ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«ԿԱՍԱՆԴՐԱՆԵՐԸ» ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԻՆ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՊԵՏՔ Է ԳԼԽԱՎՈՐԻ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ

2021-05-18 16:48

Գեներալ Մուրադովի մասնակցությամբ բանակցությունների ավարտից մոտ 18 ժամ անց, այսպես կոչված՝ ՀՀ իշխանությունները բարեհաճեցին հանդես գալ հայտարարություններով: Ընդ որում, արվեց դա ոչ թե Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության տեսքով, ինչպես սպասվում էր, այլ Փաշինյանի համար սովորական ոճով. անփույթ, անպատասխանատու և բացահայտ մանիպուլյատիվ կերպով։ Սկզբում նա ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց այն մասին, որ իրավիճակը մեծ հաշվով չի փոխվել, իսկ հետո ԱԽ նիստում սպառնալիքներով ու անհասկանալի բացատրություններով լեցուն բոցավառ ճառ արտասանեց։ Կարելի է միայն պատկերացնել, թե ուսապարկային քանի «ճակատներ» են ամբողջ գիշեր ջանադրաբար գլուխ կոտրել, թե ինչպես մատուցել հասարակայնությանը բանակցությունների արդյունքները, որոնք, դատելով ոչ պաշտոնական աղբյուրների հաղորդագրություններից, շատ վտանգավոր են Հայաստանի համար։

  • ԿՈՈՊԵՐԱՏԻՎ «ԵՐՐՈՐԴ ՈՒԺ»

    2021-05-17 21:40

    Նախկին նախագահներից ամենանախկինը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ՀԱԿ կուսակցությամբ գնում է արտահերթ ընտրությունների, մեղադրելով մյուս երկու նախկին նախագահներին «պետական շահերը չգիտակցելու» մեջ։ Իսկ չէ՞ որ դեռ երկու-երեք շաբաթ առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում էր կոոպերացվել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ՝ ներկայացնելով դա իբրև Փաշինյանի ու նրա թիմի վերարտադրումը կանխելու միակ միջոց։ Մինչդեռ իրականում, հակադրվելով գործող իշխանությանը երեք նախկին նախագահների դաշինքի ձևաչափով, անուղղակիորեն կաջակցեր Փաշինյանի այն թեզին, թե իր դեմ պայքարում են նախկին նախագահները…

  • Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՂԸ ԿԻՄԱՆԱ ԱՄԵՆ ԻՆՉ

    2021-05-17 19:31

    Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամյան իր ալիքում գրառում է արել, որում ասվում է․

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԿՊՆԵՆՔ ԳՈՐԾԻՆ, ՈՐ ԱՊՐԵՆՔ

    2021-05-17 09:43

    «Պատիվ ունեմ» դաշինքի կազմավորման միջոցառումը, ինչպես և կանխատեսում էի, շատ ռեզոնանսային էր: Հանրային քննարկման դիապազոնը ֆանտաստիկ էր. Սերժ Սարգսյանի ելույթից մինչև կարգախոս, Արթուր Վանեցյանի ելույթից մինչև տարբերանշան, տնկվող ծառի տեսակից մինչև հուշագրի տեքստ:

  • ՍՅՈՒՆԻՔԸ ՀԱՆՁՆՈՒՄ ԵՆ ԳԱՂՏՆԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱ՞ՄԲ

    2021-05-15 17:25

    Համաշխարհային պատմության մեջ մեծագույն ռազմավարներից մեկը՝ Կառլ Կլաուզևիցը, դեռեւս XIX դարում ձևակերպել է հատու բանաձևը. «Պատերազմի նպատակը հաղթողի համար առավել հարմարավետ խաղաղությունն է»: 44-օրյա պատերազմից հետո հաստատված հարաբերական խաղաղությունը չափազանց հարմարավետ է Ադրբեջանի համար։ Չէ ՞ որ այժմ նա գերազանց հնարավորություն է ստացել առանց գեթ մեկ կրակոցի պոկելու Հայաստանից պատառ պատառի հետևից, ինչի մասին վկայում են վերջին իրադարձությունները Սյունիքում ու Գեղարքունիքում: Եվ սա լոկ սկիզբն է։

  • ԹԱՆԿ ՆՍՏՈՂ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

    2021-05-15 17:23

    2020 թվականի ընթացքում ՀՀ վարչապետի աշխատակազմին վճարվել են 363 178 700 դրամի պարգևավճարներ: Ավելին, որոշ աշխատակիցների տրվել են իրենց աշխատավարձերը գերազանցող պարգևավճարներ, հաղորդում է Sputnik Արմենիան՝ վկայակոչելով ՀՀ Հաշվեքննիչ պալատի տվյալները։

  • ՀՀԿ-Ն ԵՎ «ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2021-05-15 13:43

    Այսօր` մայիսի 15-ին, տեղի է ունեցել «Պատիվ ունեմ» դաշինքը կազմավորելու մասին հուշագրի ստորագրման արարողությունը:  

  • ՈՐՔԱ՜Ն ՀԻՄԱՐ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՈՐԸ ԹՈՒՅԼ Է ՏՎԵԼ ԴԱ

    2021-05-15 09:07

    Դրանց Փաշինյանը մտածեց-մտածեց, շա՜տ երկար մտածեց և վերջապես միտք հղացավ։ «Ադրբեջանը, - հայտարարեց Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստում, չգիտես ինչու՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի,- ներթափանցելով մեր տարածք, լուծել է, ամենայն հավանականությամբ, ոչ թե տեղական խնդիրներ, այլ ձգտել ռազմական բախում սադրել»:

  • Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ ՀԻՄԱ ՄԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ

    2021-05-14 18:19

    Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամի իր էջում գրում է․ «Այս ամենին մասնակից եք նաև դուք։ Դուք, որ նստել էիք սոցցանցերում ու խեղդվել Նիկոլի համար, դուք, որ արգելափակել էիք Հայաստանի դեսպանատներն արտերկրում, դուք, որ Գլենդեյլում ցույցեր էիք անում ի աջակցություն Նիկոլի, դուք, որ որոշել էիք ծիրանի համար պարել պատերազմից 2 ամիս առաջ, դուք, որ լռում էիք այն մասին, թե ինչպես էր Նիկոլը թշնամու դեմ պայքարելու համար ուղարկված ձեր փողերը բոնուսների տեսքով բաժանում իրեն ծառայողներին։

  • ԻՆՉՈ՞Ւ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԱՐՁԱՎ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ

    2021-05-13 22:05

    Ի՞նչ է հորինել Փաշինյանը՝ պատերազմում իր ձախողումներն արդարացնելու համար։ Պատերազմն, ասում է, անխուսափելի էր, որովհետև բանակցային գործընթացում հատվել էին ինչ-որ կարմիր գծեր... Իբր՝ նախկին իշխանություններն են մեղավոր, որ պատերազմն անխուսափելի էր, և բանակցային գործընթացում հատվել էր անդարձելիության կետը։ Այդպես շատ վստահ ստում է…