ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԵՐԿ ԵՎ ԱՌԱՆՑ ԳԾԱԳՐԵՐԻ

2020-08-29 16:00

Կառավարության մասին անեկդոտներն այսօր ծիծաղելի չեն, քանի որ հեռուստատեսության և ինտերնետի շնորհիվ դա առանց այդ էլ մի մեծ անեկդոտի տեսք ունի՝ առցանց ռեժիմով։

  • «Հրապարակ». ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵԺ ԱՇՈՒՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ

    2020-08-29 11:02

    «Հրապարակ» թերթը գրում է. «Թեժ աշունը կարող է իրականություն դառնալ։ Մի կողմից ՀՅԴ-ԲՀԿ-«Հայրենիք» եռյակն է սկսել ակտիվ հանդիպումներ ու ծրագրեր մշակել: Մեկնարկը տվել է ԲՀԿ-ն՝ մարզային այցերով։ Մյուս կողմից՝ ընդդիմության այլ հատվածներն են կոնսոլիդացիայի նշաններ ուրվագծում։

  • ՄԵԳԱԽՆԴԻՐՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐ

    2020-08-28 20:14

    Բառացիորեն մեկ տարի առաջ՝ օգոստոսին, Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հանդես եկավ ճառով, որը շատերին ցնցեց իր հիմնական թեզերով։ Նա խոսեց մեգախնդիրների մասին, որոնք կազմելու վրա, իր հավաստմամբ, կառավարությունն աշխատել է երկար ժամանակ։

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ՏԱՎՈՒՇՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՀԵՏՈ ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԽՈՐԱՑՐԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

    2020-08-28 14:16

    Տավուշյան իրադարձություններից հետո Արցախում հրադադարի ռեժիմի խախտումները միջինից բավականին բարձր են։ Այս մասին News.am–ին հայտնեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ ներկայացնելով հետտավուշյան փուլում սահմանային լարվածության ցուցանիշը։

  • Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ. ԿԱՐԵԼԻ Է ԿԱՏԱՐԵԼ «ՔԱՅԼ ՁԻՈՎ» ՈՒ ՄԻԱՎՈՐԵԼ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲԴԽ-Ն

    2020-08-28 14:13

    Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի՝ Սահմանադրական դատարանը եւ վճռաբեկ դատարանը միավորելու ու Գերագույն դատարան ստեղծելու անպատրաստ որոշումը, ինչպես երեւում է՝ լուրջ հակազդեցության է արժանանալու հատկապես մասնագիտական շրջանակներում, ուստի Գերագույն դատարանի պալատական կողմնակիցները նոր, թարմ գաղափարների կարիք ունեն՝ իրենց բաղձանքն իրականացնելու համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

  • ԴՊՐՈՑԸ ԳՑԵԼ ՊՏՈՒՏԱՆԿՄԱՆ ՄԵ՞Ջ

    2020-08-27 21:32

    Ըստ երևույթին, դպրոցական կրթության համակարգում նոր սկանդալ է հասունանում: Այս անգամ դրա հրահրիչը ԱԺ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն է: Դե, նույն ինքը, որ 2018-ի հունիսին մեկ զարկով «լուծեց» Սփյուռքի նախարարության հարցերը, ամեն ինչ այնտեղ հիմնահատակ փլուզելով և փոխարենը ոչինչ չկառուցելով:

  • Վահե ԵՓՐԻԿՅԱՆ. ԻՆՁ ԹՎՈՒՄ Է՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ԱՄԵՆՔԻՑ ՈՒ ԱՄԵՆԻՑ

    2020-08-27 15:48

    Լսեցի Բադասյանին, արտակարգ դրությունը չի երկարացվի, բայց ...

  • ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

    2020-08-26 21:38

    Եթե Վարդգես Գասպարին արդեն պառկում է ասֆալտին՝ ի նշան բողոքի ընդդեմ Ալեն Սիմոնյանի և Հատուկ քննչական ծառայության գործողությունների, կապված խորհրդարանի փոխխոսնակի «հուզառատ արձագանքի» հայտնի գործի հետ, որ վերջինս ցուցաբերել էր ի պատասխան Արթուր Դանիելյանի հնչեցրած անարգալից արտահայտության, որին Գասպարին անվանում է Ռոբերտ Քոչարյանի կողմնակից, նշանակում է՝ կորոնավիրուսից հետո կյանքն իսկապես այլևս առաջվանը չի լինելու:

  • «ՏԻՐՈՒԹՅՈ՛ՒՆ ԱՐԵՔ ՁԵՐ ՀԻՎԱՆԴԻՆ». ԱՌԱՋԻՆԸ ԳՆԱՑ

    2020-08-26 19:09

    Առողջապահության նախարարի շուրջ ստեղծված իրավիճակն արդեն որերորդ օրն է ալեկոծում է սոցցանցերի օգտատերերի և հասարակայնության միտքը։ Չափազանց խորշելի է Արսեն Թորոսյանի կերպարը և չափազանց դժգոհ են այդ կերպարից նույնիսկ նրանք, ովքեր մինչ օրս մնում են «հեղափոխության» և Նիկոլ Փաշինյանի կողմնակից։ Հենց առողջապահության ոլորտն է, որ վերջին ամիսներին, հասկանալի պատճառներով, առանձնակի կարևորություն է ստացել և առավել սևեռուն ուշադրության արժանացել։ Եվ այդ քննությունը, որքան էլ վարչապետը մեծ-մեծ բրդի, իշխանությունը չհաղթահարեց. 1100 մահը փոքրիկ Հայաստանում և բոլոր տխուր ցուցանիշներով անփոփոխ մնացող 1-ին տեղը տարածաշրջանում՝ դրա ամենահամոզիչ ապացույցն են։

  • Արման ԱԲՈՎՅԱՆ․ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԹՈՒՅԼ ՏԱԼ, ՈՐ ՆՄԱՆԱՏԻՊ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՎԵՆ ՈՐՊԵՍ PR "ՄԱՏԵՐԻԱԼ"

    2020-08-26 14:05

    Քիչ առաջ տեղեկացա, որ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում, իր մոր և պապու կողմից ծեծի ենթարկված 6-ամյա երեխան մահացել է...