Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ Ո´Ր ԴԵՊՔՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԸՆՏՐԻ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱԺ-ում վերջին զարգացումները նոր իրավիճակ են ստեղծել։ Իշխանության նյարդերը տեղի տվեցին։ Փորձի պակասի և որոշումների կայացման անոմալ մեխանիզմի հետևանքն էր։
ԱԺ-ում վերջին զարգացումները նոր իրավիճակ են ստեղծել։ Իշխանության նյարդերը տեղի տվեցին։ Փորձի պակասի և որոշումների կայացման անոմալ մեխանիզմի հետևանքն էր։
ՔՊ կոչվող հայրենադավ խմբակը, մեղմ ասած ապրում է վախի մթնոլորտում. Սա նորմալ է, որովհետև վախը կենդանական բնազդ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:
Արցախի վերաբերյալ համաձայնագրերի չեղարկումն արձակեց Բաքվի ձեռքերը ագրեսիայի համար Քաղաքական և փորձագիտական շրջանակներում առ այսօր չկա միասնական գնահատական Տավուշի մարզում 2020թ. հուլիսի 12-ի լույս 13-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Անվիճելի է մեկ բան. այդ իրադարձությունները դարձան 44-օրյա պատերազմի նախաբանը, որը սկսվելու էր հաշված ամիսներ անց։
Օլիգարխները պատրաստվում են իշխանության զավթմա՞ն Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քննադատում էին պետական կառույցներում ՀՀՇ-ի նախկին գործիչների գերառատության համար։ Քննադատության գլխավոր թիրախը ԱԳՆ-ն էր և, ինչպես պարզվեց, ոչ անհիմն։ Հենց ԱԳՆ-ը հանդես եկավ երկրորդ նախագահի դեմ հայտարարությամբ 2008թ. նախագահական ընտրություններից հետո, թեև ակնհայտ էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այդ ընտրություններում պարտվել էր, իսկ նրա շրջապատի կողմից տարածվող քարոզչական պնդումները հաղթանակի մասին (իբր՝ ձայների 65%-ով) լկտի սուտ էին։
ՍԴ դատավորը զբաղվել է քաղաքական գործունեությամբ` խախտելով 164-րդ հոդվածը Հիմնական օրենքի բարեփոխման մասնագիտական հանձնաժողովը ձևավորվեց 2020 թվականի փետրվարին: Հուլիսի 14-ին ամենշաբաթյա փակ նիստերից հետո հանձնաժողովը սկսեց հանրային քննարկումները: Դրա գործունեությունը ԶԼՄ-ների ուշադրությունը գրավեց միայն ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի սկանդալային բոյկոտի շնորհիվ։ Պատճառների մասին բազմիցս հաղորդվել է, ուստի չարժե կրկնել։ 2020 թվականի հուլիսի 5-ին Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանին նոր Սահմանադրություն է պետք։ Ռեժիմի պարագլուխն ակնհայտորեն շփոթել է փոփոխությունների հանձնաժողով ձևավորելը նոր Սահմանադրության ընդունման հետ, դրանք սկզբունքորեն տարբեր գործընթացներ են։
Ահա արդեն քանի օր շարունակ լրատվամիջոցներն ու սոցցանցերը ակտիվորեն քննարկում են Փաշինյանի կնոջ՝ Աննա-«Էրատո» Հակոբյանի լայնորեն գովազդվող այցը Լազուր ափ։ Ինչպես հունիսի 26-ին հաղորդել է վարչապետի աշխատակազմը, որը, դատելով ամենից, սպասարկում է նաև նրա կնոջը, «Հակոբյանը Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ կայցելի Նիցցա, Մոնակո և Կանն, որտեղ պաշտոնական հանդիպումներ և քննարկումներ կանցկացնի»:
Իրավաբանության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն անդրադարձել է Աղավնոյի ու Բերձորի մասին Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը:
Մի ամբողջ տարի լռություն պահպանող ԲՀԿ-ն սկսել է ակտիվացման նշաններ ցույց տալ։ Պատճառն առավել քան պարզ է. հորիզոնում նշմարվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորություն։ Ակնհայտ է, որ մեկ տարով անհետացած ԲՀԿ-ն, որի առաջնորդը փորձում էր զբաղեցնել ժողովրդին Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու գաղափարով, ընտրություններին կմասնակցի։
Նա այնքան էր սիրում մերժել ամենն ու ամենքին, որ իշխանության էլ եկավ «հպարտ մերժման» այդ ալիքի վրա. մարդկանց, անցյալի, ավանդույթների, պատմության, հաղթանակների մերժման... Այսօր դա վերադառնում է բումերանգի պես. Ամենից մերժված դառնում է հենց ինքը, սաստիկ հիշեցնելով պառավ Իզերգիլի հեքիաթներից մեկի հերոսին՝ մարդկանց կողմից մերժված միայնակ թափառող Լարրային, որի հետ ոչ ոք չի ուզում գործ ունենալ։
Նիկոլը մտահղացել Է մամլո ասուլիս անցկացնել և տալ հերթական անպատկառ ստի, տարատեսակ հնարքների, մանիպուլյացիաների և փաստերի խեղաթյուրման վարպետության հերթական դասը։ Նիկոլին քիչ է խորհրդարանը, որտեղ արդեն երկու ամիս շարունակ իրեն հարցեր են տալիս բացառապես յուրայինները և խստիվ ըստ սցենարի. նա որոշել է դուրս գալ, այսպես ասած, «մարդամեջ»։ Միայն թե չգիտես ինչու մոռացել է, որ համավարակն ավարտվել է, և մամուլի հետ շփումը պետք է լինի առերես ու իրական ժամանակի ռեժիմով։