Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԴՐԵԼ ՆՈՐ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԵՄԱ
Նոր տարուց ի վեր, ես ժամանակավոր դադար էի վերցրել քաղաքական թեմաներով գրելուց, փորձելով կենտրոնանալ անվտանգային ոլորտի խնդիրների վրա, որոնցից շատերը հանրայնացում չեն ենթադրում, սակայն հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո, դեռևս գործող իշխանությունը շրջանառության մեջ է դրել նոր, խաբուսիկ և վտանգավոր թեմա, փորձելով հիմա էլ դրանով համախմբել իր կողմնակիցներին, և երկարաձգել իր գոյությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը: