Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՊԵՏՔ Է, ԲԱՅՑ՝ ՀԱՍԿԱՆԱԼԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ
Եթե այսօր անցկացվեր սոցհարցում, դրանց պատասխանը գուցե մեզ ցույց տար, որ հասարակության մի պատկառելի մաս գտնվում է կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի տեքստերի ազդեցության տակ, այն է՝ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ հարձակման, ուրեմն դրանից խուսափելու միակ ճանապարհը արագ խաղաղության պայմանագրի ստորագրումն է՝ նրանց իսկ պայմաններով։ Ու սա բնական մարդկային ռեակցիա է. չի կարելի մեղադրել մարդկանց՝ «պատերազմի» փոխարեն «խաղաղություն» ուզելու մեջ։