ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆԸ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

2019-08-22 11:23

Վարչապետ Փաշինյանն իր իսկ ստեղծած ծուղակներից մեկի մեջ է ընկել, իր իսկ դրած ականներից մեկի վրա պետք է պայթի, քանի որ ժամանակին չէր գիտակցում, որ կարճատես պոպուլիստական, երեսպաշտական իր վարքագիծը ուշ թե շուտ լուրջ խնդիրներ է առաջացնելու, իսկ դրանք սկսեցին առաջանալ ոչ թե ուշ, այլ բավականին շուտ: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտարարությանը: