Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ․ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ. Թողարկում 1-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուբեն Հակոբյանը ներկայացնելու է վեց թողարկումներից բաղկացած «ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ» խորագրով հեռուստանախագիծը։
Ռուբեն Հակոբյանը ներկայացնելու է վեց թողարկումներից բաղկացած «ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ» խորագրով հեռուստանախագիծը։
22 տարի է անցել 1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործությունից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է նոյեմբերի 9-ի եռակողմ խայտառակության մեկ տարին նշանավորել ավելի ամոթալի երկու պայմանագրի կնքմամբ, որոնք վերջնականապես խաչ կքաշեն Արցախի վրա և կդնեն Հայաստան պետության հետհաշվարկի սկիզբը։ Եթե նրա մոտիվը լիներ անվտանգության ապահովումը կամ վերջնական խաղաղության հաստատումը, արժեր գնալ անգամ սատանայի հետ գործարքի։ Սակայն եթե սատանան առկա է՝ ի դեմս Ադրբեջանի նախագահի, մոտիվը ճիշտ հակառակն է՝ հայկական պետության դե յուրե լուծարման երկու պայմանագիր։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր խաղադրույքներով քաղաքական պոկեր է խաղում։ Դա վերաբերում է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ասպարեզին։ Թերևս, «պերսոնա նոն գրատա» հայտարարելով արևմտյան 10 երկրների դիվանագետներին, որոնցից 9-ը ՆԱՏՕ-ի անդամներ են, Էրդողանը ներքին ուշադրությունը շեղում է Թուրքիայում քաղաքական և տնտեսական ցնցումներից: Արևմտյան տերությունները Թուրքիայից պահանջել են ազատ արձակել բանտարկյալ Օսման Քավալային, որը մասնակցել է Գեզի այգու բողոքի ցույցերին։ Թուրքական իշխանությունները նաև պնդում են, որ Քավալան մասնակցել է 2016 թվականի պետական հեղաշրջման անհաջող փորձին։ Թուրքիայի հարաբերությունները Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ տարիների ընթացքում փչացել են: Սակայն այդ քայլը ցույց է տալիս Էրդողանի հուսահատությունը: Աշխարհի շատ հզորներ դիմում են համաշխարհային քաղաքականությանը, երբ տանը խնդիրների են բախվում, գրում է The Hill-ը։
Ո՞վ ասաց, թե Փաշինյանի կուսակցության հաղթանակը կասկածից վեր է Նոյեմբերի 14-ին Տավուշի մարզի Իջևան համայնքում՝ Փաշինյանի ծննդավայրում, տեղի կունենան ավագանու ընտրությունները: Հիշեցնեմ, որ ժամանակին իշխանությունը առավելագույն ջանքեր գործադրեց՝ այդ պաշտոնում Հայկ Ղալումյանի ընտրվելը կազմակերպելու համար, սակայն գիտակցելով, որ համայնքի բնակիչները նրա օգտին չեն քվեարկի, Փաշինյանը նշանակեց Ղալումյանին Տավուշի մարզպետ։
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը Մոսկվայում կարող է կայանալ նոյեմբերի առաջին տասնօրյակում: Բանակցությունների արդյունքում սպասվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում, ուրբաթ օրը հաղորդել Է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով իրավիճակին լավատեղյակ աղբյուրին, հաղորդում Է Sputnik Արմենիան:
Հայ հասարակությունը կրկին սաստիկ անհանգստացած է։ Այս անգամ՝ այն հաղորդագրություններից, որ Ադրբեջանի պետական դրոշի օրվան՝ նոյեմբերի 9-ին ընդառաջ նախապատրաստվում է Փաշինյանի և Ալիևի միջև հերթական համաձայնագրերի ստորագրումը՝ Ռուսաստանի միջնորդությամբ։ Համաձայնագրեր, որոնք նախատեսում են երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկ, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակում: Ավելի ճիշտ՝ այդ հաղորդակցությունների մի մասի, քանզի խոսքն առաջին հերթին Հայաստանի տարածքի միջով Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ (ճանապարհներ) տրամադրելու մասին է։
Մարզպետ Մելիքսեթն ասաց, թե ադրբեջանցիները մոլորվել են… Մայիսի 12-ին 250 ադրբեջանցիներից բաղկացած զինված խումբը վերահսկողության տակ առավ Իշխանասարի բարձունքն ու Սև լճի շրջակայքը Սյունիքում: Զավթիչների հսկողության տակ են հայտնվել նաև ներքին Շորժան ու Վերին Շորժան Գեղարքունիքի մարզում։
Սա չի նշանակում, որ մինչև նոյեմբերի 9-ը մենք ոչինչ չենք անելու. Իշխան Սաղաթելյանը մանրամասնում է։
Թվում էր՝ պատերազմի հետևանքների դիվանագիտական մեղմման ամենակարճ ճանապարհը պետք է լիներ մեր կողմից Արցախի կարգավիճակի և ճանաչման մասին խոսույթ բացելն ու այն թմբկահարելը։ Պարզվեց՝ այն հետաքրքրում է գրեթե բոլորին՝ բացի մեզնից։ Ամերիկացի կոնգրեսականներից մինչև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան, Ֆրանսիայի նախագահից մինչև Փարիզի քաղաքապետ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչից մինչև ռուս քաղաքագետներ՝ բոլորը խոսում են Արցախի վերջնական կարգավիճակի կարևորության մասին։ Իսկ Երևանի գերեզմանային լռությունն Արցախի միջազգային ճանաչման հարցում շարունակվում է։