ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՄԵՆՔ ԻՋԵԼ ԵՆՔ ԲՌՆԱԿԱԼԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼԻ, ԸՍՏ ԾԵՐՈՒԿ ՊԼԱՏՈՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ

2021-04-17 17:51

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Վերջին տարիներին Հայաստանի քաղաքական դիսկուրսի հիմնական թեման արդար հասարակության ստեղծումն է եղել, մի կողմ թողնելով Արցախի, և հետևապես Սյունիքի հարցը:

  • Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԲԱՂՎԱԾ Է ԻՇԽԱՆԱԿՌՎՈՎ ՈՒ ԹՈՒՐՔԻ ՇԱՀԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՈՎ

    2021-04-17 11:57

    Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Էրիկ Մխիթարյանի պատմությունն ահավոր է։ Բոլորս կարծում էինք, որ գերի է, կադրերը տեսել ենք, բայց այսօր պարզվեց, որ նրա աճյունը հայտնաբերվել է որոնողական աշխատանքների ժամանակ։ Ես լիահույս եմ, որ ոչ բոլոր գերիներն են նույն ճակատագրին արժանացել։ Ավելին, վստահ եմ, որ իրենց կեղտոտ առևտրի համար ադրբեջանցիները շատերին ողջ են պահել։ Բայց Էրիկ Մխիթարյանի դեպքը ցույց է տալիս, որ Ալիևի վարչակազմը սկսել է շտապել։ Այսպիսի սպանությունով նրանք փորձում են ստիպել Հայաստանի իշխանություններին, ինչու՞ ոչ՝ նաև միջնորդներին, արագ գործել։ Ահաբեկիչներին հատուկ սովորական ձեռագիր, երբ իրենց պահանջները չկատարելու պատճառով որոշ ժամանակային ինտերվալում մեկ կամ մի քանի գերի են սպանում։

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԻՆ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՌԱՋԱԴՐՈՒՄ Է «ՄԱՐՏԵՐ ԱՌԱՆՑ ԿԱՆՈՆՆԵՐԻ»

    2021-04-17 11:27

    «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Օնիկ Գասպարյան, մտնում ես այնպիսի դաշտ, որտեղ քո բարոյական, իրավական, միգուցե, քաղաքական խաղին Փաշինյանն առաջադրում է «մարտեր առանց կանոնների»։

  • ԵՐԿՈՒ ՀԱՐՑ ԱԱԾ-ԻՆ. Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԷՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԱՔՎԻՑ ՓՈԽԱՆՑՎԱԾ 211 մլն ԴՈԼԱՐԸ 2018թ.-ին։ ԵՎ ՓՈԽԱՆՑՎԵ՞Լ Է ԱՐԴՅՈՔ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ 130 մլն ԴՈԼԱՐ

    2021-04-17 07:51

    «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը ապրիլի 12-ին Փաստինֆոյի հետ հարցազրույցում հայտարարեց, որ «Թուրքիան և Ադրբեջանը արդեն 130 մլն դոլար են ներդրել Հայաստանում, որպեսզի Նիկոլի թիմը նորից հաղթի սպասվող ընտրություններում»: Ոչ մի փոթորիկ չբարձրացավ, մամուլն ու սոցցանցերը չպայթեցին, հասարակությունը շոկ չապրեց, իշխանությունները չհերքեցին. սենսացիան կորավ այլ հաղորդագրությունների ծովում, մեծ հաշվով մնալով աննկատ։ Մենք վարժվում ենք ցնցող հայտարարություններին, կորցնելով իմունիտետը և այլևս չարձագանքելով չափազանց կարևոր ու նշանակալի տեղեկատվությանը (կամ ապատեղեկատվությանը). դա ակնհայտ է։ Եվ առավելևս վտանգավոր է այն, որ ծայրահեղ վտանգավոր այդ անտարբերությունը ձևավորվում է գիտակցաբար, միտումնավոր և մեզանից անկախ։

  • ՓԱՇԻՆՅԱՆԸ ԼԻՈՎԻՆ ԱՐԴԱՐԱՑՐԵԼ Է ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ

    2021-04-16 21:45

    «Մարտի 1»-ի վրա արված խաղադրույքը չգործեց 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների շուրջ քարոզչական գլուխկոնծիների 13 տարիները ավարտվեցին անարդյունք, առասպելները փշրվեցին՝ զարկվելով իրականությանը։ «Մարտի 1»-ի առասպելն առանցքային էր 2018-ի գարնանը «սիրո և համերաշխության հեղափոխություն» ցուցանակի ներքո իրականացված իշխանափոխության համար։

  • Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ

    2021-04-16 07:55

    Տարբեր գնահատականներով, Հայաստանը որպես պետություն այսօր դադարել է գոյություն ունենալ կամ կանգնած է այդ ազգային ողբերգության շեմին։ Տարբեր գնահատականներով, երեք տարվա ընթացքում թավշե իշխանությունը փլուզել է երկիրը հիմնահատակ կամ գրեթե հիմնահատակ, բայց կա ինչ-որ բան փրկելու, վերականգնման ու վերածննդի փուլ մտնելու հնարավորություն։ Տարբեր գնահատականներով, վերջնական կործանումից երկիրը հնարավոր է փրկել արտահերթ ընտրությունների միջոցով, կամ «փողոցի» ճնշման բողոքի միջոցների օգնությամբ հասնել կապիտուլյանտների, իսկ գուցե դավաճանների, և կամ թշնամիների գործող թիմի անհապաղ հեռացմանն իշխանության ղեկից։

  • ՆԻԿՈԼԻ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ» 15 ԿԵՏԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ՄԻԱՅՆ, ԱՆՁԱՄԲ ԻՐԵՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ, 2 ԿԵՏԸ

    2021-04-15 18:49

    Հիշո՞ւմ եք, որ պատերազմից օրեր անց՝ նոյեմբերի 18-ին, Նիկոլը երկիրը ճգնաժամից դուրս բերելու 6-ամսյա ճանապարհային քարտեզ հրապարակեց։ Այդ ճանապարհային քարտեզն իրագործելու անհրաժեշտությամբ էլ նա հիմնավորում էր իր հրաժարական չտալը. «Ասել եմ արդեն, որ ինձ եմ համարում ստեղծված վիճակի թիվ 1 պատասխանատուն: Իրավիճակը հաղթահարելու և երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն նույնպես ես եմ: Ընդգծում եմ, որ ոչ միայն մտադիր չեմ հրաժարվել այդ պատասխանատվությունից, այլև ամբողջությամբ լծված եմ այդ գործին»։

  • «ՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՐԵՔ» ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏԸ

    2021-04-15 10:36

    Շուրջ տասը տարի առաջ ձևավորվեց մի երևույթ, երբ երկրի առջև ծառացած խնդիրները՝ մի պարզ ձևակերպմամբ՝ «Մի քաղաքականացրեք», տեղափոխվեցին այլ հարթություն։ Հետո շատ արագ բազմաթիվ նախաձեռնություններ, խմբեր, քաղհասարակության կազմակերպություններ տեղավորվեցին իշխանության օրբիտայում, և բազմաթիվ քաղաքական խնդիրներ վերածվեցին իբր քաղաքացիական հարցերի։

  • Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՅՍՕՐՎԱ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՄԻ ՄԱՍՆ ԱՐԴԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՆԻԿՈԼԻ ՀԵՏ

    2021-04-15 10:28

    Ընդդիմության այսօրվա առաջնորդների մի մասը չեն գիտակցում հանրային ու քաղաքական թրենդները, իսկ ոմանք արդեն պայմանավորվել են Նիկոլի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

  • ԳԺԱՆՈՑ

    2021-04-14 20:04

    Այ թե ինչ են անում մոտեցող ընտրությունները... Փաշինյանը բենեֆիս կազմակերպեց իր խորհրդարանում։ Հայտարարեց, որ Հայաստանն ու Արցախը ապագա ունեն, հայ ժողովուրդը ապագա ունի։ Դե, հայտարարելը որն է... Ճղավեց։ Ունե՛նք մենք, ինչպես պարզվում է, ապագա։ Շնորհակալություն քեզ, Փաշինյան, մեր երջանիկ ապագայի համար: Իշխող խմբակցությունն այնպիսի հրճվանք ապրեց այդ խոսքերից, որ սկսեց հոտնկայս ծափահարել։ Հարկավ։ Չէ՞ որ նրանք խոր տրանսի մեջ էին, չգիտեին՝ ունենք ապագա, թե չունենք։ Վարչապետը մխիթարեց նրանց. ունե՛նք, ունենք ապագա, ասաց։ Այսինքն՝ դեռ կլինեն պարգևավճարներ, դարդ չանեք…