ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԿԱՊԱՆԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՎԵՐՋԻՆ ԲԱՍՏԻՈՆՆ Է

2021-10-06 08:54

Ավագանու հրաժարականի պատճառը «քաղաքական ճգնաժամն» էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի սկանդալային կալանավորումների, ինչպես նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին, Քարահունջ և Որոտան տարածքային միավորների ղեկավարներին ներկայացված մեղադրանքների խորապատկերին Կապանի մասին միառժամանակ մոռացան:

  • ՄԵԿ ՇԱԲԱԹ՝ ԳՈՐԾԻ 128 ՀԱՏՈՐԻՆ․ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՀԱՋՈՐԴ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

    2021-10-05 16:25

    Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանին խնդրեց ժամանակ տալ` գործի նյութերին ծանոթանալու համար: «Ես տաղանդ չունեմ 5 օրում, բայց իրականում` 2 օրում, գործի 82 հատորին ծանոթանալու համար»,- պարզաբանեց փաստաբանը: Ավելի վաղ նա հայտնել էր, որ դատարանից նյութեր էլ. փոստով չի ստացել:

  • ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՓԵՂԿԱՅԻՆ ԱՐՏԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ

    2021-10-05 14:50

    Արտահերթի նախընտրական ամբողջ ժամանակաընթացքում ընդդիմադիր անվանյալ բոլոր 25 ուժերին լրագրողական հանրույթը հարցադրում էր անում՝ ՔՊ-ի հաղթանակի դեպքում հնարավոր համարո՞ւմ են կոալիցիան նրա հետ։ Հանրայնորեն տրված խոստումը և անգամ ընդդիմադիր ուժերի միջև հնարավոր հուշագրի կնքումը, որը չէր բացառվում, ճիշտ է, երկաթյա երաշխիք չէ՝ հաշվի առնելով նախկին քաղաքական փորձառությունը, ամեն դեպքում՝ գոնե բարոյական պարտավորություն էր դնում մասնակից ուժերի վրա՝ հետընտրական պատասխանատու վարք դրսևորելու։

  • ԱՌԱՆՑ ՍԵՓԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ

    2021-10-05 09:09

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը Լիտվայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է ԱՌԿԱ-ն: «Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է ինձ հետ հանդիպել։ Ասեմ, որ դեռ հուլիսին եմ հայտարարել, որ մենք պատրաստ ենք և՛ բարձր, և՛ բարձրագույն մակարդակում հանդիպել, այսինքն՝ դա թարգմանաբար նշանակում է, և՛ արտգործնախարարների մակարդակով, և՛ վարչապետ-նախագահ մակարդակով պատրաստ ենք հանդիպել»,- կառավարության ղեկավարին մեջբերել է նրա մամլո քարտուղար Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում։

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏՆ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԻՐ ՀԱՆՑԱՎՈՐ ՄԵՂՔԵՐՆ Է ՑԱՆԿԱՆՈՒՄ ԹԱՔՑՆԵԼ՝ ԿԵՂԾԵԼՈՎ ՈՉ ՀԵՌՈՒ ԱՆՑՅԱԼԸ

    2021-10-04 19:38

    Կապիտուլյանտն այսօր նորից հին երգերն է երգում Շուշիում բնակելի տներ «չկառուցելու» մասին։ Այս մարդը, մի ողջ ժողովրդի հիմարի տեղ դնելու վարպետ է դարձել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

  • Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ․ ԵՍ ԼՈՒՐՋ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՈՒՆԵՑԵԼ ԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌԱՋԻՆ ՕՐԵՐԻՆ, ԹԵ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԲԵԿՈՒՄ ՄՏՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2021-10-04 12:30

    Այսօր ՀՀ իշխանությունը բանակցային սեղանի վրա է, շուրջը նստած չի Եթե այսպես շարունակվի, ոչինչ հնարավոր չի լինելու փոխել. Մեկ տարի պատերազմից հետո անցել է և Հայաստանը այս մեկ տարին Հայաստանը, ըստ էության, այս պրոցեսին մասնակից չէ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ է սպասվում նոյեմբերի 9-ի և հունվարի 211-ի եռակողմ հայտարարություններին, հնարավոր իշխանափոխությունից հետո, արդյոք հնարավոր է բանակցություններով հետ բերել Հադրութն ու Շուշին, ինչպես նախկինում ասել էր երրորդ նախագահը:

  • ԱՆԱՏԱՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԱՆՑՅԱԼԻ ՀՈ՞ՒՇ Է

    2021-10-04 11:50

    Առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ ընտրողին արդեն ծանոթ և կամ նորելուկ ընդդիմադիր քաղաքական ուժերի ակտիվությունն սպասելի էր։ Կանխատեսելի էր նաև, որ խորհրդարանից, իսկ որոշ դեպքերում՝ առհասարակ ասպարեզից լուսանցք մղված կուսակցությունները պետք է ընդդիմադիրի դրոշակով հանդես գային և հակաիշխանական խրոխտ տեքստեր հնչեցնեին։ Բայց վերջերս համապետական արտահերթ ընտրության բովով անցած միջին ընտրողի հիշողությունն, ամեն դեպքում, թարմացնել է պետք։

  • Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ․ ԱՐՏԱՔԻՆ ՈՒԺԵՐԸ ՉԵՆ ԵՂԵԼ ՄԻԱԲԵՎԵՌ: ԱՅԺՄ ԴՐԱՆՔ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ, ԹԵ ՆՐԱՆՑԻՑ ՈՐ ՄԵԿԻՆ ԿԽԱԲԻ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2021-10-04 10:47

    Այն, ինչ, որ այսօր է կատարվում, դա բոլորովին խաղաղության նման չէ Ես վստահ եմ, որ բոլոր պարագաներում մեզ համար լինելու է շատ թե քիչ ընդունելի տարբերակ: Այս մասին ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում իր կուսակիցների հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով այն հարցին, թե Ադրբեջանը հոխորտում է,իսկ Հայաստանը խաղաղություն է ուզում, ի՞նչ է լինելու սրա վերջը:  

  • ԱՆՆԵՐԵԼԻ ԼԵԳԻՏԻՄԱՑՈՒՄ

    2021-10-02 14:31

    Ընդդիմադիր ուժերը մեծ թափով նախապատրաստվում են առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ այն ձևակերպելով որպես կարևոր ճակատամարտ ընթացիկ ներքաղաքական պայքարում։ Ամբողջ խնդիրն այն է, որ անցած համապետական ընտրության և դրանում իշխանության հաջողության փորձառությունն ընդդիմադիրներին պետք է հուշեր, որ համակարգային քաղաքական գործիքներով այս իշխանության դեմ անհնար է պայքարել, որքան էլ վարկանիշդ բարձր լինի, իշխանությունից դժգոհությունն էլ՝ համատարած։

  • Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ․ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ, ԵԹԵ ՉԿԱ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿՐՈՒՄ

    2021-10-02 14:28

    ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը գրում է.