ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արա ՍԱՂԱԹԵԼՅԱՆ. ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ՆՐԱ ԽՄԲԱԿԸ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ

2021-04-01 12:04

«Չեմ կարող որևէ բան բացառել, կամ պնդել»,-հնարավո՞ր է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մասնակցի առաջիկա ընտրություններին հարցին ի պատասխան հայատարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ի նախկին ղեկավար, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Իմպուլս» հաղորդմանը տված հարցազրույցում։

  • Ի՞ՆՉ ԱՐԺԵ AstraZeneka-ն «ՎՈԶի ՏՂԵՔԻ» ՀԱՄԱՐ

    2021-03-31 21:27

    Հայաստանում կորոնավիրուսի նկատմամբ վերաբերմունքը հետպատերազմյան շրջանում մեծապես փոխվել է այն վտանգների խորապատկերին, որոնք բնակչության ողջամիտ մասի կողմից ընկալվում են որպես լրջագույն սպառնալիք բուն պետականությանն ու ժողովրդի ֆիզիկական գոյատևմանը: Դրա համար էլ վարակվածների թվի կտրուկ աճը՝ սկսած մարտ ամսից, չհանգեցրեց բնակչության շրջանում փոքրիշատե էական մտահոգության և անվտանգության միջոցների ուժգնացման։ Հարկ է արձանագրել նաև, որ անցած տարվա ընթացքում աշխարհում նույնպես փոխվել է վերաբերմունքը վիրուսի նկատմամբ. շեշտը դրվում է ոչ թե քաղաքացիների կողմից անվտանգության միջոցների պահպանման, այլ առավելապես պատվաստումների վրա:

  • ՈՒՍԱՊԱՐԿԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ. ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ԿՅԱՆՔ ՈՒՍԱՊԱՐԿԻՑ ԴՈՒՐՍ

    2021-03-31 12:13

    Այսօրվա Հայաստանի ուսապարկային կառավարման մոդելը ճիշտ ձևակերպում է, բայց այն խորը և ճյուղավորված համակարգ է և որևէ կերպ չի սահմանափակվում իշխող խմբակցությամբ։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:

  • Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. ՀԱՅՐԵՆԻՔԻ ՎՐԱ ԱՄՊԵՐ ԵՆ ԿՈՒՏԱԿՎԵԼ, ԻՍԿ ՄԵՆՔ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆՔ՝ ԹՈՒՅԼ ՏԱԼ ԱՐԴՅՈՔ ՀԱՆՑԱԳՈՐԾԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ

    2021-03-31 09:37

    Ամբողջ աշխարհը եռում է, ամպեր են կուտակվել մեր ամբողջ տարածաշրջանի, մեր հայրենիքի վրա, իսկ մենք քննարկում ենք՝ թույլ տալ արդյոք այս հանցագործին Հայաստանում արտահերթ ընտրություններ կազմակերպել: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: «Հարավային Կովկասը հերթական անգամ վերածվել է աշխարհաքաղաքական մարտերի ասպարեզի: Դրան նպաստում են իրադարձությունները, որոնք զուգահեռ զարգանում են երեք հարթություններում: Առաջին՝ տեղական հարթությունը, Ղարաբաղյան երրորդ պատերազմն է և դրանից հետո ստեղծված իրավիճակը:

  • ԳՈՐՈՎԱՇԱՐԺ ՍՏԱԽՈՍՆԵՐ

    2021-03-30 20:42

    Ստել միշտ, ստել ամենուր, մինչև վերջին օրն ու պահը, ստել առանց արգելակների. սա՛ է կարգախոսը մեր «ուսապարկերի»։ Նիկոլը նեղություն չտվեց իրեն կարդալ Սահմանադրական դատարանի 42-էջանոց որոշումը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ, որով մեղադրանք էր առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Արմեն Գևորգյանին։ Իսկապես, ինչո՞ւ ծանրաբեռնի աչքերը, երբ առանց այդ էլ ամեն ինչ պարզ է։ Եվ հանձնարարեց, որ պատասխանի Լենա Նազարյանը։

  • ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ ԲԱՆՏ Է ՍՊԱՍՈՒՄ, ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻՆ՝ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ

    2021-03-30 09:39

    Ռոբերտ Քոչարյանը 537 օր անցկացրեց ճաղերի հետևում Մարտի 26-ը վերջակետ դրեց դարի դատավարությանը։ Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով երկրորդ նախագահի և մի խումբ անձանց քրեական հետապնդումը կկասեցվի իրավունքի ուժով։

  • ԵՐԲ ՏԱՊԱԼԵԼ ՆԻԿՈԼԻՆ

    2021-03-29 19:07

    Տարօրինակ բանավեճ է ծավալվել վերջին ժամանակներս ընդդիմության շարքերում. տապալել Նիկոլին նախքան ընտրությունները, թե՞ մասնակցել ընտրություններին։ Ի՞նչ կա այդտեղ վիճելու։ Իհարկե, իրավացի է Վազգեն Մանուկյանը, և ոչ միայն Վազգեն Մանուկյանը. պետք է տապալել նախքան ընտրությունները, հետո դադար տալ և մեկ տարի հետո ընտրություններ անցկացնել։ Ո՞վ է վիճում:

  • Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆ․ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԳԼՈՐՎՈՒՄ Է ԴԵՊԻ ԱՆԴՈՒՆԴ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2021-03-27 14:59

    Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կտրականապես դեմ է արտահերթ ընտրություններին։ Նա այդ մասին հայտարարեց հայաստանյան վեց հեռուստաընկերություններին տված հարցազրույցում։  

  • ԱԼԻԵՎՆ ԱՅՍ ԱՆԳԱ՞Մ ԷԼ ԿԴԱՌՆԱ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

    2021-03-27 09:08

    Մարտի 23-ին Ազգային ժողովի ամբիոնից հնչեց մի ելույթ, որն իր էությամբ սենսացիոն էր և, անկասկած, շոկ ու ակտիվ հետաքրքրություն կառաջացներ այն երկրում, որտեղ ազգային անվտանգությունը կարևորագույն առաջնահերթությունն է: Ավելին, պատգամավորի հնչեցրած տեղեկություններն անմիջապես կդառնային ոչ միայն խորհրդարանական ուժերի, այլև առաջին հերթին ԱԱԾ-ի և ԱԽ-ի ուսումնասիրության առարկա։ Բայց քանի որ փաշինյանական Հայաստանում, ինչպես հայտնի է, գերիշխում են բոլորովին այլ առաջնահերթություններ, իսկ խորհրդարանական մեծամասնությունն առաջնորդվում է այլ շահերով, ապա ելույթն էլ չնչին իսկ հետաքրքրություն չառաջացրեց ո՛չ պատգամավորների, ո՛չ էլ համապատասխան պետական կառույցների մոտ։

  • «ՈՍԿԵ ԿԱՄՐՋԻ» ԿԱՆՈՆԸ

    2021-03-26 21:21

    Դեռ երբեք մեր հասարակությունն այն աստիճան բարոյալքված ու ապակողմնորոշված չի եղել, որքան այսօր։ Հոգեբանները նման վիճակն անվանում են նորմալության պաթոլոգիա, երբ նորմա է դառնում այն, ինչը նորմալ համարվել չի կարող և չպետք է համարվի: Նորմայի փոքրիշատե հասկանալի սահմանները լղոզված են վերջնականապես, պաթոլոգիան բարձրացված է առաքինության աստիճանի, մեր աչքի առաջ տեղի է ունենում կենսական բոլոր ուղենիշների գլոբալ խաթարում և ազգային հիմնական արժեքների կորուստ։