ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԶԱՎԹԵԼ ՈՒՐԻՇԻ ՊԱՇՏՈ՞ՆԸ։ ԻՇԽՈՂ ՈՒԺԻ ՀԱՄԱՐ ԴԱ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԲԱՆ Է

2022-01-13 09:45

Այն բառերին ու արտահայտություններին, որոնք ազդում են ՔՊ-ականների վրա ինչպես կարմիր լաթը՝ ցլի, ավելացավ ևս մեկը: Այդ շարքը համալրեց կարծես թե հարգալից և միանգամայն բարեկիրթ «հարգելի հայրենակիցներ» դիմելաձևը։ Համենայնդեպս ընդդիմադիր պատգամավորների շուրթերից հնչելիս հիմա դա նույնպես կատաղության նոպա է առաջացնում խորհրդարանի իրենց գործընկերների մոտ։ Խոսքը, մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մասին է, որն անձամբ չի չափավորում իր արտահայտությունները, աջուձախ անվանելով խորհրդարանական ընդդիմությանը մերթ «ռոբոսերժական», մերթ «ռևանշիստներ», իսկ երբեմն էլ գործածելով ավելի թունդ բառապաշար։

  • ՆՈՐ ՍԱԴՐԱՆՔ՝ ՀԻՆ ՁԵՎԱՆՆԵՐՈՎ

    2022-01-12 18:13

    Երեկ հայկական կողմը նոր կորուստներ է կրել սահմանի վրա. սպանվել է երեք զինծառայող, ևս երկուսը վիրավորվել են: Ադրբեջանական ավանդական շանտաժի քաղաքականությունն է՝ կարևոր հանդիպումներից առաջ։ Նախկինում նման սադրանքներ եղել են ամեն անգամ, երբ նախատեսվել է բանակցությունների հերթական փուլը Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով։ Հիմա դա տեղի ունեցավ Մոսկվայում հայ-թուրքական բանակցությունների նախաշեմին։

  • «Ժողովուրդ». ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ԶՈՀԵՐԸ

    2022-01-12 12:07

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ երեկոյան ադրբեջանական զինուժը վերսկսել էր ՀՀ սահմանի գնդակոծությունը: Սա ճիշտ համընկավ ՀԱՊԿ գագաթաժողովում Նիկոլ Փաշինյանի պահվածքին, դրան նախորդած զինյալների գործուղմանը Ղազախստան: Արդյոք երեկվա նախնական տվյալներով երկու զոհերը եւ նույնքան վիրավորները Ղազախստան ուղարկված խաղաղապահների գի՞նն էին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանին իրավապահները եւ քաղաքական թիմը հանդիպման ժամանակ բացատրել են, որ երեկվա լարվածությունն ուղիղ առնչություն ունի Ղազախստան ուղարկված զորամիավորման հետ:

  • ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ ՆՈՐԱՆՈՐ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԲԵՐԵԼՈՒ. Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

    2022-01-12 11:08

    ՀՀ արևելյան սահմանին առկա իրադրության և դրա մասշտաբների հնարավոր ընդլայնման հավանականությունը կհստակեցվի, եթե հայտնի դառնա, թե Ադրբեջանը սահմանագծի տարբեր հատվածներում ինչպիսի նախապատատրաստական աշխատանքներ է իրականացնում, արդյո՞ք առկա է զորքերի տեղաշարժ և զինտեխնիկայի կուտակումներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության  պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

  • ՏԱՐՎԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ՝ ՉԿՈՐՑՆԵԼ ՈՒՆԵՑԱԾԸ

    2022-01-12 10:23

    2022-ի ներքաղաքական տարին սկսում ենք անորոշ սպասումների և աղոտ հույսի մթնոլորտում։ Իրավիճակի պարզ գույքագրումը հուշում է, որ բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերը, բացի իշխանությանը սպասարկող մի քանի մարդ-կուսակցություններից, շարունակում են պահանջել Փաշինյանի վարչախմբի հրաժարականը։ Սահմանադրական փոփոխությունների քննարկումներն սկսելու դեպքում ծանրության կենտրոնը դարձյալ կարող է տեղափոխվել խորհրդարան, և այդ ժամանակ ԱԺ պատգամավորներից յուրաքանչյուրի նկատմամբ պետք է հանրային ճնշման միջոցներ բանեցվեն՝ նրանց անհատական պատասխանատվությունն ընդգծելու նպատակով։

  • ԻՆՉՈ՞Ւ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓՈԽԵՑ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ. ՓՈՐՁԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ

    2022-01-12 09:36

    Հայկ Մարությանին մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնից հեռացնելու գործընթացը ինքնուրույն բնույթ էր կրում եւ շատ կարեւոր նշանակություն ուներ իշխանությունների համար, որոնք փորձում են վերահսկողության տակ առնել ռեսուրսները, այդ թվում՝ վարչական։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

  • Ե՞ՐԲ Է ԱՍՎԵԼՈՒ ՈՂՋ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՇՈՒՇԻԻ ՄԱՍԻՆ

    2022-01-11 18:32

    Ավետարանոցը դիմադրել է մինչև հոկտեմբերի 26-ը Հունվարի առաջին օրերին Իլհամ Ալիևը հայտարարեց 2022 թվականը Շուշիի տարի: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ընթացիկ տարում հայ հասարակությունը վերջապես կստանա բերդաքաղաքի կորստի հետ կապված եթե ոչ բոլոր, ապա գոնե առանցքային հարցերի պատասխանները։ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի 44-օրյա ագրեսիայի ավարտից հետո ՀՀԿ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում խոստովանեց, որ իրեն երկար ժամանակ չէր հաջողվում ստանալ այն հարցի պատասխանը, թե ով է եղել մարտական գործողությունների հրամանատարը Հադրութ-Շուշի հատվածում։

  • ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԿԱՐՄԻՐ ՄԱԿԱՐԴԱԿ. 8 ԱՄԻՍ՝ ԲՌՆԱԶԱՎԹՄԱՆ ՌԵԺԻՄՈՒՄ

    2022-01-10 20:02

    Նախագահն ասաց, որ ահաբեկիչների հետ բանակցություններ չեն լինելու… Հաստատելով իր ազդեցությունը Հարավային Կովկասում՝ Թուրքիան անցել է Միջին Ասիային։ Կասիմ Ժոմարտ Տոկաևը մատնանշեց օտարերկրյա վարձկանների մասնակցությունն անկարգություններին և հակաահաբեկչական գործողության անհրաժեշտությունը սահմանադրական կարգը վերականգնելու համար:

  • FAILED MAN. ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԻԼԵՏԱՆՏՆԵՐԻՆ ԴԵՍՊԱՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՇՔԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

    2022-01-10 17:09

    Լրատվական և քաղաքական տարածքը պայթեցրած ղազախստանյան իրադարձությունները հետին պլան մղեցին 2022 թվականի առաջին օրերի մյուս բոլոր նորությունները։ Աննկատ անցավ նաև Ռուսաստանում ՀՀ դեսպանին փոխելու մասին տեղեկատվությունը։ Ամիսներ շարունակ շրջանառվող լուրերը, որ այդ պաշտոնը փափագում է ստանալ դիվանագիտության հետ երբևէ որևէ առնչություն չունեցած կադրային զինվորականը, հավաստի գտնվեցին. հունվարի 5-ին աշխատանքից ազատվեց Վարդան Տողանյանը և նշանակվեց Վաղարշակ Հարությունյանը։ Մի անձնավորություն, որին վստահորեն կարելի է անվանել failed man. failed state (չկայացած կամ ձախողված պետություն) հայտնի բնորոշման նմանությամբ:

  • ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՂԱԶԱԽԱԿԱՆ ՎԱԽԵՐԸ

    2022-01-10 16:01

    Իրեն ՀԱՊԿ-ի ղեկավար երևակայող Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի վարքը ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական հակադրության մեջ չլիներ իր իսկ նախընթաց գործողությունների և խոսքի, փողոցային պայքարի և մարտի 1-ի զոհերի մասին ստերի հետ։ Հայ հասարակությունը կարիք ունե՞ր ևս մեկ անգամ համոզվելու, որ բարոյական, մարդկային և պետական բոլոր արժեքներն այս անձին խորթ են, նա խորապես թքած ունի իր ղեկավարած երկրի ու նրա ժողովրդի ճակատագրի ու անվտանգության վրա։ Միգուցե Փաշինյանի մեջ նաև ներքին վախե՞ր են արթնացել, օրինակ, որ եթե ավտորիտար Ղազախստանում կարելի է մի քանի օրում երեսնամյա առաջնորդին փաստացի տապալել, ապա ինչո՞ւ հայ ժողովուրդը չպետք է պատժի իր պես ստահակին։