ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ ԼՐԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ԲՌՆԱԶԱՎԹՄԱՆ ՄԵԿ ՏԱՐԻՆ

2022-05-11 20:36

Սուտ, որը բացահայտվեց 9 օր անց 2021թ. ապրիլի 21-ին Փաշինյանը մեկնեց Սյունիք, որտեղ նրան դիմավորեցին «դավաճա՛ն, կապիտուլյա՛նտ» գոչյուններով։ «Սյունյաց ողջույնից» հետո սաստկացավ Գորիսի, Մեղրիի, Քաջարանի, Սիսիանի քաղաքապետների հետապնդումը։ Այդ հալածանքը անդրադարձավ նաև Քարահունջ և Որոտան վարչական միավորների ղեկավարների վրա։ Մայիսի 12-ին սկսվեց Սյունիքի և Գեղարքունիքի բռնազավթումը։