Սերգեյ ԿԱՐՆԱՈՒԽՈՎ. ՀՀ-Ն ՊԵՏՔ Է AD HOC ԴԱՏԱՐԱՆԻ ՄԻՋՈՑՈՎ ՔՆՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Քաղաքագետ, Ռուսաստանի Ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի իրավունքի ամբիոնի դոցենտ Սերգեյ Կարնաուխովը Sputnik Արմենիային տված հարցազրույցում, խոսելով ղարաբաղյան հակամարտության գոտի գրոհայինների տեղափոխման մասին, ասաց, որ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարության նախաձեռնած գործողությունները, որոնք մարդկության դեմ հանցագործություններ են, պետք է դառնան միջազգային քրեական հետաքննության առարկա։