ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄՆԱ ՏԱՆԸ՝ ՁԱՅՆԴ ՏՈՒՐ ԻԼՀԱՄԻՆ

2021-05-04 15:23

Հանրային տրամադրությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ ընտրողների զգալի մասը չի պատրաստվում գնալ ընտրությունների։ Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում։

  • ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ՝ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԻ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ

    2021-05-03 21:21

    Հեղափոխական խոստումներից ոչ մեկը չի կատարվել Օրերս իր ամենամյա ուղերձում ՌԴ նախագահը հիշեցրեց քաղաքական կուսակցություններին պոպուլիզմի կործանարար ուժի մասին։ Պուտինը հնչեցրեց նախազգուշացումը՝ նկատի ունենալով սեպտեմբերի 19-ի Պետդումայի ընտրությունները, սակայն Հայաստանում շատերի մոտ այնհիսի տպավորություն էր, ասես ՌԴ նախագահը խոսում էր 2018-ի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին։

  • Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ ՄԻԱԿ ՈՒԺԸ, ՈՐ ԿԱՆԳՆԵՑ ՆԻԿՈԼԻ ԴԵՄ, ՄԱՄՈՒԼՆ ԷՐ

    2021-05-03 19:07

    Այսօր մամուլի միջազգային օրն է։ Հենց մամուլը «ծնեց» Նիկոլին ու «նիկոլիզմը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

  • ԱԿԱՆ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՏԱԿ

    2021-05-01 08:39

    Իշխանության և ընդդիմության ներկայումս դիտարկվող նախընտրական խրոխտանքը լոկ արտաքին ճակատն է։ Իշխանական շքասրահներում այնքան էլ չեն հասկանում, թե ինչ է լինելու հետո։ Այնպիսի տպավորություն է, թե արտահերթ ընտրություններ նշանակելիս Փաշինյանը գլխացավանքի սաստիկ պակաս ուներ և որոշեց լրացնել դա։ Բայց նույնն է նաև ընդդիմության պարագայում, որին համակել է աբուլիան՝ կամքի կաթվածահարությունը։ Նա չի ցանկանում այլևս ոչինչ անել։ Քաղաքական խոր ճգնաժամը, որում հայտնվել է երկիրը, հեշտ ու արագ լուծում կարծես թե չունի։ Մեզ կարող են սպասել հասարակության գնալով ավելի խորացող պառակտում և դիրքային տևական դիմակայություն։

  • ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2021-04-30 21:00

    ՀՀ երրորդ նախագահը անդրադարձել է նաև հարցին՝ թե ինչու է իր հրաժարականի տեքստում ասել՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի։

  • ՀՀԿ-Ն ԸՆԴԴԵՄ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ ԵՎ ՍԻՄՈՒԼՅԱՆՏԻ

    2021-04-30 18:19

    ՀՀԿ-ն ներկայացրեց իր հայտը. ընդդիմության ճնշման տակ Փաշինյանի հայտարարած ընտրություններին հանրապետականները կմասնակցեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ միասին։ Չենք կարծում, թե այդ որոշումը հրճվանք է պատճառել Նիկոլին ու իր թիմին։

  • Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. ԵՍ ՊԱՀՈՒՄ ԵՄ ԽՈՍՏՈՒՄՍ ԵՎ ՉԵՄ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

    2021-04-30 09:00

    Ես պահում եմ խոստումս և հայտարարում եմ, որ չեմ մասնակցելու սպասվող արտահերթ ընտրություններին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

  • ՄԱՐՏ ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՄԱՐ. ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ՝ ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ

    2021-04-29 21:02

    Սոցցանցերում և ԶԼՄ-ներում չի հանդարտվում աղմուկը ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից արտանետված հերթական լուսանկարի շուրջ. Ալիևները գրկել են մի հաստաբուն ծառ՝ սոսի։ Հայրն ու դուստրը զմայլանքով նույնիսկ համբուրում են այն, ինչը օրինաչափ հարցեր է առաջացնում նրանց հոգեկան առողջության վերաբերյալ։ Թե որտեղ է արված լուսանկարը, հենց այն հարցն է, որի շուրջ բորբոքվեցին կրքերը։ Ըստ Բաքվի լրատվամիջոցների՝ Արցախի գրավյալ տարածքներում, Կովսականի (Զանգելան) շրջանում։ Սակայն մի շարք հայ փորձագետներ ենթադրություն են հայտնել, որ լուսանկարն արվել է հանրահայտ «Սոսիների պուրակում»՝ Սյունիքի բնական արգելոցում։

  • «ԵՐԵՎԱՆՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇՆ ԱՄԵՆԻՑ ՑԱԾՐՆ Է»

    2021-04-29 17:53

    ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ «ԳԱ»-ին տված հարցազրույցում հայտարարեց. «Մեր նպատակը արդյունավետ պայքարն է Նիկոլի և նիկոլականության դեմ»։

  • ՉՈՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ

    2021-04-29 09:23

    Գործող նախագահի կողմնակիցների «Չորրորդ Հանրապետություն» տելեգրամ-ալիքը նախանձելի ակտիվություն է ցուցաբերում Արմեն Սարգսյանի գովազդման գործում։ Այնտեղ կարելի է տեսնել բավական համարձակ պնդումներ վերջինիս նշանակալիության մասին, օրինակ. «Հայաստանի հնարավորությունը Արմեն Սարգսյանն է, որի հետ պատրաստ են խոսել Մոսկվայում, Վաշինգտոնում, Եվրոպայում և արաբական աշխարհում»: Մեղմ ասած՝ կասկածելի պնդում, հատկապես եթե հիշենք Սարգսյանի վերջին այցը Մոսկվա, որի ընթացքում ՀՀ նախագահը ոչ մի հանդիպում չի ունեցել Ռուսաստանի քաղաքական վերնախավի ներկայացուցիչների հետ։