ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻՈՆ ԱԿՏՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2021-05-29 15:54

Արցախի հարցում առաջին կապիտուլյացիոն ակտը ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 1994 թվականի մայիսի 12-ի հրադադարի համաձայնագրով,- «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ ընդգծելով, որ դրա ստորագրումը զինվորականները գնահատել են որպես թիկունքից հարված՝ ուղղված Արցախի ազատամարտին։  

  • Վիգեն ԱՐԱԲՅԱՆ․ «ԱՐՑԱԽԸ ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՕՂԱԿՆ Է»

    2021-05-29 12:59

    «Սատարենք մեր հերոսներին» ՀԿ-ն հիմնադրվել է 2016 թ. ապրիլի 3-ին ՝ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձահարած քառօրյա Ապրիլյան պատերազմի հենց հաջորդ օրը: Կազմակերպությունն իր գործունեությունը սկսեց Պաշտպանության բանակին աջակցություն ցուցաբերելուց և շարունակեց այն ինչպես հետագա տարիներին, այնպես էլ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ: ՀԿ-ն, որը բացի Հայաստանից մասնաճյուղ ունի նաև Լոս Անջելեսում, այսօր էլ է օգնում բանակին և իրականացնում բազմաթիվ այլ ծրագրեր, որոնց մասին կարելի է տեղեկանալ իր երկլեզու (հայերեն, անգլերեն) Youtube ալիքից և www.supportourheroes.am պաշտոնական կայքից:

  • ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑԵԼ ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

    2021-05-28 15:12

    Ղարաքիլիսայի (Վանաձորի) ճակատամարտում 1918թ. մայիսյան այս օրերին հայոց նվիրյալ հերոսների առաջնորդությամբ կանգնեցվեց թուրք հրոսակի առաջխաղացումը:

  • Նորատ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑ․ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵԸԸ, ՈՐՈՆՔ ԱԶԱՏԱԳՐԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂԸ, ՀԻՄԱ ՋԱԽՋԱԽԵԼ ԵՆ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ ՍՐԻԿԱ ՄԱՐԴԻԿ

    2021-05-28 11:34

    «Ո՞վ է ընդհանրապես ղեկավարում Հայաստանը, ինչ-որ մեկը ղեկավարո՞ւմ է, թե՞ ոչ՝ հատկապես ՊՆ-ն»,- 168.am-ի հետ զրույցում նման կերպ արտահայտվեց ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմաններին ստեղծված իրավիճակին, Հայաստանի դիմումին ՀԱՊԿ-ին և այսօր հայտնի դարձած տեղեկությանը, որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։

  • ԱՅԺՄ ԿԱՄ ԵՐԲԵՔ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ

    2021-05-28 11:08

    ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ ուղերձ է հղել, որը հրապարակվել է Facebook–ում։

  • ԽՈՍԵԼՈՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԱԼԻԵՎՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ՕԳՏԻՆ

    2021-05-28 08:41

    Նոր փաստաթուղթը նոյեմբերի 9-ի հայտարարության հավելվածն է Գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ Մովսես Հակոբյանը, որին հայ հասարակությունը երախտապարտ է 44-օրյա պատերազմի ընթացքում կապիտուլյանտի գործողությունների աղմկահարույց բացահայտումների համար, վերջերս հայտարարեց, որ Տավուշի մարզի 5 գյուղերն ու Տիգրանաշենը (Արարատի մարզ) ադրբեջանցիներին հանձնելու վերաբերյալ փաստաթուղթն ունի իր նախապատմությունը:

  • ՈՒՐԵՄՆ ԿՈՉԵՔ ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ

    2021-05-27 19:44

    «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մեղադրել է ՀԱՊԿ-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին բավականաչափ արագ չարձագանքելու մեջ, ինչը, նրա կարծիքով, այսօր հանգեցրել է վեց հայ զինծառայողների գերեվարման: Այդ մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով խորհրդարանում, հաղորդում է Sputnik Արմենիան։ Մակունցը զինծառայողների գերեվարումն անվանել է առևանգում, քանի որ միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի սահմանին: «Դա տեղի է ունենում այն պարագայում, երբ այսօր մեր միջազգային գործընկերները պատշաճ գնահատական չեն հասցնում և իրերն իրենց անունով չեն կոչում։ Ես կոչ եմ անում մեր բոլոր գործընկերներին անպայման և պարտադիր կերպով հստակ գնահատական և հստակ դիրքորոշում հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողությունների նկատմամբ»,- հայտարարել է նա։ Մակունցը հավելել է, որ հասարակությունն ու ինքն անձամբ ավելի օպերատիվ գործողություններ էին ակնկալում ՀԱՊԿ-ից և «այդ օպերատիվ արձագանքի հապաղումն է, միգուցե, որ հանգեցնում է նման զարգացումների և էսկալացիայի»:

  • Արթուր ՎԱՆԵՑՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՆ ՕԳՏՎՈՒՄ Է ԱՌԻԹԻՑ՝ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԵՂՔԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2021-05-27 14:19

    Աննախադեպ և անթույլատրելի է ստեղծված իրավիճակը։ Նախ պետք է ախտորոշել նման զարգացումների պատճառը,- «Փաստինֆո»-ի հետ հարցազրույցում հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։  

  • ՄԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐՆ ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՈՎ ՉԵՆ ԿՈՉՈՒՄ

    2021-05-27 11:07

    Այսօր լուր տարածվեց, որ ՀՀ սահմանից պաշտոնական մեկնաբանությամբ գերեվարվել են հայ զինվորներ, սակայն Հայաստանի սահմանից դա չենք կարող անվանել գերեվարում, դա առևանգում է: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: