ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՐՈՒԹՅԱՄԲ ԴԻՄԵԼ Է ԴՈՆԱԼԴ ՏՈՒՍԿԻՆ

2020-06-11 13:41

«ՀՀԿ-ի թողած հարուստ դիվանագիտական ժառանգությունը Եվրոպական միության հետ հարաբերություններում մեր աչքերի առջև անխնա մսխվում է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով այն քայլերը, որոնք ՀՀԿ-ն նախաձեռնել է ԵԽ-ում ընդունված աղմկահարույց հայտարարությունից հետո։

  • ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԿԳՆԱ՞ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

    2020-06-11 12:19

    Մի՞թե Նիկոլն իսկապես զանգել է Գագիկ Ծառուկյանին ու սպառնացել, թե իբր՝ բոլորիդ կոչնչացնեմ։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ քաղաքական և հասարակական ուժերի ներկայացուցիչների հետ ԲՀԿ առաջնորդի հանդիպումներն արդեն սկսվել են, իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավորները, իրենց հերթին, համառորեն թաքցնում են առանձին գործիչների, կուսակցությունների առաջնորդների և հասարակական կազմակերպությունների ղեկավարների անունները, որոնք արձագանքել են երկիրը ճգնաժամից դուրս բերելու քաղաքական քննարկումներ սկսելու Ծառուկյանին կոչին:

  • «ԽՈՊԱՆՉԻՆԵՐԻՆ» ՆՈՒՅՆՊԵՍ ՀԱՇՎԵՑԻՆ

    2020-06-10 13:43

    Արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիների դժգոհությունն ու անարդարության զգացողությունը միայն կաճի, ընդ որում մեծ է քաղաքացիությունից զանգվածային հրաժարման հավանականությունը, եթե ներդրվի կառավարության կողմից առաջարկվող եկամուտների համընդհանուր հայտարարագրման մեխանիզմը, համարում է տնտեսագետ, ԼՀ խմբակցության պատգամավոր Արկադի ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

  • ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՐՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ

    2020-06-09 22:14

    Գետն անցնելիս ձիերին չեն փոխում, ասում է ժողովրդական իմաստությունը, իսկ դրա հետ պետք է հաշվի նստել նույնիսկ իմաստային վերջին երանգավորումների լույսի ներքո: Բայց գետն անցնելիս փոխո՞ւմ են արդյոք ավանակներին. այս է խնդիրը, և խնդիրն այդ հիրավի համլետյան է։ Համենայն դեպս նման հարցադրման դեմ ժողովրդական իմաստությունն առարկություններ չունի։

  • ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԿԱԴՐԱՅԻՆ «ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ»

    2020-06-09 09:45

    Եվ այսպես, Հայաստանն ունի Պետեկամուտների կոմիտեի նոր ղեկավար, նոր ոստիկանապետ, ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետ, Ազգային անվտանգության ծառայության նոր ղեկավար։ Ընդ որում Ազգային անվտանգության ծառայության պետի և ոստիկանապետի պարագայում դրանք այդ կառույցների արդեն երրորդ ղեկավարներն են Նիկոլ Փաշինյանի միանձնյա կառավարման երկուսից քիչ ավելի տարվա ընթացքում։

  • «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ԽՈՒՄԲ»-Ը ԿՈՉՈՎ ԴԻՄԵԼ Է «ԻՄ ՔԱՅԼԸ»-ԻՆ

    2020-06-08 13:56

    Այսօր Այլընտրանքային նախագծեր խումբը նամակ է ուղղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության բոլոր 88 պատգամավորներին՝ կոչ անելով «գիտակցել իրենց պատմական առաքելությունը և այս դժվար շրջանում կայացնել երկրի համար կարևոր որոշումներ»։ Այս մասին հաղորդագրություն է տարածել նախաձեռնությունը՝ կից ներկայացնելով նամակի տեքստը․

  • Հայկ ԱԼՈՒՄՅԱՆ. ՔԿԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀԻՄՆ Է ԵՎ ԱՊԱՑՈՒՑՈՒՄ Է ՄԵՐ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ

    2020-06-08 13:54

    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանն անհիմն է որակում Վարչական դատարան ԱՆ Քրեակատարողական ծառայության կողմից ներիկայացված միջնորդությունը։

  • ՍՐԱՆՑ ՊԵՏՔ Է ՓՈԽԵԼ

    2020-06-08 11:55

    Իշխանությունների նոր գյուտը։ Սկզբում նրանք ասում էին, թե ստեղծված իրավիճակի համար մեղավոր է ժողովուրդը, որը չի պահպանում պատշաճ միջոցները։ Այդ առումով առանձնակի հոխորտում էր վարչապետը։ Հետո հասկացան, որ դա չի անցնում, հիմա ասում են, թե՝ այո, մենք քաղաքական պատասխանատվություն ենք կրում, բայց քաղաքական պատասխանատվությունը չի նշանակում մեղավորություն։ Եվ ընդհանրապես, հիմա մեղավորներ փնտրելու ժամանակը չէ։ Հետո հանձնաժողովներ կստեղծենք, կքննենք, իսկ հիմա պետք է կարգավորել ստեղծված իրավիճակը։ Բոլորով միասին լուծել անգիտակից ժողովրդին լուսավորելու, դիմակներ կրելու, տեստավորելու, հիվանդատեղերի, ԹԱՕ սարքերի խնդիրը…

  • ԳԱՆԳԱՄԱՇԿԵՐ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՆ ՃԱԿԱՏԻՆ

    2020-06-08 11:50

    Փաշինյանը, ինչպես հայտնի է, Շիվա աստվածը չէ, ձեռքերն ամեն ինչի համար չեն բավականացնում։ Վարչապետի համար գլխավորն այն է, որ բոլոր լծակներն ու ռեսուրսներն իր ձեռքում լինեն, իսկ պատասխանատվությունը ՝ հարևանությամբ։ Ամեն ինչ ինքնուրույն ղեկավարել ու վճռել, իսկ ձախողումների համար՝ ոլորել նախարարների վիզը։

  • ՆԻԿՈԼԻՆ ՊԵՏՔ ԵՆ ԻՐ ԵԺՈՎՆ ՈՒ ԻՐ ԲԵՐԻԱՆ

    2020-06-06 15:57

    Իշխանության ներկայացուցիչները չհերքեցին տեղեկատվությունն այն մասին, որ մինչև հունիսի 15-ը պետք է պատրաստ լինեն իշխանության օրենսդիր ու գործադիր ճյուղերի անվստահելի ներկայացուցիչների սև ցուցակները: Ցուցակներին կցվելու են Փաշինյանի գաղտնի հրահանգով հավաքված վարկաբեկիչ նյութեր։