ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«ԳՈԼԴԵՆ ՓԵԼԵՍ»-Ը ԿԱՐՈՂ ԵՆ ԲՆԱԿԵՑՆԵԼ... ԿՈԿՈՐԴԻԼՈՍՆԵՐՈՎ

2021-02-02 18:24

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր ղեկավար է նշանակել։ Այդ պաշտոնը զբաղեցրել է Գարիկ Սարգսյանը։ Կառավարության համապատասխան կարգադրությունը ներկայացված է կառավարական տեղեկատվության կայքէջում։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնից ազատվել է Նարեկ Բաբայանը։ Ավելի վաղ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ պաշտոնից հեռանալու դիմում է գրել: Գարիկ Սարգսյանը մինչ այդ զբաղեցնում էր Արարատի մարզպետի պաշտոնը։ Մարզպետն այդ պաշտոնը ստանձնել էր «թավշե հեղափոխությունից» հետո։ Մինչ այդ նա Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի գյուղապետն էր։

  • Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ ՆԻԿՈԼՆ ՈՒ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՏՎԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ. ԱՐՑԱԽԻ ՊԲ-Ն ԿԿԱԶՄԱԼՈՒԾՎԻ

    2021-02-02 09:39

    Նիկոլի ժամանակ ինքնարժեքից շեշտակի թանկ գնված զենքերի, երրորդ երկրներ վաճառված զինամթերքի, մեզ բաժին հասած չկրակող զինատեսակների ու այդպես էլ չաշխատած ՕՍԱ-ԱԿԱ-ների մասին խոսել եմ ամիսներ առաջ՝ փաստերով ներկայացնելով, թե ինչպիսի թալան է տեղի ունենում բանակում և հիմա զարմանում եմ, որ դեռ զարմացող կա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

  • «ԼՈՒՍԱՎՈՐ» ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ԳՈՒՆԱՓՈԽՎԵԼ Է։ ՀԻՄԱ ՆԱ «ՆԱՏԱՇԱ» Է

    2021-02-01 19:50

    Մենք երբեք արևմտամետ չենք եղել, մենք ելնում ենք Հայաստանի շահերից։ Նման պնդում վերջին շրջանում հաճախ է հնչում «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների շուրթերից, որոնք համառորեն փորձում են ներշնչել հանրությանն այդ միտքը՝ միանգամայն ակնհայտորեն ելնելով կոնյունկտուրայից։ Չէ՞ որ քթի տակ են ամենատարբեր, գուցե նույնիսկ անսպասելի ներքաղաքական զարգացումները։ Եվ հիմա ԼՀ-ի առաջնորդը, որն իրեն տեսնում է բացառապես վարչապետի պաշտոնում, հայտարարում է Սյունիքում ռուսական երկրորդ ռազմակայանի անհրաժեշտության և ՌԴ-ի հետ պայմանագրային բազայի թարմացման մասին։ Իսկապե՞ս։ Ամաչում ենք հարցնել, այդ ո՞ր օրվանից է թունդ արևմտամետ Մարուքյանը փոխել քաղաքական կողմնորոշումը։

  • ԻՆՔՆԱԼՈՒԾԱՐՈՒՄ՝ ԲԱՑ ԱՄՍԱԹՎՈՎ, ՆԻԿՈԼԸ ԿՐԿԻՆ ՀՈՒՅՍԸ ԴՐԵԼ Է «ՊՈՂՈՍՆԵՐԻ» ՎՐԱ

    2021-02-01 10:16

    Մինչ հանրությունը քննարկում է՝ տեղի կունենան արդյոք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, թե դրանք կարժանանան նախորդ տարվա ապրիլին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ճակատագրին, Փաշինյանը, ասում են, ԱԺ պատգամավորներից բաց ամսաթվով դիմումներ է վերցնում մանդատը վայր դնելու մասին: Անհրաժեշտ պահին կմնա նշել միայն ամիս-ամսաթիվը: Լուրեր են շրջում, որ դա խորհրդարանի լուծարման այլընտրանքային տարբերակն է, եթե իշխանությանը չհաջողվի համաձայնության գալ խորհրդարանական ընդդիմության հետ։

  • ԻՋԵՒԱՆՑԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ. Hraparak.am

    2021-01-31 15:19

    Gov.am կայքում վարչապետի օգնականների ցանկում հայտնվել է Գագիկ Իսախանյան անունով մի մարդ ում կենսագրությունից պարզ է դառնում, որ նա Իջևանի ծագում ունեցող ստոմատոլոգ է: Նշանակումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 21-ին: Այս մասին  գրում է Hraparak.am-ը:

  • Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼԻԶՄԻ ՊՈՊՈՒԼԻՍՏԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է

    2021-01-31 15:09

    Սա ավելի վաղ խոստացված «հեղափոխական եռերգության» երկրորդ շարադրանքն է։ Երրորդում մենք կխոսենք ապագայի մասին։ Այս մասին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է Տելեգրամ ալիքում:

  • ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐՆ ԵՆ, ԻՍԿ ԼՐՏԵՍՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ ԿՍՊԱՍԵՆ 5 ՏԱՐԻ

    2021-01-29 22:12

    Մեկ տարի առաջ ընդունվեց հակասահմանադրական առաջին օրենքը Փետրվարի 6-ին կլրանա «Հանրաքվեի մասին» առաջին հակասահմանադրական օրենքի ընդունման մեկ տարին, որի նպատակն էր աշխատանքից հեռացնել մեկ մարդու՝ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին։

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՀԱԿԻՐՃ ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԻՄԻԿՎԱՆՆԵՐԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    2021-01-29 10:33

    Մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը Հայաստանի դիվանագիտական հաջողությունները Արցախյան բանակցությունների հարցում, հակիրճ.

  • ՁԵՌՔԵՐԴ ՀԵՌՈ՛Ւ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՑ

    2021-01-28 20:19

    Այս տարի տոնական ու հիշարժան օրերից շատերը մենք կնշենք այլ կերպ. ոչ այնպես, ինչպես նախորդ տարիներին։ Հայաստանի Զինված ուժերի ստեղծման 29-րդ տարեդարձն այդ շարքում առանձնահատուկ օր է, քանզի անցած տարվա աշնանը տեղի ունեցածն ու դրա հետևանքով առաջացած իրավիճակն ամենաուղղակի կերպով առնչվում են հենց մեր Բանակին։ Արցախյան երրորդ պատերազմը Բանակին հարվածեց մի քանի հազար հայրենակիցների մահով, սասանեց հրամանատարության դավաճանությամբ և անիրազեկությամբ, անարգեց սեփական ուժերի նկատմամբ կասկածով և հայ զինվորի հզորության հանդեպ թերահավատությամբ։

  • ՈՒՍԱՊԱՐԿԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՄԻՋԵՎ

    2021-01-28 17:21

    Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի առաջացրած արձագանքը սպասելիորեն մեծ էր։ Բազմաթիվ առումներով։ Մասնավորապես, նոր փաստարկներով համալրվեց դավաճանության վարկածը, որն այնուամենայնիվ տեղի է ունեցել... Բայց հիմա նույնիսկ այդ մասին չէ խոսքը: