Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ. ԱՊՐԻԼՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՆՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԼԻՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՕՊԵՐԱՑԻԱ
Միշտ դիտարկել եմ 2016թ. ապրիլի ռազմական գործողությունները քննող հանձնաժողովը՝ որպես նիկոլական գործիք բարձրաստիճան զինվորականներին և նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներին ճնշելու համար։ Պատերազմում Ադրբեջանին պարտվելուց և Արցախը թշնամուն հանձնելուց հետո, մեջիս պարանոյիկը գիշերները չի քնում և ասում է. «Իսկ կարո՞ղ է սա որպես քաղաքական ճնշման գործիք քողարկված փայլուն հետախուզական օպերացիա էր»։ Հիմնավորումներս հնարավորինս հակիրճ եմ ներկայացնում, բոլոր լրացուցիչ հղումներն աղբյուրներին կդնեմ մեկնաբանություններով։ Սկսենք...