ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ՀԱՎԱՏԱԼ ՆՐԱՆ

2019-08-20 08:04

«Հայկական ժամանակ» թերթի 2001թ. մայիսի 22-ի համարում Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Հողը սիրելով են պահում, իմացեք» վերնագրով հոդվածում կարդում ենք. «Ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք՝ օկուպացված տարածքների վերաբերյալ»։ Եվ այնուհետ. «Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձնենք Ադրբեջանին, չէ՞ որ այս երկիրը տեր չունի»։

  • Դավիթ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. ՕԳԱՆՈՎՍԿՈՒ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԱԳԱՑՆԻ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԱԼԸ

    2019-08-19 16:54

    BBC-ի հայտնի հարապարակումից հետո մամուլը գրեց, որ իշխանությունը ամեն գնով փորձում է փաստարկներ գտնել գեներալ Սամվել Կարապետյանին (Օգանեվսկի) ձերբակալելու համար: Ինչ հետևանքներ կարող է ունենալ իշխանության նման քայլը, արդյոք գեներալների հետապնդումները կոնկրետ նպատակ են հետապնդում, ինչ արձագանք կտա այս ամենին հանրությունը: Այս հարցերի շուրջ զրուցել ենք պետական, քաղաքական գործիչ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանի հետ:

  • Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. ԴՈՒՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵՐ ՁԵՌՔՈՎ ՁԵԶ ԿԴԱՐՁՆԵՔ ՎԻՇԱՊ՝ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՎ ՈՂՋ ԵՐԵՍՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ և ԱՆԿԱՐՈՂՈՒԹՈՒՆԸ ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ

    2019-08-19 15:14

    ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը «Ժողովուրդը պետք է առերեսվի իր իրական «հերոսի» հետ» խորագրով երկրորդ բաց նամակն է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում Հովհաննիսյանը նշում է, որ վարչապետը շիտակ չէ իր թիմակիցների հետ՝ շատ հաճախ նրանց դնելով հիմար վիճակի մեջ՝ ստիպելով պաշտպանել այն, ինչին այդքան տարի իրենք դեմ են եղել:

  • ՀԱՆԴԻՄԱՆԵՑԻՆ, ԱԿՆԱՐԿԵՑԻՆ, ԲԱՄԲԱՍԵՑԻՆ, ՎԵՐՀԻՇԵՑԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ…

    2019-08-19 12:04

    Աղբահանության հետ կապված աղետալի իրավիճակը մայրաքաղաքում իրողություն է, որը մեր համաքաղաքացիները տեսնում են, զգում և, ցավոք, հոտն առնում են ամեն օր։ Եվ այդ իրողությունը չես թաքցնի «թավշե հեղափոխության» նվաճումների մասին սրտառուչ խոսակցությունների, իրենց աշխատանքը «փայլուն» համարող նոր ղեկավարների գնահատականների, սիրո և համերաշխության հավաստիացումների հետևում։ Դեմագոգիան և պոպուլիզմը՝ իրենց հերթին, իսկ բերնեբերան լցված աղբամաններն ու գարշահոտ աղբաբլուրները ողջ քաղաքում՝ իրենց։

  • ԱՓՍՈՍ, ՈՐ ՕՐԵՆՔԸ ՀԵՏԱԴԱՐՁ ՈՒԺ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ

    2019-08-17 15:12

    Ներկայիս իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է ապահովագրել իրեն այն մեթոդներից, որոնցով հենց ինքը եկավ իշխանության. Արդարադատության նախարարությունը հասարակական քննարկման է ներկայացրել օրենսդրական լրացումների հերթական նախագիծը, որոնցով առաջարկվում է քրեականացնել բռնության հրապարակային կոչերը, այդպիսի կոչերի հրապարակային արդարացումը կամ բռնության քարոզչությունը…

  • ՍԴ ԴԱՏԱՎՈՐԻՆ ԿՆՍՏԵՑՆԵՆ ԿԱՐԴԻՆԱԼ ՌԻՇԵԼՅԵԻ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍՈՎ

    2019-08-17 08:05

    Մեծը, իսկապես, տեսանելի է դառնում հեռավորության վրա։ Որովհետև քանի դեռ ապրում ես մառազմի մեջ, կամաց-կամաց վարժվում ես և արդեն չես ցնցվում։ Բայց երբ պետության բարձրագույն դատական ատյանի՝ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվում են այսպիսի իրադարձություններ, աշխարհի պատկերը, հավատացեք, ներկվում է անմոռանալի գույներով։ Քանզի նման բան չի կարող լինել։ Դե, ախր չի՛ կարող։ Բայց այն կա, և դա չափազանց ծիծաղելի է, իհարկե։ Սակայն երբ մտաբերում ես, որ խոսքն այն երկրի մասին է, որտեղ ապրում են զավակներդ ու հասակ առնում թոռներդ, ծիծաղդ միանգամից մարում է։

  • ԱՅՆ, ԻՆՉԻՆ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՀԱՍՆԵՆՔ 2050 ԹՎԱԿԱՆԻՆ, ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԻՆՉԵՎ 2018-Ը

    2019-08-16 07:06

    Այն օրվանից, ինչ Նիկոլ Փաշինյանը օրակարգ մտցրեց առաջիկա 30 տարվա ընթացքում հայության գերխնդիրների գաղափարը, հասարակայնությունը, քաղաքական, տնտեսական շրջանակները տարվեցին վարչապետական գաղափարների վերլուծմամբ ու գնահատմամբ։ Ոմանք ամենայն լրջությամբ խոսում են դրված նպատակներին հասնելու անիրականալիության մասին, մյուսները՝ հեգնում, ուշադրություն հրավիրելով նրա վրա, որ մինչև պայծառ ապագա ողջ չեն մնա նրանք, ում դա(պայծառ ապագան) խոստանում են, ասենք, չեն լինի նաև նրանք, ումից, ըստ էության, պիտի պահանջես։

  • ՈՎ ԵՎ ԻՆՉՈՒ Է ՎԱՐԿԱԲԵԿՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՆ

    2019-08-15 15:17

    Գեներալ Մանվել Գրիգորյանի ցուցադրական ձերբակալությունը զինվորական օրապահիկը գողանալու և ապօրինի զենք պահելու մեղադրանքով, գեներալ Միքայել Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումն ու հետախուզում հայտարարելը, գեներալ Յուրի Խաչատուրովին 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրելը, մարտական գեներալ Սեյրան Օհանյանին մեղադրելը, մարտական գեներալ Լևոն Մնացականյանին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելը…

  • Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ. ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ՄԵԶ ՄՏԱՀՈԳԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԱՃԸ

    2019-08-15 15:04

    Tert.am–ը ներկայացնում է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը, որում անդրադարձել է սպառողական վարկավորման հետ կապված հարցերին, նշում, թե որքանով է դրանց աճը վտանգավոր Հայաստանի համար։ Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

  • Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ․ ՍԱ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿՌԱԽԻ ՍԿԻԶԲՆ Է

    2019-08-15 08:09

    «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրել է.