ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆՔ ԽԻՍՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՄԻՊ-ԵՐԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

2021-12-27 10:13

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի գնահատականները խիստ վտանգավոր են Արցախի հայերի կենսական իրավունքների համար և խոչընդոտում են ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունից պաշտպանությունը։ Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանն ու Գեղամ Ստեփանյանը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Նրանց կարծիքով՝ վարչապետի մոտեցումներն արցախահայության ազգային ինքնորոշման բնական իրավունքը վտանգում են հիմնովին:

  • Դավիթ ԲԱԲԱՅԱՆ․ ԱՐՑԱԽԸ ՉԻ ՓՈԽԵԼ ԻՐ ԱՊԱԳԱՅԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ ԵՎ ԻՆՔԸ ԿՈՐՈՇԻ ԱՅՆ

    2021-12-27 09:54

    Դեկտեմբերի 24-ին կայացած առցանց ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց մի շարք տեսակետներ և պնդումներ, որոնք բազմաթիվ հարցեր առաջացրեցին հասարակության, քաղաքական գործիչների և քաղաքագետների շրջանում։ News.am-ի թղթակիցը մեկնաբանությունների համար դիմեց Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանին։

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՓՈՂՈՑԻ ԿԵՂՏԻՑ ԴԵՌ ԼՐԻՎ ՉՄԱՔՐՎԱԾ, ԲԱՅՑ ՏԱՔՈՒԿ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻՆ ԱՐԴԵՆ ՍՈՎՈՐԱԾ ՔՊ ԱԿԱՆՆԵՐԸ, ՆՈՐԻՑ ՓՈՂՈՑ ԵՆ ԴՈՒՐՍ ՇՊՐՏՎԵԼՈՒ

    2021-12-25 17:44

    Քաղաքական ֆուտորոլոգիան 2022թ. համար հուշում է հետևյալը. Փողոցի կեղտից դեռ լրիվ չմաքրված, բայց տաքուկ կաբինետներին արդեն սովորած ՔՊ ականները, նորից փողոց են դուրս շպրտվելու «мавр сделал своё дело, мавр должен уйти» սկզբունքին համաձայն։

  • ԽԱՂԱՔԱՐՏԻՆ ԵՆ ԴՐՎԱԾ ՏԱՍՆՅԱԿ ՄԻԼԻԱՐԴՆԵՐ

    2021-12-25 08:36

    Հայաստանի առողջապահության նախարարությունը արձագանքել է Սահմանադրական դատարանի որոշմանը՝ հակասահմանադրական ճանաչելու կորոնավիրուսի պարտադիր տեստերն իրենց հաշվին հանձնելու աշխատակիցներին ներկայացվող պահանջը, հաղորդում է ԱՌԿԱ-ն։ Դատարանը, հիշեցնենք, համարել է, որ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի հրամանով սահմանված պահանջը դուրս է նրա իրավասության սահմաններից։

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ 2021 ԹՎԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԱՄՈԹԱԼԻ ՏԱՐԻՆ ԷՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2021-12-24 16:09

    2021 թվականը Հայաստանի պատմության ամենաամոթալի տարին էր, 2020-ը այդքան ամոթալի չէր անգամ պատերազմում պարտությամբ, նոյեմբերի 9-ով, իր կապիտուլյացիայով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, «2022 թվական՝ Հայաստան. լինել, թե չլինել» խորագրով քննարկման ժամանակ իր խոսում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:  

  • Ի՞ՆՉ ԳԵՐԻՆԵՐ, ԿԱՐԵՎՈՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՆ Է

    2021-12-24 10:42

    Ադրբեջանում գերեվարված մեր հայրենակիցները շարունակում են տուն վերադառնալ բացառապես Մոսկվայի կամ Բրյուսելի մեծահոգության և ոչ թե հայկական կողմի ներդրած ջանքերի արդյունքում։ Ճիշտ հակառակը, հայրենադարձված ռազմագերիներից մի քանիսին կալանավորելը, նրանց մասին վարչապետի և ԱԺ նախագահի անպատեհ հայտարարությունները հիմք տվեցին Ալիևին ցինիկագույն մի պնդում անելու, թե հայ գերիները վերադարձի դեպքում կարող են խոշտանգվել Երևանի բանտերում, իսկ Բաքվում նրանք ապահովության մեջ են։ Սրանից ավելի մեծ ազգային նվաստացում դժվար է պատկերացնել։

  • News Arab. ԱԴՐԲԵՋԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ և ՊԱԿԻՍՏԱՆԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻՆ

    2021-12-24 09:08

    Ադրբեջանը, Պակիստանը և Թուրքիան ամուր եռակողմ հարաբերություններ են պահպանում, որոնք գնալով ավելի կարևոր են դառնում բոլոր երեք երկրների անվտանգության, տնտեսական և դիվանագիտական շահերի համար, գրում է News Arab-ը։

  • Ո՞ՒՄ ԵՎ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է ՊԵՏՔ «ԵՐԿՐԱՊԱՀ» ՄԻՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ

    2021-12-23 19:18

    Ո՞վ կարող էր անրջել երեք պատերազմների վետերանների հետ դասալիքի հիբրիդի մասին Արցախյան պատերազմի վետերանների կազմակերպությունը՝ «Ոգու փորձություն» անվանումով, ստեղծել են Սասուն Միքայելյանն ու Հակոբ Հակոբյանը (Լեդի Հակոբ) դեռևս նախկին իշխանության օրոք: Իշխանափոխությունից և գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո ԵԿՄ-ն գլխավորեց Միքայելյանը, սակայն վերջերս Փաշինյանին չգիտես ինչու պետք եղավ վերակենդանացնել «Ոգու փորձություն» այլընտրանքային կազմակերպությունը և ոչ միայն վերակենդանացնել, այլև խաչասերել դա Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցության հետ։

  • ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄԸ ՎԵՐԱԲԵՐՈ՞ՒՄ Է ՆՐԱ ՆԵՐԱԾԱԿԱՆԻՆ

    2021-12-23 10:18

    Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնանկությունը հերթական, բայց ամենևին ոչ վերջին օղակն է իշխանության «սուրբ կովերի» զոհաբերման շղթայում։ Նիկոլ Փաշինյանն իր միանձնյա իշխանության բերումով նախ բութ գործիքի պես օգտագործում է թիմակիցներին սեփական դիրքերի ամրապնդման համար, իսկ պատեհ պահին՝ հավակնություններ ցուցաբերելու կամ թիմի ուղեգծից փոքր-ինչ շեղվելու դեպքում, նրանց դուրս շպրտում։ Հեռանալիս միայն այդ պաշտոնյաները հիշում են արժանապատվության և ինքնասիրության կատեգորիաների մասին, այն դեպքում, երբ տարիներ շարունակ Փաշինյանի թեզերի մոլեռանդ պաշտպաններն էին։ Նույն Հայկ Մարությանը միայն «սև-սպիտակի» բաժանման զարհուրելի թեզն առաջինը հնչեցնելու համար վաղուց պետք է հեռանար։

  • ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ «ՄՏՔԻ ՊԱՅԾԱՌԱՑՈՒՄԸ», կամ՝ ՄԻ ՔԻՉ ՀՂԻ ԵՐԵՎԱԼՈՒ ՓՈՐՁ

    2021-12-23 09:29

    Եվ այնուամենայնիվ զարմանալի փոխակերպումներ են տեղի ունենում այն մարդկանց հետ, որոնցից իշխող ուժը, ավելի ճիշտ՝ դրա առաջնորդը, որոշում է ազատվել օգտագործելուց հետո։ Նրանց մոտ հանկարծ ի հայտ են գալիս սեփական քթից հեռուն տեսնելու, վերլուծելու և քննադատելու ունակություններ, արթնանում է խիղճը, թարմանում հիշողությունը։ Ինչպես դա տեղի ունեցավ «հեղափոխական» քաղաքապետ Հայկ Մարությանի պարագայում, որն այսօր իր իմպիչմենտի հարցով ավագանու արտահերթ նիստի ժամանակ «սրտաճմլիկ» ճառ արտասանեց։ Իրականում գրոշ անգամ չարժեն բոլոր այդ ուշացած հայտնությունները…