Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆ․ ԻՆՉՈՒ ԵՎ ՈՒՄ ՊԱՏՃԱՌՈՎ ՍԿՍՎԵՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ վարչախումբն ամեն ինչ անում է 44-օրյա պատերազմի և պարտության մեղավոր նշանակել, այսպես կոչված, նախկիններին և բանակի ղեկավարությանը: Բախվում ենք աշխարհի պատմության մեջ չտեսնված և չլսված երևույթի, երբ քաղաքական ղեկավարությունը հայտարարելով, թե պարտության թիվ մեկ մեղավորն է, կառչում է իշխանությունից և միաժամանակ պարտության ամբողջ մեղքը ցանկանում բարդել նախկինում եղած բոլոր իշխանությունների և բանակի հրամանատարության վրա: