ԱՄԵՆ ԻՆՉ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ ԾՐԱԳՐՈՎ
Վարչապետի ընտանիքը կհանգստանա Սոչիո՞ւմ Տիգրան Սարգսյանին իր վարչապետ եղած ժամանակ վերագրում էին այն արտահայտությունը, թե չարժե խոսել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի մասին, որպեսզի այն չդիպչի Հայաստանին։
Վարչապետի ընտանիքը կհանգստանա Սոչիո՞ւմ Տիգրան Սարգսյանին իր վարչապետ եղած ժամանակ վերագրում էին այն արտահայտությունը, թե չարժե խոսել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի մասին, որպեսզի այն չդիպչի Հայաստանին։
Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագրի ընդունման օրն է: Թող ներեն ինձ իմ ընկերները, բայց 31 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ այս օրը ոչ թե շնորհավորելու, այլ ամաչելու օր է:
Հայոց նորագույն պատմության մեջ կա մի ֆանտաստիկ կերպար, որի անունը գրեթե ոչ ոքի որևէ բան չի ասում՝ Գուրգեն Տեր-Մովսիսյան։ 1918-ի Ղարաքիլիսիայի (ներկայիս Վանաձորի) ճակատամարտի նախօրեին Դիլիջանում գնդապետ Բեյ Մամիկոնյանը հավաքում է զորքին և մայիսյան հերոսամարտերի ընդհանուր հրամանատար, գեներալ Թովմաս Նազարբեկյանի անունից հրահանգում զորքի մի մասը ցրել, հրետանին էլ տեղափոխել Սևան։
Արտահերթ ընտրությունից դեռևս մոտ երեք ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի հետ հանդիպումների անվան տակ սկսել էր չհայտարարված նախընտրական քարոզը։ Դրանք ներկայացվում էին իբրև վարչապետի մարզային այցեր, մինչդեռ հնչող տեքստերը բացահայտորեն քաղաքական էին, խոստումները՝ նախընտրական։ Գյուղամիջյան ճանապարհներին ասֆալտ փռելու խոստումներից մինչև «նախկիններին ասֆալտին փռելը» այդ մարզային այցերի լեյտմոտիվն էին։
Հատուկենտ համահայկական կառույցներ կան, որոնք անկախացումից ի վեր աշխարհի հայությանը համախմբել են նվիրական գաղափարի շուրջ և կենտրոնացրել կարևորագույն գաղափարի՝ պետության համար մնայուն ներդրման հարցում։ «Հայաստան» համահայկական հիմնադրամն այդպիսին է, որ լինելով անկախության գրեթե տարեկիցը՝ համայն հայության ուժերով տասնամյակներ շարունակ լուծել է Հայաստանի և Արցախի ենթակառուցվածքային խնդիրները։
Իրեն երկրի կառավարություն հռչակած ոհմակի հնգամյա ծրագիրն եմ նայում, որ ներկայացվել է Ազգային Ժողով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ և դստեր հետ պարբերաբար այցելում է Արցախի զավթված շրջաններ, լայն ժպիտով լուսանկարվում, թեյ խմում, մուղամ լսում, բռունցք ճոճում հայերի վրա, ծիծաղում ու հոխորտում։ Ի թիվս Շուշի պարբերական այցերի՝ Ալիևն արդեն մի քանի անգամ եղել է նաև Վարանդայում, մասնակցել Հադրութ-Վարանդա ճանապարհի հիմնարկեքի արարողությանը, այցելել Հադրութ, եղել Ազոխի քարանձավում, օրեր առաջ էլ Քարվաճառում էր։
Ցանկացած պետության իշխանության մեջ կան վերնախավեր՝ ռազմական, դիվանագիտական, դատական, որոնք կոչված են սպասարկելու նախևառաջ պետական շահը՝ անկախ նրանից, թե ով է իշխանության։ Ավելին, եթե իշխանությունը չի առաջնորդվում պետական և ազգային շահերով, այդ վերնախավերը ռազմավարական խորություն ունենալու դեպքում զսպում են իշխանությանը՝ երբեմն հարկադրելով անգամ հրաժարական տալ։ Ինչպես առիթ ենք ունեցել համոզվելու, Հայաստանի ո՛չ ռազմական և ո՛չ էլ դատաիրավական վերնախավերն այդպիսին չեն։
Այսօր քչերն են հիշում, թե ինչ կարևոր քաղաքական իրադարձություն տեղի ունեցավ Հայաստանում 2008-ի օգոստոսի 1-ին։ Այդ օրը ձևավորվեց «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը, որին անդամակցում էր 18 կուսակցություն։ Դրանց մեծամասնությունն, իհարկե, շատերին անհայտ մարդ-կուսակցություններ էին, բայց կային նաև ծանրակշիռ դերակատարում ունեցողները՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀՀՇ-ն, Ստեփան Դեմիրճյանի առաջնորդած ՀԺԿ-ն, Արամ Սարգսյանի «Հանրապետությունը», և այլն։
Ընդդիմությունը պարտավոր էր/է արձագանքել Ալիևի հայտարարությանը։ Ադրբեջանի նախագահը, ըստ էության, նոր օրակարգ առաջ քաշեց՝ իր նոր ռիսկերով և ձևավորվող նոր իրողություններով։ Նիկոլը չկա՝ զբաղված է, չգիտի ինչ պատասխանի, իրեն չի հետաքրքրում և այլն, չգիտեմ ինչ պատճառներով, բայց չկա։ Նրա գործողությունները վաղուց արդեն չեն տեղավորվում տրամաբանության մեջ, և այստեղ ոչինչ անել չենք կարող։ Բայց ընդդիմության պարագայում հարցն այլ է։