ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԲԱԺԱՆՈՒՄ Է ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ, ԲԱՅՑ ՉԻ ՏԻՐԵԼՈՒ

2020-12-18 14:49

Փաշինյանի՝ Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցը և նրա իշխանության վերջին քայլերն ինձ հուշում են, որ Փաշինյանն ու նրա թիմը իշխանություն պահելու համար գնում են հանրային նոր բաժանարար գծեր ստեղծելու ճանապարհով։ Առանձնացրել եմ ուրվագծվող երեք այդպիսի գիծ. 1. Փաշինյանի համար ժողովուրդը կազմված է բուն ժողովրդից և «էլիտայից» 2. 2018-ինը եղել է թավշյա հեղափոխություն, իսկ ահա 2020-ին՝ բունտ 3. Արևելք-արևմուտք

  • ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՆԻԿՈԼԻՆ

    2020-12-17 21:34

    Փաշինյանի շուրջ օղակը շարունակում է սեղմվել։ Արդեն նաև ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանն է խոսում այն մասին, որ պատերազմը կարելի էր կանխել ավելի վաղ՝ առանց այդքան կորուստների և ավելի լավ պայմաններով, և որ «հնարավոր էր նախօրոք այնպես անել, որ հայկական զինված ուժերը ավելի լավ պատրաստված լինեին պատերազմին»։

  • ԷԼԻՏԱՐ ԲՈՒՆՏ. ՈՒՐԵՄՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՉԷ՞, ԵԹԵ ՄԵՆՔ ԱՅՍՔԱՆ ԷԼԻՏԱ ՈՒՆԵՆՔ

    2020-12-17 18:53

    Էլիտա. դե ֆակտո հենց այդպես բնութագրեց Նիկոլ Փաշինյանը տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք արդեն որերորդ օրն է ցույցերի են ելնում ողջ երկրում՝ իր հրաժարականի պահանջով։

  • «Փաստ». ՁԵՒԱՎՈՐՎՈՒՄ Է ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՊԼԱՆ Բ»-Ն

    2020-12-17 12:28

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում հետպատերազմական իրադարձությունները զարգանում են կայծակնային արագությամբ։ Պատերազմում փաստացի պարտությունը Հայաստանի հանրությունը չի ընդունում որպես ազգային պարտություն. օր օրի ավելի ու ավելի է ակնհայտ դառնում, որ պարտությունը կրել է իշխանությունը եւ Նիկոլ Փաշինյանն անձամբ։ Հասարակությունը գրգռված է, նյարդային եւ շոկի մեջ։ Ակնհայտ է Փաշինյանի մոտալուտ հրաժարականը, որը, բացի հանրային պահանջից, նաեւ քաղաքական ծանրակշիռ մեծամասնության պահանջ է։ Երկրում ձեւավորվել է «կոնսենսուս -1» ձեւաչափ, որտեղ բոլորը՝ քաղաքական ուժերը, նախկին եւ ներկա նախագահները, նախկին վարչապետները, գիտական եւ մշակութային դեմքերը (բացի իշխանական կամ իշխանությանը հարող մի քանիսից), ընդդիմադիր կուսակցությունները, կրթական ու գիտական հաստատությունները, տարբեր ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչներ, նաեւ հոգեւոր հայրերը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

  • «Հրապարակ». ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ ԼՈՒՐԵՐ ԵՆ ՊՏՏՎՈՒՄ, ԹԵ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՐ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՈՒՂԵՐՁՈՒՄ ԿՀԱՅՏԱՐԱՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ

    2020-12-17 11:06

    «Իշխանության ներսում լուրեր են պտտվում, թե Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 31-ին կհայտարարի իր հրաժարականի և արտահերթ ընտրությունների մասին։ Անգամ ասում են, որ կհայտարարի տարեվերջյան ուղերձում։ Թիմը, բնականաբար, չի հաստատում տեղեկությունը, սակայն կան դա հաստատող փաստեր։

  • ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՆ՝ ՆԻԿՈԼԻ ՓԱԿՈՒՂԻ

    2020-12-17 10:06

    Հայաստանում իրավիճակի հանգուցալուծումըտեխնիկապես ձգձգվում է։ Բայց սա զուտ տեխնիկական խնդիր չէ։ Թեև բովանդակային առումով հարցը լուծված է, բայց նոր հրաժարականի և նոր կառավարության ձևավորման՝ տեխնիկական թվացող խնդիրն իր մեջ ունի անկայունության մեծ պոտենցիալ ու նաև մեր երկրի անվտանգության և ամբողջականությանը սպառնացող ռեալ ռիսկեր։ Հիմնական դրույթներով հասկանանք իրավիճակը.

  • Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. ՆԻԿՈԼԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԲԱՑԱՐՁԱԿ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ, ԹԵ ՈՎ Է ԿՈՂՔԻՆԴ

    2020-12-16 17:06

    Հաճախ են հարցնում՝ արդյոք Վազգեն Մանուկյանը վարչապետի ամենաիդեալական թեկնածո՞ւն է, իսկ նրան առաջադրած կուսակցությունները՝ անխոցելի, այս մասին գրառում է արել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ «Արդյոք ընդդիմությունն էֆֆեկտի՞վ է և վայելում է ժողովորդի աջակցությունը կամ ինչո՞ւ բավարար չափով վճռական չէ։ Սրանք հարցեր են, որոնք ես համարում եմ ժամանակավրեպ և երկրորդական։

  • ԻՆՉՈ՞Ւ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՊՈՒՏԻՆԻ ԱՌԱՋԱՐԿԱՑ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ

    2020-12-15 22:28

    «Վլադիմիր Պուտինի ավելի լավ առաջարկության մերժման հիմքում ընկած էր Հայաստանի վարչապետի կողմից Արևմուտքում աջակցություն փնտրելու փորձը:»,- Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն ԱՇՈՏՅԱՆԸ:

  • ԺՈՂՈՎՈՒՐԴ ՄԻՆՈՒՍ ՆԻԿՈԼ. ԿՈՆՍԵՆՍՈՒՍ, ՄՈԲԻԼԻԶԱՑՈՒՄ, ՏՈՏԱԼ ԳՈՐԾԱԴՈՒԼ…

    2020-12-15 19:56

    «Ոչ թե բերման են ենթարկում, այլ տարման» 2008թ. մարտի 1-ին գործող քաղաքականության հարթակներում Փաշինյանի առաջին ելույթներից մեկը հանգեցրեց 10 քաղաքացիների մահվան։

  • Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. ԴՈՒ ԶՐՈ ԵՍ, ՈՉ ԴՐՍՈՒՄ, ՈՉ ՆԵՐՍՈՒՄ ԴՈՒ ԱՋԱԿԻՑ ՉՈՒՆԵՍ, ԴՈՒ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱՍ

    2020-12-15 19:52

    2․5 տարի իրեն ժողովրդի ընտրյալ վարչապետ համարող Նիկոլ Փաշինյանը, այժմ թաքնվել է ոստիկանական շարասյունների ետևում և փախչում է, երբ երթը մոտենում է Կառավարության շենքին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ընդդիմության կազմակերպած «Արժանապատվության երթի» ժամանակ նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։