Սեմյոն ՊԵԳՈՎ. ԱՆԳԱՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՇՈՒՇԻՆ ՉԷՐ ԳՐԱՎՎԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Անգամ համաձայնությունը ստորագրելու ժամանակ Շուշին չէր գրավվել ռազմական ճանապարհով, հայտարարել է ռուս լրագրող, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը:
Անգամ համաձայնությունը ստորագրելու ժամանակ Շուշին չէր գրավվել ռազմական ճանապարհով, հայտարարել է ռուս լրագրող, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը:
Մենք կարող ենք ոտքի կանգնելու շանս ունենալ, եթե ազգովի ապաշխարենք ինքներս մեր առջև, որի առաջին ու հանգուցային քայլը գործող դավադիր խունտայի հեռացումն է ու պատմության դատը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխխոսնակ Արմեն Աշոտյանը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը, բնականաբար, դեռ ծախսված չէ, իսկ մի մասը նվիրաբերվել է Հայաստանի կառավարությանը, խորհրդարանում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարական ժամի ընթացքում, հաղորդում է Aysor.am-ը։ «Ասեմ՝ ինչ նպատակով։ Այս իրավիճակում, մասնավորապես, սկզբնական ընթացքում մենք ճիշտ համարեցինք կոնսոլիդացնել մեր ջանքերը և ծախսային նախապատվությունները որոշել մեկ կենտրոնում, որովհետև բոլորիս համար հասկանալի է, որ անցած 45 օրերի ընթացքում ծախսերի նախապատվությունը որոշելը կարևորագույն հարցն էր: Ըստ այդմ, առողջապահական, սոցիալական և ենթակառուցվածքային բնույթի ծախսերը մենք որոշեցինք քննարկել միասին և իրականացնել՝ համագործակցելով»,- ասաց նա։ Մհեր Գրիգորյանը հաղորդեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն առաջիկայում մանրամասն կներկայացնի ծախսային քաղաքականությունը:
Նիկոլը մտավոր առումով չի աճել «կռուտիտ լինելու» մակարդակի Երրորդ նախագահի նույնիսկ ամենաթունդ հակառակորդները հոգու խորքում համոզված են, որ եթե Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլին հրաժարական չտար, ապա Արցախն այսօր հայկական կլիներ։ Արցախը դատապարտված չէր, ինչպես որ փորձում է ներկայացնել Փաշինյանը, որի համար բանակցային գործընթացի էությունը հանգեց «կռուտիտ» փողոցային բառին՝ ժարգոնային արտաբերմամբ։
Արցախցիները սկզբում պետք է վերագտնեն իրենց հիշողությունն ու ինքնապահպանման բնազդը, հետո միայն կբացվի հույսը՝ վերակենդանացնելու այն, ինչ մնացել է Արցախից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Նա, մասնավորապես, նշել է.
Մահացել է Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վերջը հասան իրանց նպատակին…»:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը կարծում է, որ արցախյան պատերազմում մեր պարտության առաջին պատճառը ղեկավարման խնդիրն է։ Հակոբյանը նման կարծիք հայտնեց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։
1. Ն. Փաշինյանը չի գիտակցում 2.5 տարվա իր գործունեության արդյունքը՝ իր աններելի սխալների ողջ ծավալը, որը բանակցությունները բերեց փակուղու, բզկտեց հասարակությունը և մեր երկրի դռները բացեց պատերազմի առաջ։
Իրավիճակի դասերը, ռիսկերը, անելիքը Սեպտեմբերի 24-ին հրապարակված իմ վերջին հոդվածում այսպիսի տողեր էի գրել․ «Լինեմ անկեղծ. երբեմն գրելիս մտածում եմ՝ ինչո՞ւ եմ սա անում, ու՞մ է սա պետք։ Մեր քաղաքացիներից շատերն այսօր կանգնած են օրվա հացի խնդրի առաջ, կյանքի ու մահվան խնդիր են լուծում, չեն կարողանում հասնել իրենց երազանքներին ու նպատակներին։ Դժվար է լրջորեն մտածել հեռանկարային խնդիրների մասին, երբ իրական են պատերազմի վտանգը և հարևանների հետ ոչ կառուցողական հարաբերությունները»։ Հոդվածն ավարտել էի մեր ազգի բոլոր առողջամիտ և բանական ուժերին ուղղված կոչով՝ վերջապես բացել դուռը դեպի 21-րդ դար։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բազմիցս խոսել ենք սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի, նրանում մեր ունեցած անհաջողությունների, դրանից հետո ստեղծված վիճակի և այդ վիճակի մանրամասների մասին, իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է Aysor.am-ը։ «Եկել է ժամանակը խոսելու ստեղծված վիճակը հաղթահարելու ուղիների, մեթոդների և ծրագրերի մասին: Ասել եմ արդեն, որ ինձ եմ համարում ստեղծված վիճակի թիվ 1 պատասխանատուն: Իրավիճակը հաղթահարելու և երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն նույնպես ես եմ: Ընդգծում եմ, որ ոչ միայն մտադիր չեմ հրաժարվել այդ պատասխանատվությունից, այլև ամբողջությամբ լծված եմ այդ գործին»։