«Հրապարակ». ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՇՌԱՅԼՈՐԵՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԲՅՈՒՋԵՆ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Հայաստանում սահմանային և կորոնավիրուսով պայմանավորված պատերազմական վիճակ է, պետական այրերը շարունակում են շռայլորեն օգտագործել բյուջեն։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Հայաստանում սահմանային և կորոնավիրուսով պայմանավորված պատերազմական վիճակ է, պետական այրերը շարունակում են շռայլորեն օգտագործել բյուջեն։
Հուլիսի 12-ին մեր երկրի տարածք զինված ներխուժման փորձը կանխվեց ՀՀ ՊՆ երրորդ կորպուսի ստորաբաժանումների համակարգված և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գլխավորությամբ: Լարվածությունը դեռևս պահպանվում է, հակառակորդը ցանկացած պահի կարող է հերթական արկածախնդրությունը ձեռնարկել և փորձել կրկին խախտել Հայաստանի պետական սահմանը:
Վերջին օրերին սահմանային լարված իրավիճակով պայմանավորված խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերն ինչ-որ հնարավոր է, անում են. դադարեցրել են սուր պայքարը, համախմբվել բանակի շուրջ և հասարակական կոնսոլիդացիայի կոչեր են հնչեցնում, իշխանությունը կարող էր գոնե խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ կոնսոլիդացիա նախաձեռնել, սակայն չարեց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը:
Սահմանին հետաքննության մեխանիզմների ներդրումը մեզ երաշխավորված անտանգություն չի ապահովի, սա հասկանալի է, սակայն հնարավորություն է որոշակիորեն չեզոքացնելու առկա ռիսկերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կեnտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը գրառում է կատարել իր «Telegram» ալիքում, որում դիմել է Հայաստանի իշխանություններին:
Ամբողջ աշխարհի հայկական լոբբին ոչ մի փողի դիմաց չի կարողանա ցույց տալ պաշտոնական Բաքվի հոգեկան անհամարժեքությունը: Այս մասին իր Facebook-յան էջում նշել է ռուս քաղաքագետ Արկադի Դուբնովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը հայկական ԱԷԿ-ին հարվածելու մասին:
Իրենց «խաղաղության կուսակցության» անդամներ ներկայացնողները միայն գրգռում են թշնամու ախորժակը և բերում պատերազմ։ Սա քաղաքագիտական կանոն է Հայաստանի համար։ Եվ ոչ միայն Հայաստանի։
Սա Ադրբեջանի հերթական անադեկվատ հայատարարությունն է, ակնհայտ է, որ կորցրել են ադեկվատությունը հայկական զինված ուժերի կողմից իրենց համարժեք պատժիչ պատասխանը ստանալուց հետո և հիմա նման հայտարարությունների հիթ շքերթ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլի հայտարարությանը, թե Հայկական կողմը չպետք է մոռանա, որ առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար»:
Ադրբեջանը ցուցաբերեց իսկական ագրեսիա, որը բնորոշ է արմատական իսլամիստական պետություններին: Այս մասին News.am-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարեց գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:
«Այսօր Մեծամորի ԱԷԿ-ին հարված հասցնելու Ադրբեջանի սպառնալիքների մասին գրել են ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև Ռուսաստան, Եվրոպայի և նույնիսկ Իսրայելի ԶԼՄ-ները,- Facebook-ի իր էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը։ Եթե դուք իմ կարծիքը հարցնեք, ես վստահորեն կպատասխանեմ, որ դրանք դատարկ խոսքեր են, և ադրբեջանցիները երբեք դրան չեն գնա: Ոչ այն պատճառով, որ չեն կարող: Նրանք ընդունակ են հարվածելու, քանի որ զորքերի հրթիռային սպառազինությունը դա թույլ է տալիս: Տեխնիկապես նրանք ի վիճակի են հարվածել ոչ միայն Բաքվից, այլև Նախիջևանից, որը Երևանից 70 կմ-ից մի փոքր ավելի հեռավորությամբ է գտնվում: Բայց Իլհամ Ալիևը երբեք նման հրաման չի տա երեք պատճառով.