ՈՒՐ Է ԹՌՉՈՒՄ ՄԵՐ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԸ
Օդագնացության մեջ լավ հայտնի է, որ ինչքան ցածր է թռիչքի արագությունն ու բարձրությունը, այնքան ավելի վտանգավոր է դա։ Նույնը վերաբերում է նաև քաղաքականությանը, առավելևս՝ արտաքին քաղաքականությանը։ Ինչպես ցույց տվեց Երևանում օրերս մեկնարկած «Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» համաժողովը՝ ԱԳՆ-ի և դիվանագիտական առաքելությունների ղեկավարների մասնակցությամբ, մեր արտաքին քաղաքականության օդանավը չափազանց դանդաղ ու ցածր է թռչում։ Կապիտալը, որ այդչափ ահռելի ջանքերով կուտակվել է անցած տասնամյակների ընթացքում, անմտորեն մսխվում է ի բավարարում իրեն դիվանագիտության դասական Հուգո Գրոտիուս երևակայած անհավասարակշիռ անձի քմահաճույքների։ Հենց նրանից էլ սկսենք։