ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ
Երեք շարժումները գործում են համաձայնեցված… Օգոստոսի 23-ին Հանրապետության հրապարակում Էդգար Ղազարյանի կազմակերպած հանրահավաքի տեսքով «փորձաքարը» ցույց տվեց, որ փողոցային պայքարն իրեն չի սպառել։
Երեք շարժումները գործում են համաձայնեցված… Օգոստոսի 23-ին Հանրապետության հրապարակում Էդգար Ղազարյանի կազմակերպած հանրահավաքի տեսքով «փորձաքարը» ցույց տվեց, որ փողոցային պայքարն իրեն չի սպառել։
Սեպտեմբերի 2-ին ընդդիմությունը մեծ հանրահավաք է ծրագրում։ Մեկնարկ կտրվի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի նոր ալիքին։ Հանրահավաքը նվիրված է Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվան։
Տավուշում անտառ հատել են, հատում են ու կհատեն… Օրերս Իջևանից (Տավուշի մարզ) հաղորդագրություն ստացվեց, որ հարազատ Ենոքավանի մոտակայքում զբոսախնջույքի ժամանակ Փաշինյանը լսել է բենզասղոցի աղմուկը, գնացել ձայնի ուղղությամբ և դուրս եկել ապօրինի անտառահատողների վրա: Արդյունքում առանց մեծ աղմուկի լուծարվել է ապօրինի ծառահատումները կանխելու նպատակով հսկողություն իրականացնելու կոչված ոստիկանակետը։
Վերջին շրջանում որոշ շրջանակների մոտ կրկին գայթակղություն է առաջացել սեփական տկարությունը, անառողջ ամբիցիաները և քաղաքական ինֆանտիլիզմը քողարկել «Սաղ Սերժնա մեղավոր» պարբերական նոպաներով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Եվ այսպես, Բերձորը, Աղավնոն և Ներքին Սուսը հանձնվեցին։ Այս շաբաթ, ինչպես հայտարարում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, կհանձնվի նաև Լաչինով անցնող ճանապարհը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը լռում է։
«Քա´յլ արա, մերժի´ր Սերժին» ադրբեջանա-թուրքական լոզունգի հերթական հետևանքը Բերձոր, Աղավնո, Սուս բնակավայրերի ու հարակից տարածքների հանձնումն էր Ադրբեջանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ նախին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Երկրի բոլոր առողջ անհատների, ուժերի առջև սուր խնդիր է դրված՝ ունենալ կամք և գիտակցում՝ վերանայելու կարևոր հարցերի շուրջ մոտեցումները՝ պայքարի բովանդակության, ձևակերպումների, արտաքին և ներքին նոր իրականության ընկալման։ Սկսում եմ հոդվածների համառոտ շարք՝ առաջարկելով վերանայել մի շարք քարացած պատկերացումներ։
Պացիֆիզմ, կամ՝ ՔՊ-ն վերակենդանացնում է ՀՀՇ-ի ավանդույթները Փաշինյանը չի կարող չգիտակցել իր ռեժիմի գլխավերևում կախված սպառնալիքների ողջ ծանրությունը։ 2018 թվականի ապրիլին համընդհանուր էյֆորիայի ալիքի վրա իշխանությունը զավթած կառավարության ղեկավարն այսօր երկրում ու նրա մայրաքաղաքում տեղաշարժվում է զինված թիկնազորի ուժեղացված խմբերի ուղեկցությամբ: Միանգամից ասեմ, որ ռեժիմի պարագլխի թիմակիցներից շատերը կասկածում են, թե նա կհամարձակվի համագումար անցկացնել սեպտեմբերի 18-ին, չափից ավելի է նա մտահոգված սեփական անվտանգության խնդիրներով։
Երբ 2017թ. օրենք էինք տարել ԱԺ, որով առաջարկվում էր զինծառայությունից ապօրինի խուսափած ու քրեական հետապնդման ենթակա քաղաքացիներին, յուրաքանչյուր բացթողնված զորակոչի համար 200.000 դրամ բյուջե մուծելով ազատվել հետապնդումից և փախուստից վերադառնալ Հայրենիք` պետք է տեսնեիք, թե Նիկոլը, Էդմոնը և էլի ոմանք ինչպիսի սոցիալ-պոպուլիստական վայնասուն էին կապել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:
Իշխանության զավթումը 2018 թվականին ուղեկցվել է տարածքային կորուստներով «Հայ կոմունիստ-բոլշևիկների խնդիրն է՝ արագացնել հանրապետական Հայաստանի պարտությունը, ինչը կարագացնի Հայաստանի խորհրդայնացումը։ Հանուն այդ նպատակի պետք է բոլոր միջոցներով լուծարել պատերազմող հայկական բանակը»,- նշված է հատուկ գաղտնի գրության մեջ (Բաքու, 1920 թ.սեպտեմբերի 20)՝ Սարգիս Կասյանի, Ասքանազ Մռավյանի, Ավիս Նուրիջանյանի, Շավարշ Ամիրխանյանի, Իսահակ Դովլաթյանի, Աշոտ Հովհաննիսյանի ստորագրությամբ։ Ստորև ընթերցողը կհամոզվի, որ հայ հեղափոխականների առջև 21-րդ դարում նույն խնդիրն է դրված։