ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԵԹԵ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԷԻՆ

2020-11-30 18:28

Ինչո՞ւ փոխվեց Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման սցենարը։ ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մանրամասներ է ներկայացրել բանակցային գործընթացից։ Էդվարդ Նալբանդյանը` 2008-2018 թվականներին Հայաստանի արտաքին գործերի նախարարը, տասը տարի ղարաբաղյան հիմնահարցի բանակցությունների անմիջական մասնակիցը, համաձայնել է պատասխանել Sputnik Արմենիայի խմբագրության հարցերին։

  • Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՌԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ

    2020-11-30 17:06

    Ներքին պառակտման կամ այլ թեմաների մասին խոսելիս մենք վատնում ենք թանկարժեք վայրկյաններ, երբ կարելի էր իրական հակահարված սկսել: Թեկուզ գոնե օրակարգի մակարդակով, իսկ Փաշինյանի հեռանալը օրակարգ չէ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը: Դանիելյանի գրառումը՝ ստորև.

  • ԱՐՅՈՒՆՈՏ ՄԵԴԱԼ

    2020-11-30 12:36

    Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվեց Մխիթար Գոշի մեդալով։ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։ Թե ինչ ներդրում է ունեցել Սասուն Խաչատրյանը օրինականության ամրապնդման գործում, Փաշինյանը լավ կիմանա։ Նա վստահաբար գիտի, թե ինչ ջանքեր են պահանջվել ՀՔԾ պետից իր ոչնչով չհիմնավորված հրահանգներն ու կամակորությունները կյանքի կոչելու համար։ Նա գիտի, թե ինչ աճպարարությունների է գնացել Սասուն Խաչատրյանը բացառիկ անհիմն քրեական գործեր հարուցելու, այդ գործերը այստեղից-այնտեղից հարմարեցված ապացույցներով «լցնելու», և ի վերջո Հայաստանի թիվ մեկ մանիպուլյատորին ծառայելու, նրա իջեցրած պլանը կատարելու համար։

  • Վիկտոր ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. ՍՈՒՏՆ ՈՒ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄՆ ԱՆԲԱԺԱՆ ԵՆ ՆԻԿՈԼԻՑ

    2020-11-30 12:24

    Մտածում էի չարձագանքել կամ պարզապես ասել՝ տես երեկվա ասածս. բայց Փաշինյանի այս գրածի կապակցությամբ մի պատմություն հիշեցի։ Այս մասին երկրորդ նախագահհի գրասենյակի Facebook-ի էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառմանը:

  • Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. «ՓԱՇԻՆՅԱՆԸ ԼԿՏԻԱԲԱՐ ՍՏՈՒՄ Է»

    2020-11-29 21:29

    ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը Facebook-ում կատարած գրառմամբ պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը՝ հրադադարի ու Շուշին հանձնելու առաջարկի մասին:

  • Միքայել ՄԻՆԱՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

    2020-11-29 14:05

    Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն այսօր՝ նոյեմբերի 29-ին, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հոկտեմբերի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկված փաստաթղթի աշխատանքային տարբերակի լուսանկարը և կից գրառում կատարել․

  • Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ ՉԵՆՔ ԴԱԴԱՐԵԼՈՒ ԳԱՀԱՎԻԺԵԼ, ՔԱՆԻ ԴԵՌ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՐԿՐԻ ՂԵԿԻՆ Է

    2020-11-29 10:57

    Բոլոր նրանք, ովքեր հույս ունեին, որ պատերազմն ավարտվեց՝ տեսեք ինչ է կատարվում Լաչինում։ Ամեն օր լինելու է ավելի վատ, քան նախորդ օրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

  • ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԳՈՐԾՈՒՂՈՒՄԸ

    2020-11-28 18:23

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի ծառայության պետ Էդուարդ Հարությունյանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն՝ ՀՀ վարչապետի այցը նախապատրաստելու նպատակով: Որոշման մեջ նշվում է, որ վարչապետի աշխատակազմի արարողակարգի ծառայության պետը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմին՝ գործուղման արդյունքների վերաբերյալ:

  • ԼԵՎՈՆ ԵՐԱՆՈՍՅԱՆԻՆ ԱՐՑԱԽ ՄԵԿՆԵԼԻՍ ԱՌևԱՆԳԵԼ ԵՆ, ՏԱՐԵԼ ՇՈՒՇԻԻ ԲԵՐԴ, ԹՈՒՐՔ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԵՏ ՊԱՀԵԼ

    2020-11-28 10:32

    «Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը մասնակցել է Արցախյան պատերազմին, ժամանակին եղել է նաև 1-ին, ապա նաև 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Նա, ինչպես ինքն է ասում՝ գիտի Արցախի ամեն մի ծառն ու թուփը, ուստի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում գնացել է Արցախ, որ առաջարկի իր օգնությունը։ Սակայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մերժել է նրան, ինչպես մերժել են Յուրի Խաչատուրովին և մյուսներին՝ թույլ չտալով մոտենալ հրամանատարական բունկերին։ Բայց ամեն ինչ միայն մերժելով չի ավարտվել։

  • Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՆԱ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է»

    2020-11-27 21:53

    «Նիկոլը վարչապետ է այնպես, աչք շեղելու համար, իսկ իրականում նա ռազմական հանցագործ է, որպիսին դարձավ հենց այն պահից, երբ իր ստորագրությունը դրեց նոյեմբերի 10-ի այսպես կոչված եռակողմ հայտարարության տակ։ Համապատասխանաբար, նա դատական պատասխանատվության է ենթակա ոչ միայն ներքին օրենսդրության, այլև Հաագայի դատարանի կանոնագրքի խախտման համար։ Եթե դիտարկենք մեր օրենսդրության տեսանկյունից, ապա խոսքն առնվազն հայրենիքի դավաճանության մասին է, ՀՀ Քր.օր.-ի 299-րդ հոդվածի»,- հայտարարում է մեր մշտական զրուցակիցը՝ փաստաբան, միջազգային իրավունքի փորձագետ Արթուր Գրիգորյանը։