ԴԵՌԵՎՍ ԿԱՐԵԼԻ Է ՀՈՒՍԱԼ
Դեկտեմբերի վերջն ավանդաբար համարվում է անցնող տարվա արդյունքների ամփոփման և ապագայի վերաբերյալ հույսերի ձևակերպման ժամանակաշրջան։ Եթե հանգամանորեն ամփոփենք ընթացիկ տարին Հայաստանի պարագայում, ապա, խոստովանենք, հույսերի համար տեղ գրեթե չի մնա։ 2021-ին երկրում և նրա շուրջ տեղի ունեցած ոչ մի իրադարձություն իրապես դրական ոչ մի բան ապագայում չի խոստանում։ Անվտանգություն, արտաքին քաղաքականություն, ներքին քաղաքականություն, տնտեսություն, սոցիալական ոլորտ, կառավարման համակարգ և հասարակական տրամադրություններ. ամենուր հետընթաց և սթրես, ամենուր կորուստներ ու ցնցումներ, ամենուր քաոս և դեպրեսիա։