խնդիրները, որոնց բախվել է երկիրը ներքաղաքական և արտաքին քաղաքական դաշտում, տեսեք-տեսեք, խնդիրներ են, որոնք «նախկինները գցել են Նիկոլի գրպանը»։