ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲՌՆԱԶԱՎԹՄԱՆ 5 ԱՄԻՍ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԻ ԼԾԻ ՏԱԿ Է

2021-10-11 21:03

Ինչո՞ւ գլխավոր դատախազն ընթացք չի տալիս քրեական գործին։ Մայիսի 12-ին Սյունիքում Սև լճի շրջակայքի և Գեղարքունիքում Վերին Շորժայի բռնազավթման փաստով գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել, սակայն քննչական միջոցառումների և ձերբակալությունների մասով ոչ մի քայլ չի ձեռնարկվել:

  • ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՆՔՆ ՈՒ ԲԱՑԱԿԱ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

    2021-10-11 10:10

    Հայաստանի արտաքին քաղաքականությունում նույնիսկ ԱԳ նախարարի նշանակումից հետո առկա խառնափնթոր և չկանոնակարգված վիճակը միայն խորանում է։ Գլխավոր դիվանագետի պաշտոնից Արա Այվազյանի ինքնակամ հեռացումից, ապա և փոխնախարարների ազատումից հետո ԱԳՆ-ն ամիսներ շարունակ մնացել էր անգլուխ, քանի որ կադրային դիվանագետներից որևէ մեկը չէր համաձայնում ստանձնել նախարարի կամ անգամ փոխնախարարի պաշտոնը։ Փոխնախարարների փնտրտուքն, ի դեպ, շարունակվում է առայսօր։

  • ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅԱՆ ԽՂՃՈՒԿ ՓՈՐՁԵՐ

    2021-10-09 10:25

    Ամիսներ առաջ վարչապետի և կառավարության պաշտոնանկություն պահանջած, հրապարակայնորեն ընդդիմադիր դիրքորոշում հայտնած հանրային խմբերի մեծագույն մասն արտահերթ ընտրություններից հետո լուռ է, ընդհատակ է անցել։ Մի մասը, հավանաբար, առայսօր չի համակերպվում ընտրության արդյունքների հետ, բայց պայքարի իմաստ էլ չի տեսնում, ոմանք ստիպված փորձում են գործակցության եզրեր գտնել օրվա իշխանության հետ, երրորդներն էլ իրավիճակը շտկելու կոչ են անում, ճիշտ է՝ չմանրամասնելով, թե ինչ մարտավարությամբ։

  • ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆՈՐ ՓՉՈՑՆԵՐԸ

    2021-10-08 18:13

    Խորհրդարանում Նիկոլի վերջին հայտնությունները շատ բանի մասին են վկայում։ Մասնավորապես, թե Երևանից ստացվող ինչ դրական ազդանշանների մասին է խոսում Իլհամ Ալիևը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու Բաքվի առաջարկի կապակցությամբ։

  • ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱԼՈՒԾՈՒՄԸ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈ՞ՒՆ

    2021-10-07 13:32

    Տարածաշրջանը ռազմականապես եռում է, Հայաստանի սահմանների երկայնքով խոշորամասշտաբ զորավարժություններ են։ Նախիջևանում ընթացող «Անխախտ եղբայրություն-2021» խորագրով թուրք-ադրբեջանական զորախաղերը վերջին մեկ ամսում այդ երկու երկրի հինգերորդ համատեղ վարժանքն է։ Փաստորեն, Թուրքիայի ցամաքային ուժերը, ադրբեջանական զինուժն ու Նախիջևանի համազորային բանակն արդեն փաստացի հանդես են գալիս որպես մեկ ամբողջություն՝ ընդհանուր հրամանատարությամբ։

  • ՈՒՐԻՇ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է «ՀԵՏԱՔՆՆԵԼ» ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ

    2021-10-06 18:49

    Ուղիղ երկու շաբաթ առաջ խորհրդարանում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների տեղակայած ոստիկանական պահակետի առնչությամբ պահանջել էին կազմակերպել ստեղծված իրավիճակի փակ քննարկում՝ պատասխանատուների մասնակցությամբ: Երեկ այդ խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ տվյալ հարցի քննարկման համար հրավիրված անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ԱԱԾ տնօրենի, պաշտպանության և ԱԳ նախարարների, Մարդու իրավունքների պաշտպանի և ՊԵԿ նախագահի մասնակցությամբ, չի կայացել. իշխող խմբակցության պատգամավորները բոյկոտել են նիստը։

  • Գագիկ ՄԻՆԱՍՅԱՆ. ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ՄԵԾ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ ԵՆ

    2021-10-06 18:18

    Այժմ, փաստորեն, 44-օրյա պատերազմի արդյունքները ամփոփվելով ՝ աշխատանքներն ավարտվում են Երևանի և Բաքվի միջև մեծ հաշտության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ: Այս մասին հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, թե ինչ դրույթներ կլինեն, ինչպես կազդեն դրանք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վրա:

  • ՈՉ ԹԵ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՕՐԵՆՔԻ, ԱՅԼ ԱՆԻՐԱՎ ԵՎ ԱՆՕՐԵՆ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ

    2021-10-06 14:26

    Մհեր Եղիազարյան անունն այսօր քչերին է ինչ-որ բան ասում։ Լրագրող Մհեր Եղիազարյանը մահացավ 2019-ի հունվարին բանտում՝ նախնական կալանքի տակ՝ 44 օրվա հացադուլի հետևանքով, թեև մահվան պահին նա արդեն դուրս էր եկել հացադուլից։ Նրա մեղավորությունն այդպես էլ չապացուցվեց, ու չնայած վատթարացող առողջական վիճակին՝ դատարանն այդպես էլ չփոխեց խափանման միջոցն ու նրան դատապարտեց դանդաղ մահվան։

  • ԿԱՊԱՆԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՎԵՐՋԻՆ ԲԱՍՏԻՈՆՆ Է

    2021-10-06 08:54

    Ավագանու հրաժարականի պատճառը «քաղաքական ճգնաժամն» էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի սկանդալային կալանավորումների, ինչպես նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին, Քարահունջ և Որոտան տարածքային միավորների ղեկավարներին ներկայացված մեղադրանքների խորապատկերին Կապանի մասին միառժամանակ մոռացան:

  • ՄԵԿ ՇԱԲԱԹ՝ ԳՈՐԾԻ 128 ՀԱՏՈՐԻՆ․ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՀԱՋՈՐԴ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

    2021-10-05 16:25

    Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանին խնդրեց ժամանակ տալ` գործի նյութերին ծանոթանալու համար: «Ես տաղանդ չունեմ 5 օրում, բայց իրականում` 2 օրում, գործի 82 հատորին ծանոթանալու համար»,- պարզաբանեց փաստաբանը: Ավելի վաղ նա հայտնել էր, որ դատարանից նյութեր էլ. փոստով չի ստացել: