ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դավիթ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ ԿԱՄԱՎՈՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2020-12-08 09:41

Իմ խորին համոզմամբ՝ Վազգեն Մանուկյանը ոչ միայն ամենահարմար, այլև վարչապետի ամենաարդյունավետ թեկնածուն է, որովհետև մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ պարտությունը շարունակվում է, երբ կորուստները շարունակվում են և մեզ անխուսափելիորեն սպասում են բազմաթիվ ճգնաժամեր, որոնք միաժամանակ են լինելու։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արտակարգ և լիազոր դեսպան, ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը։  

  • ՍԱԳԱԳՈՂԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ ՑԱՆԿԱՑԱԾ ԵՂԱՆԱԿԻ

    2020-12-07 21:45

    Իհարկե, այսպես չէր պատկերացնում իր կառավարման մայրամուտը Փաշինյանը։ Ոչ այսպիսի խայտառակ վախճան։ Բայց դժվար թե որևէ մեկը կարեկցի նրան։ Այն, որ իրավիճակը զարգանում է ձնահյուսի սկզբունքով, ակնհայտ է։ Դա նույնքան անխուսափելի էր, որքան Երևանում տեղացած առաջին ձյունը։

  • ԴԵՄ ԱՌ ԴԵՄ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԻԿԱՐՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ

    2020-12-07 20:28

    Կիրակի օրը «Արավուս» ջոկատի աշխարհազորայինները հանդես եկան իշխանություններին հղված տեսաուղերձով՝ կոչ անելով պետական մարմիններին վերջապես ուշադրություն դարձնել սահմանային դիրքերի ռազմավարական կարևոր բարձունքների պաշտպանության անհրաժեշտությանը, որոնց հանդեպ ամեն օր ոտնձգություն են կատարում (առայժմ՝ խաղաղ) ադրբեջանցի զինվորականները:

  • 24 ՏԱՐԻ ԱՆՑ. ԻՆՉՈ՞Ւ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

    2020-12-05 21:20

    Եվ այսպես, հայկական ընդդիմությունը՝ ի դեմս 16 կուսակցությունների, կողմնորոշվեց ժամանակավոր վարչապետի թեկնածության հարցում. դա անչափ փորձառու Վազգեն Մանուկյանն է։ Մարդ, որը կանգնած է Ազգային-ազատագրական շարժման ակունքներում, ազգային գաղափարախոսության մշակողներից մեկն է և սակավաթիվ մտավորականներից մեկը հայկական քաղաքականության մեջ։ Որը կարողացել է անկախ Հայաստանի կարևորագույն գործընթացներին ակտիվ մասնակցության 32 տարիների ընթացքում արժանանալ հասարակության գերակշիռ մասի կայուն հարգանքին, չի վարկաբեկել իրեն տարբեր տեսակի կոռուպցիոն սկանդալներում ներքաշվածությամբ և պահպանել է պետականամետի համբավը:

  • Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ․ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԷՐ ԽՈՒՍԱՓԵԼ

    2020-12-05 10:16

    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համոզված է, որ պատերազմից հնարավոր էր խուսափել։ Նա իր տեսակետը հայտնեց «5-րդ ալիքին» տված հարցազրույցում։

  • ՆԻԿՈԼԻ «ԲԵՍՊԻԼՈՏՆԻԿՆԵՐԸ»

    2020-12-04 21:47

    Եկեք, սիրելի համաքաղաքացիներ, փորձենք այս անգամ հանգիստ թողնել դավաճան Նիկոլին, պետական մեկ հարկ վար իջնել, զննել ու հոտոտել օրերս իր նշանակած նախարարներին։ Թեև, եթե հետևենք հրեական հին անեկդոտի խորհուրդներին, Փաշինյանի նոր ծառաներին ավելի լավ է ոչ թե հոտոտել, այլ սովորեցնել տարրական բաներ, քանզի նրանք բավական ծանր տպավորություն են թողնում։ Փոքրիկ Իզյան տուն է վերադառնում դպրոցից, և ծնողները նրա օրագրում հայտնաբերում են ուսուցչի դիտողությունը. «Իզյայից վատ հոտ է գալիս։ Իզյային պետք է լողացնել»։ Հաջորդ օրը ուսուցիչը Իզյայի օրագրում կարդում է ծնողների պատասխանը. «Իզյային պետք չէ հոտոտել։ Իզյային պետք է սովորեցնել»։

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԱԳՆ-Ն ՖՐԻԿ-ՇՈՈՒԻ ՎԵՐԱԾԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

    2020-12-04 18:35

    Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը՝ սեփական արժանապատվությունը մատաղ անելու հաշվին ստանձնած անձը քիչ առաջ «իր ձեռքով գրած» մի հայտարարությամբ հանդես եկավ, որի մակարդակը չեմ համեմատի անգամ ավագ դպրոցի աշակերտների էսսեների հետ՝ վերջիններիս չվիրավորելու համար։

  • Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՄԵՐ ԱՌԱՋԻՆ «ԴԱՍԱԽՈՍԻ» ԿՈՂՔԻՆ ԵՆՔ, ՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՓՈՐՁԵՆՔ ՓՐԿԵԼ»

    2020-12-04 14:05

    Վարչապետ Վազգեն Մանուկյանը աշխատաոճ ուներ. ամեն շաբաթ հեռուստաէկրանից երկար պատմում էր իր ժողովրդին, թե ինչ է արել կառավարությունն այդ մեկ շաբաթում, ինչ խնդիրներով է զբաղվել, ինչ այլընտրանքներ կային, որ ճանապարհով է ճիշտ գնալ և ինչու։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

  • ՄԻԱՎՈՐՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՍԽԱԼՆԵՐԸ

    2020-12-04 09:55

    Դեկտեմբերի 5-ին նշանակված է միավորված ընդդիմության մեծ հանրահավաք։ Սպասվում է, որ ընդդիմությունը կհայտարարի Փաշինյանի հրաժարականից հետո և մինչ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում Հայաստանի Հանրապետության ժամանակավոր վարչապետի իր թեկնածուի անունը: Դատելով ամենից՝ թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։

  • «ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՄ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ»

    2020-12-03 18:57

    «Աղետը շարունակվում է»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում ասում է քաղաքական գործիչ, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Շահնազարյանը: