ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԵՒԷ ԿԵՐՊ ԴԱ ՉԻ ԹԱՔՑՆՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔ. Արամ Օրբելյան

2021-09-14 09:34

Ցավոք սրտի, մեր կառավարությունը փոխանակ հայտարարի, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի այդ հատվածը ՀՀ տարածք է, եւ որ Ադրբեջանը օկուպացիա է իրականացնում, ասում է, որ դա Ադրբեջանի տարածք է՝ ակնհայտորեն հող նախապատրաստելով այդ տարածքների ադրբեջանական համարվելու համար: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ի.գ.թ., միջազգային իրավունքի մասնագետ,  «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական ոստիկանական անցակետի տեղակայմանն ու այդ հատվածում իրանական ավտոմեքենաների ստուգումներին եւ հարկմանը:

  • ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԿՈՇՏ ԱՐՁԱԳԱՆՔԻ, ԵԹԵ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ ՆԱԵՒ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՁԵՒՈՎ. իրանագետ

    2021-09-14 09:31

    Կապան-Գորիս միջպետական ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կողմից անցակետ տեղադրելու, իրանական պետհամարանիշներով բեռնատարները ստուգելու, ինչպես նաեւ գումար գանձելու գործընթացը լրջագույն ահազանգ է, որի խնդրով պետք է զբաղվի հատկապես Հայաստանի Հանրապետությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

  • «ՖԻԶԳՈՐՈԴՈԿԸ»՝ ՈՐՊԵՍ ԿԱՏԱԼԻԶԱՏՈՐ. ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ԿԳԱ՞ ԱՐԴՅՈՔ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

    2021-09-13 17:23

    Առաջին ակցիաները Երևանի «Ֆիզգորոդոկում» (Երևանի Գիտավան թաղամաս) սկսվեցին օգոստոսի 20-ին. բնակիչներն իրենց տարածքում բազմահարկ շենքի շինարարությունը համարեցին անօրինական և պահանջեցին դադարեցնել այն: Նրանք նաև հավաստում էին, որ այդ շինարարության համար կանաչ գոտի է հատվել։ Ակցիայի մասնակիցները հանդիպում էին պահանջում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, բայց արժանացան միայն ոստիկանության հետ տհաճ «հանդիպման»։ Տեղի ունեցած ընդհարման արդյունքում մի քանի հոգի բերման ենթարկվեց։

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ: ՀՈՂԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ ՊԱՐԶ ԷՐ

    2021-09-13 15:23

    Մի քանի ամիս առաջ քննարկվում էր Իրանում Հնդկաստանի դեսպանի հայտարարությունը առ այն, որ Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը (նկար 1)։

  • ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆՆ ՈՒ ԹՐՔԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ

    2021-09-13 13:07

    Հայաստանում հակառուսականության ավանգարդ ուժերից մեկը՝ «Ազգային ժողովրդավարական բևեռ» վերանվանված «Սասնա ծռեր» կուսակցությունը, որի միակ արժանահիշատակ գործողությունը երբևէ եղել է զինված հարձակումը ոստիկանական գնդի վրա և երեք ոստիկանի սպանությունը, ժամանակավոր դադարից հետո որոշել է վերսկսել պայքարը։ Ճիշտ է, այն ներկայացվում է իբրև հայաստանյան իշխանությունների դեմ պայքար, բայց անթաքույց ուղղված է հակառուսական կրքեր բորբոքելուն։

  • ՊԵՏՔ Է ՊԱՐԶԵԼ, ԹԵ ԻՆՉ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՏԱՐԱԾՔԸ ՀԱՆՁՆՎԵԼ ԹՇՆԱՄՈՒՆ. Ղազինյան

    2021-09-13 09:39

    Ապագայում հարուցվելիք քրեական գործի շրջանակներում պետք է պարզել, թե ինչ հանգամանքներում է Հայաստանի ինքնիշխան տարածքը հանձնվել թշնամուն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը:

  • ՊԲ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ, ԱՅԼ ՈՐԱԿԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ ՆՈՐ՝ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՍՑՆԵԼ. Պատգամավոր

    2021-09-13 09:35

    Գեներալ Արզումանյանը պատերազմի ծանր փուլում ստանձնեց ՊԲ հրամանատարի առաքելությունը, լրիվ այլ հարթության մեջ, մեկ այլ բարդ իրավիճակում էլ Կամո Վարդանյանը ստանձնում է վերակազմավորման մեջ գտնվող ՊԲ-ի հրամանատարությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

  • ՍՓՅՈՒՌՔԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԵՐԻՑ ԲԱՑԱՐՁԱԿ ՕՏԱՐՎԱԾ

    2021-09-11 12:58

    Որքան ավելի շատ է խոսվում Հայկական Սփյուռքի տարբեր շրջանակների մասնակցությունն ու դերակատարությունը ներհայաստանյան կյանքում մեծացնելու անհրաժեշտության մասին, այնքան ավելի հուսաբեկ ազդակներ են ստացվում նույն Սփյուռքից։ Ավելի կամ պակաս հաջողությամբ, պետությանը հաջողվել էր, հատկապես 1990-ականների վերջերից, Սփյուռքի հետ հարաբերությունները դնել կանոնակարգված, ինստիտուցիոնալ հունի վրա։ Այսօր Մայր Հայրենիքի և Սփյուռքի միջև անհասկացողության ու անվստահության վիհն, առավել, քան երբևէ, խորացել է։

  • ԶՈՒԳԱՀԵՌ ՀԱՅԱՍՏԱՆՆԵՐ. «ԴԺԳՈՒՅՆ ՈՒ ԴԺԲԱԽՏ»-Ն ԸՆԴԴԵՄ «ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՈՒ ԳՈՒՆԱԳԵՂ»-Ի

    2021-09-11 10:23

    Սեպտեմբերի 8-ը մի տեսակ առանձնահատուկ օր էր։ Կարծես թե նշանակալի իրադարձություններ տեղի չէին ունենում, բայց հուզական առումով այն բառացիորեն գերհագեցած էր: Առավոտ կանուխ Փաշինյանը հերթական անգամ ցնցեց բոլորին իր հակահայկական հռետորաբանությամբ, սկզբում անվանելով Արցախի գրավյալ տարածքներն «Ադրբեջանի արևմտյան շրջաններ», իսկ հետո հայտարարելով Անկախության օրը «պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված մասշտաբային ու գունագեղ տոնակատարություն» կազմակերպելու մտադրության մասին։ Դրան զուգահեռ կառավարության տնից բառացիորեն երկու քայլ հեռավորության վրա՝ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ընթանում էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի շնորհանդեսը, որի բովանդակությունից արյունդ պաղում էր երակներում։

  • «ԱՊԱԳԱ»-Ն ԵԿԱՎ ԱՆՆԿԱՏ

    2021-09-10 18:41

    Կենսաթոշակների և մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստների վճարումը ՀայՓոստ փոստային օպերատորի բաժանմունքներում հետաձգվում է այն պատճառով, որ նախարարությունը չի փոխանցել բավարար ֆինանսական միջոցներ, ասվում է ընկերության հայտարարության մեջ, հաղորդում Է Sputnik Արմենիան: « ՀայՓոստը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ից ժամը 16:00-ից սկսած ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից։ Ֆինանսավորումը ստանալուն պես վճարումներն անմիջապես կվերսկսվեն»,- ասված է հաղորդագրության մեջ: