-Ստեփանակերտում հանրահավաքի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը բարձրահունչ հայտարարություն արեց այն մասին, որ հայկական հետախուզությունը լինելու է աշխարհում լավագույններից մեկը, և ընդ որում վկայակոչեց հայկական սփյուռքին։ Ռուսաստանյան վերլուծաբաններն արձագանքեցին այդ հայտարարությանը հղումներով, որ նման կերպով է ձևավորվել իսրայելական «Մոսսադը»։ Իսկ ինչպե՞ս դուք՝ ԱԱՊՎ նախկին պետն ու ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանը, կմեկնաբանեք վարչապետի այս հայտարարությունը։ Եվ բացի այդ, մի՞թե ժամանակակից աշխարհում, որը ձգտում է բաց տեղեկատվության, որտեղ օրեցօր նվազում են գաղտնիքները, ոչ մեծ պետության համար այդչափ սկզբունքային հարց է համաշխարհային չափանիշների մակարդակի հետախուզություն ունենալը։ Չէ՞ որ դա չափազանց թանկ հաճույք է։