ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Alternativ.am. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԸ ԻՄՔԱՅԼԱԿԱՆ ԵՐԿՈՒ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ Է ԵՂԵԼ

2020-06-29 15:19

Հունիսի 22-ին, ԱԺ նիստին ներկա 89 պատգամավորներից երկուսի մոտ արդեն դրանից մի քանի օր առաջ ախտորոշվել էր կորոնավիրուս, բայց իշխանական հպատակ պատգամավորներին ցուցված է եղել անտեսել այդ փաստը և պարտադիր ներկայանալ քվեարկությանը: Այս մասին հայտնում է Alternativ.am-ը` հղում կատարելով իր աղբյուրներին: