«ԵՐԵՎԱՆՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇՆ ԱՄԵՆԻՑ ՑԱԾՐՆ Է»
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ «ԳԱ»-ին տված հարցազրույցում հայտարարեց. «Մեր նպատակը արդյունավետ պայքարն է Նիկոլի և նիկոլականության դեմ»։
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ «ԳԱ»-ին տված հարցազրույցում հայտարարեց. «Մեր նպատակը արդյունավետ պայքարն է Նիկոլի և նիկոլականության դեմ»։
Գործող նախագահի կողմնակիցների «Չորրորդ Հանրապետություն» տելեգրամ-ալիքը նախանձելի ակտիվություն է ցուցաբերում Արմեն Սարգսյանի գովազդման գործում։ Այնտեղ կարելի է տեսնել բավական համարձակ պնդումներ վերջինիս նշանակալիության մասին, օրինակ. «Հայաստանի հնարավորությունը Արմեն Սարգսյանն է, որի հետ պատրաստ են խոսել Մոսկվայում, Վաշինգտոնում, Եվրոպայում և արաբական աշխարհում»: Մեղմ ասած՝ կասկածելի պնդում, հատկապես եթե հիշենք Սարգսյանի վերջին այցը Մոսկվա, որի ընթացքում ՀՀ նախագահը ոչ մի հանդիպում չի ունեցել Ռուսաստանի քաղաքական վերնախավի ներկայացուցիչների հետ։
Հոդված 115 (մաս 3) Կիրակի օրը ժամը 11-ին Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին և շնորհավորեց զինակիցներին Քաղաքացու օրվա առթիվ: Օրերս հրապարակումներից մեկում մենք կանխատեսել էինք, որ հրաժարականը տեղի կունենա ապրիլի 25-ին. չէ՞ որ հենց այդ ամսաթվին նշանակվեց այս տարի Քաղաքացու օրը։ Վարչապետը ցավակցություն հայտնեց 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներին և խոստացավ, որ բոլոր գերիները կվերադառնան հայրենիք: Ապրիլի 24-ին Փաշինյանը զանգահարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ հաջորդ օրը հայտարարեց հրաժարականի մասին:
Կխախտի արդյոք ԲՀԿ-ն իր լռությունը գոնե առաջիկա օրերին, թե՞ ավանդույթի համաձայն մինչև վերջ կպահի ինտրիգը, ինչը կրկին իսկ ավանդույթի համաձայն կավարտվի փստոցով։ Հարցն այս, ելնելով ստեղծված իրողություններից, թերևս հռետորական է։ Բայց…
Հայաստանն ունեցել է երեք նախագահ, որոնց հանդեպ հասարակության մեջ վերաբերմունքը հակասական է։ Նրանք բոլորն էլ ունեցել են թե´ լուրջ հաջողություններ, թե´ էական բացթողումներ, և աղքատ երկրում միշտ գեներացվել են նրանց հանդեպ դժգոհություններ։ Բայց նրանք չեն եղել արկածախնդիրներ, և Հայաստանը նրանց օրոք չի պարտվել։ Իրենց բոլոր թերություններով ու բացթողումներով հանդերձ, նրանք եղել են իրական երկրի իրական ղեկավարները։
Նայեցի Պուտին-Փաշինյան այսօրվա հեռախոսազրույցի հաղորդագրությունները՝ թե ռուսական, թե հայկական կողմից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու դեպքում Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-30-ի միջակայքում պետք է հրաժարական տա, հետո՝ 7 օրվա ընթացքում, պետք է վարչապետ չընտրվի: Եթե երկրորդ անգամ թեկնածու չառաջադրվի, և նոր վարչապետ չընտրվի, ևս 7 օր անց օրենքի ուժով Ազգային ժողովն արձակվում է: Դրանից հետո ոչ ուշ, քան 30 օր, և ոչ շուտ, քան 45 օր հետո նշանակվում են ԱԺ արտահերթ ընտրություններ։
Հայոց ցեղասպանության 106-ր տարելիցին պաշտոնյաներն այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Սյունիքում տեղի է ունենում աշխարհաքաղաքական մեծ առևտուր… Հողերի խայտառակ հանձնումից հետո Փաշինյանը հանդես եկավ ճանապարհային քարտեզով, փորձելով համոզել հասարակությանը 6 ամիս ժամանակ տալ իրեն՝ տնտեսական շարժեր ապահովելու համար։ Հիմա արդեն ակնհայտ է, որ կես տարին կապիտուլյանտին հարկավոր էր Սյունիքի հանձնումը նախապատրաստելու համար։
Ժամանակագրությունը հետևյալն է: Սկզբում Ալիևը հայտարարեց, որ եթե հայերը չհամաձայնեն «Զանգեզուրի միջանցքին», ապա իրենք՝ թուրքերը, ուժով կլուծեն հարցը և «101 տարի անց կվերադառնան Զանգեզուր»։ Նույն օրը երեկոյան Փաշինյանը գաղտնի մեկնում Է Սյունիք և փորձում մտնել Շուռնուխ գյուղի բնակիչների տները՝ անհասկանալի նպատակով։ Միաժամանակ Սյունիք են մեկնում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ինչպես նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։ Այս ամենը պատահական զուգադիպություն կարող է համարել միայն չափազանց միամիտ ու քաղաքականությունից հեռու մարդը։