ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ. ՀԵՏՀԱՇՎԱՐԿ ԵՎ «ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՏ»

2021-05-10 21:59

«Ներկա վտանգները և կուտակած փորձն ու գիտելիքները համընկնում են» Նախօրեին հանդիսավոր պայմաններում կայացավ Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆԻ գլխավորությամբ «Հայաստան» նախընտրական դաշինքի ստեղծման փաստաթղթի ստորագրումը: Դաշինքի կազմում են Հայ Յեղափոխական Դաշնակցությունը և Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը:

  • ԹԱՎԻՇԸ ԹՈՂԵԼ Է ԼՈԿ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ

    2021-05-10 18:40

    Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է հայրենակիցներին Հաղթանակի տոնի առթիվ: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում, հաղորդում է Sputnik Արմենիան։ «2021 թվականի մայիսի 9-ին, որն առաջինն է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած ագրեսիայից հետո, դժվար է նույնկերպ նշել տարիներ շարունակ ընդունված եռատոնը։ Այնուամենայնիվ, մենք պարտավոր ենք մեր հարգանքի տուրքը մատուցել Հայրենական մեծ պատերազմի մասնակից մեր պապերին և Արցախյան առաջին պատերազմի և Շուշիի ազատագրմանը մասնակցած մեր հայրերին ու եղբայրներին»,- գրել է Միրզոյանը։ Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքերով, Շուշին եղել և մնում է հայկական ինքնության կարևոր հիմնասյուներից մեկը, և չնայած քաղաքն այսօր գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, այն պետք է մնա հայկական վերածննդի խորհրդանիշը:

  • ՔՈՉԱՐՅԱՆ. ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ 911

    2021-05-10 16:31

    Երեկվա՝ ակնհայտորեն հաջող մեկնարկից հետո հաջողությունը զարգացնելու համար պետք է արվեն կարևոր հետևություններ։ Քոչարյանի դաշինքի մարտավարության հարցում պետք է կայացվի կարևոր որոշում. հաղթել է պետք մինչև ընտրությունների օրը։ Հանրային կոնսոլիդացիան, դրա աճի տեմպը պետք է կառուցվեն այդ տրամաբանության մեջ։ Փաշինյանն ամեն ինչի ունակ է, նա ամեն քայլի գնալու է՝ իշխանությունը հնարավորինս ձգելու համար։ Սա անպայման պետք է նկատի ունենալ։ Իմ խորհուրդը դաշինքի շտաբին՝ խնդիր դնել՝ հանրային գիտակցության և պետական համակարգի գիտակցության մեջ հաղթանակը ամրագրել հունիսի 20-ից շատ ավելի վաղ։

  • ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ, ՀՅԴ-Ի ԵՎ «ՎԵՐԱԾՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՀԱՎԱՔԸ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

    2021-05-09 16:07

    Ազատության հրապարակում հանրահավաք են հրավիրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, տեղեկացնում է Aysor.am-ը:  

  • ԳՈՂԱՑՎԱԾ «ԵՌԱՏՈՆ»

    2021-05-09 10:20

    1992 թ. մայիսի 9-ից մինչև 2020 թ. նոյեմբերի 5 1992 թվականից ի վեր մայիսի 8-9-ին Հայաստանում և Արցախում նշում էինք Շուշիի ազատագրման տարեդարձը: «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ մայիսի 9-ին մեր երկրում նշվում է Հաղթանակի և խաղաղության տոնը։ Օրենքը մնաց, իսկ տոնը գողացան. ժողովուրդն այդ օրը նշում էր որպես «Եռատոն»։

  • Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ․ ԱՅՍ ԸՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ՔԱՎԱՐԱՆՆ Է, ՉՊԵՏՔ Է ՍԽԱԼՎԵՆՔ

    2021-05-08 16:20

    Այս ընտությունները պարզ քաղաքական գործընթացներ չեն, սա մեր բոլորի քավարանն է, չպետք է սխալվենք և դառնանք ՀՀ կործանման մասնակիցը, այլ կանխել է պետք: Սխալվել կնշանակի վճարել վերջին և միակ գինը, որից հետո պետություն էլ չենք ունենա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը:

  • Ի՞ՆՉ Է ԵՂԵԼ, ՈՐ... ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԴՐՈՒՄԸ՝ ՄԱՅԻՍԻ 9-Ը ՏՈՆԵԼԻՍ

    2021-05-08 15:35

    Նոյեմբերի 10-ին Փաշինյանը բունկերում էր՝ անհայտ տեղից անհավասարակշիռ վիճակում լայվ էր անում։ Նոյեմբերի 10-ից կենդանի իմքայլական հնարավոր չէր գտնել. նրանք անհետացել էին, չքվել։ Նրանք նույնիսկ վախենում էին իրենց ընկեր Արարատ Միրզոյանին աջակցություն հայտնել։ Մեկը չկար՝ կանգներ Արարատի կողքին։ Նրանք բոլորը՝ լիդերից մինչև շարքային ուսապարկ արդեն հասկանում էին իրականությունը, հասկանում էին , թե ինչ են բերել Հայաստանի և հայ ժողովրդի գլխին։ Այդ օրերին նրանք իշխանություն պահելու մասին չէին մտածում, այլ՝ ապրելու։

  • «ՀԱՐՍԱՆԻՔ ԼԵՌՆԵՐՈՒՄ» ՕՊԵՐԱՑԻԱՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2021-05-08 15:07

    ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը Շուշի ազատագրման մասին հաղորդագրություն է տարածել Facebook-ում։  

  • Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. ՀԻՄԱ ԵՍ ԱՄԵՆ ԻՆՉ ԹՈՒՅԼ ԵՄ ՏԱԼԻՍ

    2021-05-08 09:26

    Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը նամակ է հրապարակել: «Մի քանի օր առաջ իմ հին ընկերը վերադարձավ Արցախից, ուր մեկնել էր վերջին պատերազմի իր գործընկերներին այցելելու համար: Ինձ համար կարևոր է, որպեսզի դուք զգաք նույնը, ինչ ես, ուստի ես փոխանցում եմ նրա նամակը առանց կրճատումների:

  • «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ

    2021-05-08 08:42

    Ուղիղ 3 տարի առաջ, նույն այս օրերին, թավշե հեղաշրջումից և կառավարության փոփոխությունից հետո ՀՀ Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով «Ազգ-Բանակ» հայեցակարգի մասին, դեմ արտահայտվեց դրան՝ հայտարարելով. «Մեր հասարակությունը շատ գիտակից է, և նրան պետք չէ առավոտից երեկո սովորեցնել ազգ սիրել, որովհետև «Ազգ-Բանակ» կոնցեպտն առաջարկողների հիմնական թեզն այն է եղել, որ այս քաղաքացիները չեն սիրում այս հայրենիքը և պետք է նրանց սովորեցնել»։ Այդպիսով հերթական քարը նետելով «նախկինների» բոստանը՝ «թավշե» իշխանությունը ձեռքի թեթև շարժումով խոցեց միակ արդյունավետ մոդելը, որը կոչված է դառնալու ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի անվտանգության ազգային ուսմունքի անկյունաքարը։