ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՓԱՍՏՆ ԱՅՆ Է, ՈՐ ՀՀ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՂԵԼ Է ՈՒ ԿԱ ԱԳՐԵՍԻԱ, և ՀՀ-Ն ՉԻ ԿԱՐՈՂԱՑԵԼ ՀԱՊԿ-ԻՑ ՍՏԱՆԱԼ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ. ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

2022-01-10 09:17

Եթե այդպես է և նրանցից էր կախված ՀԱՊԿ աշխատեցնելը, ինչո՞ւ չէին աշխատեցնում այն ժամանակ, երբ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ կար ագրեսիա: Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով ԱԽ քարտուղարի հայտարարություններին:

  • ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԿՀԱՋՈՂՎԻ՞ ՆԵՐՍԻՑ ՏՐՈՀԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

    2022-01-08 14:13

    Մինչ հանրությունը և պետությունը հետ են գալիս հետտոնական թմբիրից, տարածաշրջանում և մեր շուրջ տեղի ունեցող գործընթացներն արագացմամբ սեղմում են մեզ՝ գնալով ավելի նվազեցնելով այլընտրանքներն ու անկորուստ գոյատևելու հնարավորությունները։ Պատերազմի ու հետպատերազմական քրոնիկոնում չկա գեթ մեկ օր, որը կորստաբեր չի եղել մեզ համար։ Ե՛վ մարդկային, և՛ տարածքային, և՛ նյութական, և՛ բարոյահոգեբանական կորուստները խորքային են, թեև ոչ միշտ տեսանելի, և ճգնաժամը չի հաղթահարվել։

  • ՍՊԱՍԵԼՈՎ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՅՔԱՐԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆԸ

    2022-01-07 15:24

    Տարվա ներքաղաքական կարևորագույն հարցերից մեկն այն է, թե ընդդիմադիր պայքարի ի՞նչ կենտրոն կձևավորվի 2022-ին։ Եթե խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններն առանձնաբար չեն կարող պայքար մղել, ապա ի՞նչ միասնական պլատֆորմ կարելի է նախաձեռնել և սկսել իշխանափոխության գործընթաց։ Պարզ է, որ այն պետք է լինի վերկուսակցական, համապետական և նույնիսկ համահայկական ընդգրկման՝ Հայաստանի և Սփյուռքի ներուժի կենտրոնացմամբ։ Միաժամանակ, պետք է իսպառ խուսափել արդեն պատմության գիրկն անցած «Հայրենիքի փրկության շարժման» մարտավարական սխալներից։

  • 2022-Ը՝ ՇՐՋԱԴԱՐՁԻ ՈՒ ՎԵՐԱԾՆՆԴԻ՞, ԹԵ՞ ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅԱՆ ՈՒ ԲԱՐՈՅԱԼՔՄԱՆ ՏԱՐԻ

    2022-01-06 21:41

    Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի հստակ դիրքորոշումը պարզելու համար հատուկ ջանքեր ներդնելու կամ նրա հակասական ելույթները վերծանելու կարիք բնավ չկա։ Դեռևս լրագրող, ապա խմբագիր եղած շրջանում նա իր նյութերում և խմբագրականներում բավական միանշանակ ակնարկում էր, որ Արցախը բեռ է, նրանից պետք է ամեն գնով ազատվել և վերականգնել հարևան Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Ճիշտ է, 44-օրյա պատերազմի օրերին Փաշինյանն իր այդ մոտեցումը քողարկում էր «վճռական հակահարված տալու» դատարկ քարոզչությամբ և արծրունհովհաննիսյանական «Հաղթելու ենք» նշանաբանով, բայց իր ներսում հո շարունակում էր մնալ նույն պարտվողական, նահանջողական գաղափարների հավատարիմ կրողը։

  • ՆԻԿՈԼ, ՎԵՐՋԸ ԿԿՈՂՄՆՈՐՈՇՎԵ՞Ս, ՄԵՔԵՆԱՆԵՐ ԱՅՐՈՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ՞ ԿՈՂՄԻՑ ԵՍ, ԹԵ՞ «ԵՐԿՐՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ». Խամոյան

    2022-01-06 13:06

    «Մարտի 1-ի» թիվ 1 կազմակերպիչ, փողոցից իշխանության եկած «ժողովրդավարության բաստիոն» Նիկոլ Փաշինյանը, ով մարտի 1-ը կարում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վրա, նախագահ Քոչարյանին մեղադրում ինչ որ մառազմատիկ սահմանադրական կարգ տապալելու մեջ, հիմա բախտի բերումով դարձել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ եւ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկում Ղազախստան՝ «երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով»։ Այս մասին այսօր՝ հունվարի 6-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը։

  • «ԺԵԽ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ», կամ՝ ԿՈԼԱԲՈՐԱՑԻՈՆԻՍՏՆԵՐԸ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ» ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

    2022-01-06 09:45

    Դեկտեմբերի 24-ին՝ այն օրը, երբ Փաշինյանն իր առցանց հարցազրույցում փաստացի հայտարարեց, որ համաձայն է Արցախի կրկին բռնի ընդգրկմանը ցեղասպան պետության կազմում, Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի «հասարակայնության ներկայացուցիչների» գաղտնի հանդիպում։ Հենց գաղտնի, քանի որ դրա մասին հայտնի դարձավ միայն 2 օր անց։ Հաղորդագրությունը վրդովմունքի ալիք բարձրացրեց նույն այն հայ հասարակայնության շրջանում, որին իբր ներկայացրել են հանդիպման չորս մասնակիցները Երևանից։ Այնուհետ հայտնվեցին հարցազրույցներ, որտեղ նրանք ամեն կերպ փորձում էին արդարանալ, որպես գլխավոր փաստարկ ներկայացնելով այն հանգամանքը, թե գլխավոր թեման, իբր, եղել է հայ գերիների վերադարձը։

  • ԼՈՒՅՍԸ ԵՐԵՎՈՒՄ Է ԹՈՒՆԵԼԻ ՎԵՐՋՈՒՄ

    2022-01-04 23:41

    Մինչ Փաշինյանի հորդայի ներխուժումը հայերն ադրբեջանցիներից լավ էին ապրում «Հիմա  դժվար է մեր թիմի որևէ անդամի ասել՝ փորձառություն չունեցող, որովհետեւ մենք թեկուզ վերջին մեկ տարվա ընթացքում անցել ենք փորձությունների միջով, որ գուցե տասնամյակի փորձություն է»,- հայտարարեց Փաշինյանը դեկտեմբերի 24-ին կայացած առցանց մամուլի ասուլիսում։

  • ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ-2022

    2022-01-04 23:35

    Դե, ահա և եկավ 2022-ը: Բազմաթիվ երկուսներ՝ որպես գնահատական մեր կառավարությանը։ Եվ ընդհանրապես՝ համաշխարհային քաղաքական էլիտային։ Կցանկանայինք տարվա սկզբին ինչ-որ լավատեսական բան ասել, բայց դժվար է։ Քանզի կառավարության ղեկավարի ամանորյա ուղերձն իրականում հնչեց բնավ ոչ անցնող տարվա վերջին րոպեներին, այլ դեկտեմբերի 24-ին, նրա այսպես կոչված առցանց հարցազրույցի ժամանակ։ Հենց դրա ընթացքում Փաշինյանը համեմատաբար անկեղծ պատմեց, թե ինչ է մեզ սպասում գալիք տարում։

  • ՄԵՐ ԱՄԵՆՔԻՍ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ՊԱՅՔԱՐԸ ՄԵ՛ԿՆ Է: ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԱՄԱՆՈՐ

    2021-12-30 10:46

    Անցնող տարին պահանջեց պատասխանել «ո՞ւմ հետ ես դու» հարցին 2021թ. քաղաքական տարին սկսվեց հունվարի 5-ին Փաշինյանի հոդվածի հրապարակմամբ՝ այն մասին, թե կարելի էր արդյոք խուսափել 44-օրյա պատերազմից, իսկ բարձրակետը դարձավ, անշուշտ, Փաշինյանի հրաժարականի միաձայն և գրեթե միաժամանակյա պահանջը Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ նախագահի, ԶՈՒ գլխավոր շտաբի և Հայրենիքի փրկության շարժման կողմից։