ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԱԾ ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆ. ԵՐԿՐՈՒՄ ԿԱՐԾԵՍ ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ ՀԱՍՏԱՏԵԼ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ, ՁևԱՎՈՐԵԼ ԲՌՆԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՒՆՏԱ. ArmLur.am

2021-04-23 12:57

«Տպավորությունս մեկն է. Երկրում կարծես փորձ է արվում հաստատել դիկտատուրա, ձևավորել բռնապետական խունտա, ինչը, վստահ եմ, որևէ կերպ չի հանդուրժվելու քաղաքացիների կողմից»,-ArmLur.am-ին ասել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ գնահատական նա կտա Սյունիքի մարզում ՀՀ վարչապետի կողմից ուժային կառույցի ղեկավարներին տրված հանձնարարականներին եւ դրանից հետո իրավապաների գործողություններին։

  • «Ժողովուրդ»․ «ՄԵՐԺԻ՛Ր ՍԵՐԺԻՆ», ԻՍԿ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԱՆՑ՝ «ՆԻԿՈ՛Լ, ԴԱՎԱՃԱ՛Ն»․ ԻՆՉ ՈՒՆԵՆՔ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

    2021-04-23 12:23

    «Մերժի՛ր Սերժին», իսկ երեք տարի անց՝ «Նիկոլ դավաճա՛ն». ՀՀ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից անցել է երեք տարի: Թերևս երեք տարի առաջ դժվար կլիներ պատկերացնել, որ հենց այս օրերին Հայաստանում կրկին բողոքի ակցիաներ են լինելու, և արդեն պահանջելու են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Իսկ ի՞նչ ունենք թավշյա հեղափոխությունից և Սերժ Սարգսյանի հրաժարականից երեք տարի անց: Սկսենք այն դրական քայլերից, որոնք իրականացրել է այս կառավարությունը:

  • «Հրապարակ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է ԲՀԿ-Ի ՀԵՏ, ՈՒԶՈՒՄ Է ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԵՏ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԻ ԵՒ ՉԵՂԱՐԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    2021-04-23 12:19

    «Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս մարտի 11-ին նորընծա ընդդիմադիր գործիչ՝ «Երրորդ ուժ» կուսակցության ղեկավար Արտակ Թովմասյանը (Դվինի Արտակ) բառացիորեն հայտարարեց․ «44 օրվա ընթացքում մենք կհասնենք իշխանության հրաժարականին»։

  • ՈՉՆՉԱՑՐԵՑ ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԸ, ԻՍԿ ՀԻՄԱ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ

    2021-04-23 09:22

    Սկսել է ԶՈՒ-ի վարկաբեկումից Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Սամվել Բաբայանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը կարելի է անվանել քաղաքական ինքնասպանության դասական օրինակ: Այդպես են օրը ցերեկով բոլորի աչքի առաջ մարում քաղաքական ու հերոսական հեղինակությունները։

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

    2021-04-22 20:48

    Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ մտահոգված լինելով վարչապետի աթոռին սերտաճած կապիտուլյանտի Սյունիք կատարած սադրիչ այցով եւ դրան հետեւած իրավապահ համակարգի կողմից Սյունիքի մարզի մի շարք համայնքապետերի եւ բնակիչների հանդեպ իրականացվող սանձարձակ բռնաճնշումներով, խստորեն դատապարտում է երկրում շարունակական տեռորի, քաղաքական հետապնդումների, հիմնարար իրավունքների եւ ազատությունների աղաղակող ոտնահարումների ցանկացած  դրսեւորում եւ պահանջում անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։

  • ՊԼՅՈՒՍ-ՄԻՆՈՒՍ 50 ԴԱՎԱՃԱՆ

    2021-04-22 18:52

    Պատերազմն ամենևին էլ չի ավարտվել: Այն շարունակվում է և առկա է մեր կյանքում մինչ օրս, և օրերից գրեթե յուրաքանչյուրը համալրում է լրահոսի ժապավենը հերթական ցնցող փաստով, բացահայտելով որևէ մասնիկն այն հրեշավոր զանգվածեղ ճշմարտության, որն աստիճանաբար սկսում է ուրվագծվել ցինիկ ստի կուտակումների միջից։ Այդ ճշմարտությունը, որն անչափ ցանկանում են իրենց անսահման ստով կրկին իսկ թաքցնել ու քողարկել ողբերգության մեղավորները, մեզ է հասնում նաև առանձին պատմությունների միջոցով՝ այն հերոսության ու արիության մասին, որոնցով, անկախ ամենից, պսակեցին իրենց մեր զինվորները։

  • «Հրապարակ»․ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՇՏԱՊ ԿԱՆՉԵԼ ԵՆ ՄՈՍԿՎԱ՝ «ՄՇԱԿԵԼՈՒ»

    2021-04-22 13:43

    «Մեր տեղեկություններով՝ երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին շտապ կանչել են Մոսկվա՝ «մշակելու»: ՌԴ հատուկ ծառայություններն անհանգստացած են Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանի իշխանություններին հլու-հնազանդ վարքագծով եւ փորձելու են «խելքի բերել»։ Մեզ ասացին, որ նրան պաշտոնապես չեն կարող ընդունել, քանի որ նա չճանաչված հանրապետության ղեկավար է, բայց մասնավոր այցով Մոսկվայում գտնվող Արցախի նախագահը հանդիպումներ կունենա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, եւ նրան կհասկացնեն, որ Փաշինյանի ամեն մի ցանկություն-հրահանգը կատարելը չի բխում Արցախի շահերից:

  • ՌԴ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ՈՒՂԵԿՑՄԱՄԲ ՎԱՐՉԱՊԵՏԻ` ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՇՐՋԵԼԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՍ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ԻՐԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

    2021-04-22 12:30

    Իշխանության այն ներկայացուցիչները, ովքեր պնդում էին, որ Սյունիքում խնդիր չկա, իսկ ճանապարհներն անվտանգ են, ի՞նչ են զգում, երբ նույնիսկ իրենց վարչապետն է այդ ճանապարհներով ռուսական երաշխիքներով երթևեկում, ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

  • ԳԵՐԵԶՄԱՆԱԿՌԻՎԸ ՆԻԿՈԼԻ ԷՈՒԹՅՈՒՆՆ Է. Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ

    2021-04-22 10:30

    Ինքնասիրություն ու մարդկային արժանապատվություն ունեցող ցանկացած մեկը անգամ 5 րոպե չէր դիմանա ատելության, հայհոյանքի ու վիրավորանքի այն «հրավառությանը», որի միջով այսօր անցավ Նիկոլը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառումէ  արել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

  • ՀԵՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

    2021-04-21 17:08

    Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որը ադրբեջանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում հերթական անգամ հանդես է եկել Հայաստանի դեմ ուժ կիրառելու սպառնալիքներով, հաղորդում է ԱՌԿԱ-ն: «Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները: Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը: Դրանք բացահայտում են խաղաղության և հաշտության վերաբերյալ վերջին ժամանակներում Ադրբեջանի հայտարարությունների սին և կեղծ բնույթը»,- հայտարարել է նա։