Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թշնամու զորքը 13 օր է Հայաստանի տարածքում է և դա, ըստ էության, ոչ ոքի չի խանգարում, նեղություն չի տալիս, ոչ ոքի ազգային արժանապատվությունը չի խոցում, անվտանգության սպառնալիք չի դիտարկվում: Կրկնում եմ՝ ոչ մեկի։ Հայաստանում ամեն ինչ ընկալվում է նորմալ և ամեն ինչ նորմալ է: Եթե այդպես չլիներ, գոնե, մեղմ ասած, անհամաձայնություն կդրսևորվեր, իսկ թե ինչ էր լինում Հայաստանում մինչև 2018թ., երբ կտրում էին 1 ծառ, փակում էին 1 առու կամ կառուցում էին 1 գես, բոլորն են հիշում: Եվ դա նորմալ էր, իսկ հիմա «նորմալը» լռությունն է: