ՍՈՒՊԵՐՎԱՐՉԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ Ի ՉԱՐՍ
Իշխանությունը չկատարեց երկու տարի առաջ տված իր խոստումը։ Խոսքը վերաբերում է սուպերվարչապետական լիազորությունները չչարաշահելու և ուժայինների անմիջական ենթակայությունն ի չարս չօգտագործելու խոստմանը։ Այդ մասին ակամայից մտաբերեցինք այս օրերին տեղի ունեցող ոստիկանական կամայականությունների խորապատկերին՝ բերման ենթարկումներով, ձերբակալություններով, քաղաքացիների կալանավորումով, ընդդիմադիրներին ծեծելով։ Ինչի բարձրակետը դարձավ մեր քաղաքացիների խաղաղ անհնազանդության ակցիաների առնչությամբ իշխանության նախազգուշացումը, որը հնչեցրեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը. կկրակե՛նք։