Վիտալի ՄԻԼՈՆՈՎ․ ՊԵՏՔ Է ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀՈՐԴՈՐԵԼ ԴԻՄԵԼ ԻՐԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻՆ
ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Սյունիքի նոր գնդակոծությանը։
ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Սյունիքի նոր գնդակոծությանը։
Գյումրիից «Պապի ընտրության» սպիտակ ծխի եռօրյա սպասումն իրականում խոսում է շատ լուրջ խնդրի մասին։ Մենք խնդիր ունենք այս և մյուս ազդակները ճիշտ հասկանալու՝ ներհայաստանյան հետագա սցենարները ճիշտ պատկերացնելու համար։
Երրորդ օրն է՝ Երևանում տեղի են ունենում մեր արցախցի հայրենակիցների ակցիաները, երրորդ օրն է՝ մարդիկ, որոնք ընդամենը մեկուկես տարի առաջ զրկվել են բացարձակապես ամեն ինչից, ջանում են հասնել իրենց մեծ Հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքի: Եվ երրորդ օրն է՝ այդ թեմայով հաղորդագրությունների, տեսանյութերի ու գրառումների տակ կեղտի ու զազրանքի անդադար տարափ է տեղում, իսկական հեղեղ այն վիճակի ամոթալիության ու խայտառակության, որին հասել է հայ հասարակությունը հայատյաց-թուրքապաշտների կառավարման 7 տարիների ընթացքում։
Գյումրիի և Փարաքարի ընտրությունները մեկնարկ են տալիս Հայաստանում իշխանությունից «Քաղաքացիական պայմանագրի» հեռացման վերջին փուլին: Գլխավոր բանը, որ ցույց տվեցին այս ընտրությունները, հասարակական տրամադրությունների արմատական փոփոխությունն է։
Մեկնաբանելով ադրբեջանական կողմի կրակոցները, որոնք, ըստ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հավաստիացումների, ուղղված չեն հայկական դիրքերի և սահմանամերձ գյուղերի դեմ, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն ընդգծեց, որ հայկական դիրքերում կրտսեր հրամանատարական կազմին արգելված է նախաձեռնություն ցուցաբերել և արձագանքել կրակոցներին: Հայկական կողմը մշտապես հայտարարում է Բաքվի կողմից ագրեսիայի հիմքերի բացակայության մասին, մինչդեռ ագրեսիայի դեպքում կրտսեր հրամանատարական կազմը, ըստ նրա, չի հասցնի ժամանակին ստանալ վերադաս ատյանների համաձայնությունը պատասխան հարվածի և դիրքերի պաշտպանության համար:
Եթե Գյումրիում ավագանու ընտրությունների արդեն հրապարակված արդյունքները չփոփոխվեն, ապա ավագանու առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Գոհար Մելոյանը:
Գյումրիում և Փարաքարում երեկվա քվեարկության արդյունքները ցույց տվեցին հայ ժողովրդի իրական վերաբերմունքը երկրում քաղաքական իշխանության նկատմամբ։ Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
Գյումրու այսօրվա ընտրությունների մասնակցության ակտիվությունը` համեմատած նախորդ ընտրությունների հետ, իսկապես զգուշավոր լավատեսություն է ներշնչում: Այս մասին իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
Արցախցի կանայք և երեխաները ակցիա ենք անում կառավարական ամառանոցի (Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկ) դիմաց: Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում արցախցիների իրավունքների պաշտպանությանը նվիրված մեծ հանրահավաք է տեղի ունեցել: Ներկայացվել է պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը: Պահանջագրի ամբողջական տեքստը ներկայացվում է ստորև.
Գաղտնիք չէ, որ հայաստանյան քաղաքական կյանքը շատ վաղուց աղմկոտ ու անորակ կրկես է հիշեցնում։ Որքան ժամանակն առաջ է գնում, որքան բազմապատկվում ու բարդանում են սպառնալիքներն ու անէանում հնարավոր ողջախոհ լուծումները, այդքան ավելի բարձր են աղմկում մեր քաղաքական կրկեսի հին ու նոր դերակատարները։ Այդքան ավելի բարձր հորիզոններ են նվաճում սուտը, կեղծիքն ու էժան մանիպուլյացիաները։ Ու ինքնակործան այս աղմուկի մեջ, դիրիժորությամբ գլխավոր աղմկարար Փաշինյանի, հետևողականորեն խլանում են ողջամտության կղզիացող ձայները։